ՀՀ մարմնամարզության այս տարվա առաջնությունը տարբերվում է նախորդներից. ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի մարմնամարզության 2020թ. առաջնությունը մի քանի պատճառներով նախորդներից տարբեր է եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Ըստ մասնագետի՝ այս անգամ մրցակցությունն այնքան էլ սուր չէ եղել, ու դա 2 հիմնական պատճառ ունի:

«ՀՀ այս տարվա առաջնությունը տարբերվում էր մյուսներից: Ինչո՞վ: Մենք շատ վնասվածքներ ունեինք: Բացի այդ՝ մենք միշտ մասնակցում ենք Եվրոպայի առաջնությանը, եւ ՀՀ առաջնությունով որոշում ենք՝ ով պետք է մասնակցի: Այս տարի գարնանն էլի կա Եվրոպայի առաջնություն, բայց մենք չենք մասնակցում, որովհետեւ Բաքվում է: Առաջինը պատճառը դա է, որ մրցակցություն չկար, եւ ավելի լուրջ պատճառը վնասվածքներն են»,- ասաց նա:

Ուսի լուրջ վնասվածքի պատճառով առաջնությանը չի մասնակցել Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի հաղթող Արթուր Թովմասյանը (օղակներ), երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Ավետիսյանն (օղակներ) ուսի վնասվածքով է մասնակցել: Մեջքի խնդիրներով է հանդես եկել Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (բազմամարտ): Վերջինս այս տարի պետք է ՀՀ-ն ներկայացնի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում, դեռ հայտնի չէ՝ ինչպես կընթանա բուժումը, սակայն դրանից է կախված, թե ինչ գործիքների վրա հանդես կգա խաղերում:

«Չեմ կարող ասել (խմբ. որ գործիքների վրա կմասնակցի), որովհետեւ մինչեւ չտեսնեմ՝ վնասվածքն ինչ է լինելու, չեմ կարող ասել: Հենացատկի հետ է շատ կապված: Մեջքի վնասվածքը նժույգթափերին չի խանգարում: Նժույգթափերն էլ է փորձելու օլիմպիական խաղերում, բայց հենացատկի հետ կապված չեմ կարող ասել, ու վնասվածքը հենց հենացատկերից է եղել»,- ասաց նա:

Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցել է 40 հոգի: Սերոբյան ուրախությամբ նշում է, որ եկող սերնդի մեջ տաղանդավոր երեխաներ կան ու մի 3 տարի հետո կերեւա, թե ով մարզիկ կդառնա Ընդգծում է, որ պատանիները մեծահասակների հետ հավասար մասնակցել են ՀՀ առաջնությանը, նույն խստությամբ են գնահատվել, ու կան պատանիներ, որոնք լավ արդյունքներ են ցույց տալիս: Մասնագետն օրինակ է բերում 13-ամյա Համլետ Մանուկյանին, որը կարողացել է բազմամարտում 3-րդ տեղը գրավել: Նա նաեւ առանձնացնում է Արթուր Ավետիսյանին: Նշում է, որ նրա համար մեծ ապագա է կանխատեսվում, եւ դա միայն իր կարծիքը չէ:

«Իմ կարծիքով՝ Ավետիսյանը մյուս օլիմպիական խաղերում շատ լուրջ հայտ կներկայացնի: Շատ լուրջ մրցակից է բոլորի համար: Փոքրերը չեն կարող մյուս օլիմպիական ցիկլում, բայց Ավետիսյան Արթուրը եթե այսպես գնա... միայն իմ կարծիքը չեմ ասում, ցույց եմ տվել բարձրակարգ մրցավարների: Մեծ հույսեր ունեմ նրա հետ կապված»,- ասաց նա:

Հայաստանի առաջնությունից հետո ՀՀ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թբիլիսիում: Հետո 4 մարզիկներ մասնակցելու են Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մինչեւ օլիմպիական խաղերը մարզիկները միջազգային մրցաշարերի են մասնակցելու նաեւ Բուլղարիայում, Սլովենիայում եւ Խորվաթիայում:

Հայաստանի առաջնությունը տեղի է ունեցել փետրվարի 26-27-ը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում: Արդյունքներն այսպիսին են.

Բազմամարտ

1.Արթուր Դավթյան

2.Գագիկ Խաչիկյան

3.Համլետ Մանուկյան

Պտտաձող

1.Արթուր Դավթյան

2.Էրիկ Բաղդասարյան

3.Գագիկ Խաչիկյան

Հենացատկ

1.Արթուր Դավթյան

2.Վիգեն Խաչատրյան

3.Համլետ Մանուկյան

Զուգափայտ

1.Արթուր Դավթյան

2.Էրիկ Բաղդասարյան

3.Ռոբերտ Գյուլումյան

Օղակներ

1.Վահագն Դավթյան

2.Արթուր Դավթյան

3.Գագիկ Խաչիկյան

Ազատ վարժություն

1.Նորայր Հովհաննիսյան

2.Ռոբերտ Գյուլումյան

3.Գագիկ Խաչիկյան

Նժույգթափեր

1.Հարություն Մերդինյան

2.Արթուր Դավթյան

3.Գագիկ Խաչիկյան

Տպել
1923 դիտում

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել