Միկրոձեռնարկատիրության հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ. ՊԵԿ-ն ամփոփել է հարկային ոլորտի տարին

04/03/2020 schedule14:08

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պետական եկամուտների կոմիտեում վերջին երկու տարվա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 2020թ.-ից հարկային մարմնի գործառույթները տարանջատվել և կենտրոնացվել են 4 հիմնական մասնագիտական ստորաբաժանումների ներքո: Ըստ Կարեն Թամազյանի, նպատակն է՝ առավել արդյունավետ դարձել հարկային մարմնին վերապահված գործառույթները և կատարելագործել ներքին հսկողական համակարգերը: Այսպես՝ այդ գործառույթներն այժմ իրականացնում են հարկ վճարողների սպասարկման, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության,  համալիր հարկային ստուգումների վարչությունը և ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը:

Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին, Կարեն Թամազյանը տեղեկացրել է, որ 2019թ. դեկտեմբերին հարկման բազա (հարկման ենթակա եկամուտներ) ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 %-ով (41 հազարով), իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝  մոտ 16 %-ով (88 հազարով): Հիմնական աճը գրանցվել է մանրամեծածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, սննդամթերքի արտադրության, ինչպես նաև ծառայությունների մատուցման ոլորտներում:

Աճել են նաև դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արտացոլված իրացման շրջանառությունները: Մասնավորապես՝ 2019թ. դուրս է գրվել շուրջ 482 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) և դրանցով արտացոլված շրջանառությունը կազմել է շուրջ 6,1 տրլն դրամ: 2018թ. համեմատ հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել է՝ 39 %-ով, իսկ շրջանառությունը՝ 14 %-ով:

2019-ին աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: Մասնավորապես՝ ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14 %-ով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը՝ շուրջ 55 %-ով:

Կարեն Թամազյանի խոսքով՝ 2019թ. հարկային մարմնում ներդրվել է նոր մոտեցում. նախքան համալիր հարկային ստուգումներ սկսելը, իրականացվում է հարկ վճարողի գործունեության մանրամասն վերլուծություն, առկա ռիսկերի մասով կազմվում է հարցաշար, տրամադրվում ստուգող տեսուչներին: Գործընթացի շրջանակում 418 դեպքով նախաստուգումային վերլուծությամբ ի հայտ եկած ռիսկերը հաստատվել են, որի արդյունքում առաջացել է 3,7 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն: Իսկ հարկային հաշվարկներում խախտումների վերացման ուղղությամբ իրականացվող կամերալ ուսումնասիրությունների շրջանակում 2019թ.՝ նախորդ տարվա համեմատ հարկ վճարողների ներկայացրած ճշտված հարկային հաշվարկներով լրացուցիչ առաջացած գումարն աճել է 38 %-ով՝ կազմելով 9,5 մլրդ. դրամ:

Անդրադառնալով այս տարվա ռիսկային համարվող թիրախային ուղղություններին, Կարեն Թամազյանը նշել է, որ 2020 թվականին ևս շարունակվում են հարկային իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրումը, մասնավորապես՝ միկրոձեռնարկատիրության  համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ:

2020 թվականին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Շարունակական վերլուծությունների արդյունքում արդեն իսկ ռիսկային է դիտարկվել շուրջ 1150-ը: Նրանց մոտ արձանագրվել են որոշակի ռիսկեր: Մասնավորապես՝ գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝  գործողությունից հանել են ՀԴՄ-ն և այն  նույն հասցեում գրանցել մեկ այլ սուբյեկտի անունով: Առանձին ֆիզիկական անձինք հանդիսանալով վարձու աշխատող այլ տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ հաշվառվել են որպես Ա/Ձ, միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնելու նպատակով: Առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում (օրինակ՝ ոսկու շուկաներ) գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողներ իբրև իրացնում են սեփական արտադրանք (զարդեր)՝ գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում: Սակայն առկա են ռիսկեր, որ իրականում նրանք իրականացնում են առք ու վաճառքի գործունեություն, որի դեպքում չեն կարող հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Տպել
3093 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)