Երվանդ Զախարյանի եւ քաղաքապետարանի վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության հիմքով դադարեցվել է

Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից:

Վերջինիս փոխանցմամբ՝ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երվանդ Զախարյանը եւ Արսեն Լալայանցը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը). «Այսինքն՝ նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետեւանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող եւ պետական սեփականություն հանդիսացող, 2.990.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10,000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով՝ 164.760.000 ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, եւ հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից»:

Սակայն նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով նախատեսված ժամկետները՝ նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին. «Երվանդ Զախարյանն ու Արսեն Լալայանցը հայտնել են, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»:

Օհանջանյանը նշեց նաեւ, որ որոշման օրինակն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ օտարված հիշյալ անշարժ գույքի գործարքներն առ ոչինչ ճանաչելու եւ գույքային միավորը պետության հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով. «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու համար «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման նպատակով հողահատկացման իրավաչափությունը եւ մյուս հանգամանքները»,- հավելեց նա:

Մեր ճշտող հարցին՝ քրեական գործի՝ նախաքննությունը շարունակվող մասով կա՞ն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք, Օհանջանյանը պատասխանեց, որ այս պահին չկան:

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբեր ամսին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Զախարյանին եւ Լալայանցին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Պարզվել էր, որ «Հաղթանակ» զբոսայգու մաս կազմող եւ Երեւան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10,000 քմ հողատարածքը Երեւանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ՝ հիշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր գլխավոր հատակագծով անհիմն եւ ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից: Այնուհետեւ Երեւանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ որոշմամբ՝ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված եւ օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով՝ 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն՝ 1 քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը: 29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առեւտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության եւ բանկի միջեւ կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչեւ 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռքբերման արժեքը:

Տպել
3768 դիտում

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)