Անցած հանգստյան օրերին կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան նաեւ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում: 2019-20 մրցաշրջանի 17-րդ տուրը շատ հետաքրքիր էր, քանի որ դրանով հայտնի դարձավ՝ ովքեր են պայքարելու մեդալների համար: Մրցաշարի առաջին հատվածի ավարտին դեռ 1 տուր կա, սակայն 6 հաջողակների հարցում դա ոչինչ չի փոխի. 17-րդ տուրը ձեւավորեց նրանց ցանկը:

Այս տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ մարտի 7-ին «Նոայի» ու «Փյունիկի» միջեւ: Խաղը կարեւոր էր նրանով, որ այս 2 թիմերն էլ պայքարում էին 6-րդ տեղի համար, որը հնարավորություն է տալիս առաջնության 2-րդ հատվածում պայքարել մրցանակային տեղերի համար: Հանդիպումը բավական հետաքրքիր ու գոլառատ ստացվեց: «Փյունիկը» 0:2 պարտվելիս կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն ի վերջո զիջեց 2:4: «Նոան» միավորների քանակը հասցրեց 27-ի ու առաջին հատվածի ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ 23 միավորով 7-րդ տեղում ընթացող «Փյունիկի» համար, եւ առաջին 5 տեղերը գրաված թիմերի հետ կպայքարի բարձր հորիզոնականների համար: Մրցաշարային աղյուսակն այսպիսին է.

1.«Արարատ-Արմենիա» 33 միավոր

2.«Ալաշկերտ» 31 միավոր

3.«Լոռի» 29 միավոր

4.«Շիրակ» 28 միավոր

5.«Արարատ» 28 միավոր

6.«Նոա» 27 միավոր

7.«Փյունիկ» 23 միավոր

8.«Ուրարտու» 23 միավոր

9.«Գանձասար-Կապան» 15 միավոր

10.«Երեւան» 0 միավոր

Միջազգային ֆուտբոլի կենտրոնական հանդիպումներից մեկը տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր լիգայում: 2-րդ տեղում ընթացող «Մանչեստեր Սիթին», որը վաղուց արդեն չի պայքարում չեմպիոնության համար, 29-րդ տուրում հյուրընկալվեց «Մանչեստեր Յունայթեդին» ու սկզբունքային խաղում 2 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:

Առաջնությունում ու գավաթի խաղարկությունում 2 անընդմեջ պարտություն կրած անվիճելի առաջատար «Լիվերպուլն» էլ հաղթեց «Բորնմութին» (2:1) ու «Սիթիի» հետ միավորների տարբերությունը հասցրեց 25-ի: Հիմա «մերսիսայդցիներն» ունեն 82 միավոր:

Իսպանիայի առաջնությունում կրկին առաջատարի փոփոխություն տեղի ունեցավ: Մադրիդի «Ռեալը», որը Սուպեր կլասիկոյից հետո գլխավորել էր մրցաշարային աղյուսակը, 27-րդ տուրում հյուրընկալվելիս զիջեց «Բետիսին» (1:2) ու 56 միավորով 2-րդն է: Այս տուրում «Բարսելոնան» տանը «Ռեալ Սոսիեդադին» նվազագույն հաշվով հաղթելուց հետո 58 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական:

Աշխարհում մի շարք ֆուտբոլային հանդիպումների շարունակում է «խանգարել» կորոնավիրուսը: Այդ առումով հատկապես մեծ ուշադրություն է գրավում իտալական ֆուտբոլը: Ա Սերիայի կենտրոնական հանդիպումներից մեկը՝ 26-րդ տուրի «Յուվենտուս»-«Ինտեր» դիմակայությունը, երեկ՝ մարտի 8-ին, անցավ առանց հանդիսականների եւ այս պայմաններում «Յուվեի» աստղ Կրիշտիանու Ռոանալդուն անցկացրեց կարիերայի 1000-րդ խաղը: Թուրինցիները հաղթեցին (2:0) ու վերադարձրեցին առաջատարի դիրքը (63 միավոր): 2-րդ տեղում ընթացող «Լացիոյին» գերազանցում են 1 միավորով:

Կորոնավիրուսն այս շաբաթ կշարունակի միջամտել ֆուտբոլին: Միջազգային լրատվամիջոցները փոխանցում են, որ առանց հանդիսականների են լինելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ վաղը կայանալիք «Վալենսիա» - «Ատալանտա» եւ մյուս օրը կայանալիք ՊՍԺ - «Բորուսիա Դորտմունդ» խաղերը:

Տպել
1461 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է