3-ամսյա ձմեռային դադարից հետո վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի առաջնությունը: Գարնանային հատվածի մեկնարկը կտրվի վաղը՝ փետրվարի 29-ին: Այդ օրը 16-րդ տուրի շրջանակներում տեղի կունենա 2 խաղ՝ «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» եւ «Շիրակ» - «Նոա»: Մարտի 2-ին «Ուրարտուն» կընդունի «Լոռիին», իսկ «Արարատը»՝ «Արարատ-Արմենիային»:

Մրցաշարն սկսվել էր 10 թիմով, սակայն շարունակվելու է 9-ով: Օրեր առաջ «Երեւանը» պաշտոնապես դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ ֆինանսական եւ տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցնում է մրցելույթները: Ակումբը տեւական ժամանակ խնդիրներ ուներ: Առաջնությունում մասնակցած 15 խաղերում էլ միայն պարտվել էր՝ խփելով ընդամենը 11 գոլ ու բաց թողել 53-ը: Օրերս «Երեւանի» մամուլի քարտուղարը պաշտոնական էջում հայտնել էր առաջնությունից դուրս գալու մասին՝ շեշտելով, որ ակումբի նախկին անձնակազմից միայն ինքն է մնացել:

«Երեւանը» ՀՖՖ-ի կողմից տուգանվել է 700 հազար դրամով: Մնացած հանդիպումների համար թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել, իսկ մրցակիցներին՝ 0:3 հաշվով տեխնիկական հաղթանակ:

Այսպիսով 9 թիմերն առաջիկա 3 տուրերի ընթացքում ավարտին կհասցնեն առաջնության առաջին հատվածը: Ընթացիկ մրցաշրջանից առաջ սահմանված նոր ձեւաչափի համաձայն՝ առաջին 6 տեղերը գրաված թիմերը կշարունակեն պայքարել չեմպիոնության ու մրցանակային տեղերի համար: Մնացած 4-ն էլ, ըստ կանոնակարգի, պետք է որոշեին միակ անհաջողակին, որը դուրս էր մնալու Բարձրագույն խմբից, սակայն հիմա արդեն որոշելու կարիք չկա: Առաջնությունից դուրս գալով՝ հենց «Երեւանն» էլ դարձել է այդ անհաջողակը: Թիմը 50%-ից ավելի հանդիպումներ է անցկացրել մրցաշարում, հետեւաբար, ՀՖՖ կանոնակարգի համաձայն, նրա գրանցած արդյունքները չեն չեղարկվում, նա օրացուցային պլանից դուրս չի գալիս ու առաջնության վերջում 0 միավորով կլինի 10-րդը:

Մնացած 3 տուրերում վեցնյակում տեղ զբաղեցնելու համար սուր պայքար է մղելու «Փյունիկը»: Թիմն ընթանում է 7-րդ տեղում: Ունի 20 միավոր՝ 4-ով ավելի քիչ, քան «Նոան» եւ 5-ով քիչ, քան 5-րդ տեղում ընթացող «Շիրակը»: Իսկ ահա 9-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանն» արդեն կորցրել է նույնիսկ տեսական շանսերը: 14 միավոր ունի ու 10-ով զիջում է «Նոային»: 17 միավորով 8-րդ տեղը զբաղեցնող «Ուրարտուն» էլ միայն տեսական հնարավորություններ է պահպանում:   

18-րդ տուրից հետո համառ պայքար է լինելու արդեն մրցանակային տեղերի ու չեմպիոնության համար: Մրցաշարային աղյուսակի վերին հատվածում թիմերը մեծ խտությամբ են դասավորված: Միանձնյա առաջատար «Լոռին», որն ունի 28 միավոր, ընդամենը 1-ով է գերազանցում համապատասխանաբար 2-4-րդ տեղերն զբաղեցնող գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային», «Ալաշկերտին» ու «Արարատին»: Մեծ չէ տարբերությունը նաեւ «Շիրակի» ու «Նոայի» հետ: Առաջինին գերազանցում է 3, իսկ 2-րդին՝ 4 միավորով:

Մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1. «Լոռի» 28 միավոր

2. «Արարատ-Արմենիա» 27 միավոր

3. «Ալաշկերտ» 27 միավոր

4. «Արարատ» 27 միավոր

5. «Շիրակ» 25 միավոր

6. «Նոա» 24 միավոր

7. «Փյունիկ» 20 միավոր

8. «Ուրարտու» 17 միավոր

9. «Գանձասար» 14 միավոր

10. «Երեւան» 0 միավոր

Եթե առաջին 6 թիմերը թեժ պայքար են մղելու մեդալների համար, ապա առաջնության առաջին մասից հետո 7-9-րդ տեղերն զբաղեցրածները պարզապես ավարտելու են առաջնությունը: Քանի որ արդեն հայտնի է, որ Բարձրագույն խմբից դուրս է մնացել Երեւանը, նրանք չեն ունենալու նաեւ տեղը պահպանելու համար պայքարելու այդ վերջին մոտիվացիան, նրանցից յուրաքանչյուրը պարզապես 4-ական հանդիպում է անցկացնելու:

Առաջնության առաջին հատվածի վերջին տուրը, ըստ ՀՖՖ օրացույցի, մարտի 13-ին է: Այդ օրն են տեղի ունենալու բոլոր 4 հանդիպումները:

Տպել
2250 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է