Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը մինչ այդ էլ ածելի էր կուլ տվել. նրա տեղն այժմ անհայտ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա երիտասարդի ինքնասպանությունը: Այսօր տեղեկացանք, որ վարչապետն իր մեքենայով նրան տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Պարզվեց նաեւ, որ նույն մարտի 7-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, երիտասարդը դարձյալ փորձել էր վերջ տալ կյանքին, այդ անգամ՝ Դավթաշենի կամրջից: Ինքնասպանությունը կանխել էին տարածքում հերթապահող ոստիկանները:

«Հաղթանակ» կամրջի մոտ երիտասարդը հայտնվել է արդեն իսկ կյանքի համար վտանգ հանդիսացող խնդրով՝ ածելի է կուլ տված եղել, սակայն միաժամանակ ցանկացել է կամրջից նետվել: Երիտասարդի ինքնազգացողությունն արդեն վատ է եղել, երբ կամրջի վրա նրան նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կանխել է երիտասարդի ինքնասպանության փորձն ու ծառայողական մեքենայով տեղափոխել բուժհաստատություն: 

«Ըստ հիվանդի խոսքերի՝ ածելի էր կուլ տվել: Հետազոտությամբ ախտորոշվել է, որ ստամոքսի մեջ կա օտար մարմին: Բարեբախտաբար առանց վիրաբույժների միջամտության հնարավոր եղավ ածելին հանել գաստրոսկոպիայի եղանակով»,- ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Բժշկակական միջամտությամբ օտար մարմինը հեռացնելուց հետո երիտասարդն այդ գիշեր մնացել է հիվանդանոցում, սակայն հաջորդ օրը՝ մարտի 8-ին, դիմում է գրել ու հեռացել:

Անատոլի Գնունուց հետաքրքրվեցինք, թե երիտասարդն այլ հետազոտություն անցե՞լ է եւ առողջական ինչ խնդիրներ ունի, վերջինս նշեց. «23-24 տարեկան տղա էր, ես չեմ կարող ասել՝ նա հոգեկան խնդիրներ ունի, թե ոչ, բայց ընդհանրապես նման փորձեր անում են հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, սակայն քանի որ մենք համապատասխան հոգեբանական կամ հոգեբուժական բաժանմունք չունենք, ստույգ ոչինչ չեմ կարող ասել»:

Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդն արդեն մի քանի ամիս ապրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության ենթակայությամբ գործող՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սպասարկման կենտրոնում: Նրան այստեղ բնակարան են հատկացրել բացառության կարգով:

«Հայակական ժամանակն» այցելեց նշված հաստատություն, սակայն երիտասարդն այդտեղ չէր: Տնօրեն Լիլիթ Աղաջանյանը հայտնեց, որ միջադեպից հետո ոչ մի կերպ չի հաջողվում գտնել տղային: Տնօրենի խոսքով՝ նրա հեռախոսը կամրջից կախված ժամանակ գրպանից ընկել է:

Լուսանկարում՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սպասարկման կենտորոնի տնօրեն Լիլիթ Աղաջանյան

24-ամյա քաղաքացին Գավառի մանկատան սան է: Նախկինում մի քանի տարի դատապարտված է եղել գողության համար: Դրանցի հետո տեղափոխվել է հատուկ տիպի գիշերօթիկ, ապա՝ նշված կացարան: Լիլիթ Աղաջանյանի խոսքով՝ երիտասարդը հարազատներ չունի, միայն լսել են, որ Գավառում տատիկ ունի, սակայն դա էլ ստույգ չէ:

«Մենք գիտենք, որ նա նախկինում էլ է ինքանսպանության փորձեր արել: Նախքան մեզ մոտ գալն էլ է արել, որից հետո այստեղ բնակարան են տվել: Նորմալ պայամաններով բնակարան է, հանգիստ իր համար ապրում է, ինքն էլ խելոք, զուսպ տղա է, վատ բան չեմ նկատել»,- ասաց Աղաջանյանը:

Երիտասարդն ավտոմեխանիկ է: Տնօրենը հայտնեց, որ օրերս լրացել է նրա՝ կացարանում մնալու 6-ամսյա ժամկետը, դրա համար տղային առավել ուշադրության կենտրոնում էր պահում՝ պետք է դիմում գրեր ժամկետի երկարաձգման համար, սակայն դա խնդիր չէ, պարզապես թղթաբանություն: Իսկ շենքը, որտեղ բնակարան են հատկացրել, հիմնականում տարիքով մարդիկ են ապրում, վերջին մի քանի ամսվա փոփոխությունների արդյունքում այստեղ են տեղափոխվել նաեւ հաշմանդամություն ունեցող մի քանի երիտասարդ ընտանիքներ: Աղաջանյանը նկատեց, որ Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը նպատակ ունի այս շենքը հետագայում ծառայեցնել հենց այդ նպատակին:

«Ոչ մի վատ բան չենք տեսել այդ տղայից, հանգիստ գնում աշխատում, գալիս էր տուն: Բայց երբեմն բացակայում էր, հետո, երբ հարցնում ենք ո՞ւր էիր, ասում էր՝ աշխատավայրում մնալու տեղ կար, մի քանի օր մնացել է»,-պատմեց Լիլիթ Աղաջանյանը:

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախորդ ինքնասպանության փորձից հետո տղան իր այդ քայլը բացատրել էր բնակարան չունենալով: Ասել է՝ մանկատան երեխաներին հիմա բնակարան են հատկացնում, բայց ինքը տուն չունի: «Նեղված էր, որ մանկատան իր ընկերները տան տեր են դարձել, իսկ ինքը այդպես մնացել է: Նույն օրվա առաջին չստացված փորձից հետո պահակին ասել էր՝ շորերս հավաքում եմ, այս բնակարանից թողնեմ գնամ: Զանգեց ինձ, ասացի՝ հանկարծ չթողնես: Դե մտածում ենք, հազիվ սա տվել են, նորմալ բնակարան է, թողնի գնա, սրանից էլ է զրկվելու: Զանգեցի, մայրաբար ահագին խոսեցինք, նեղված էր, խոստացավ, որ չի գնա: Ավելի ուշ ձեւացրել էր, թե ամեն ինչ նորմալ է, պահակին ասել էր գնում է մաքուր օդ շնչելու ու չէր եկել»,- ասաց Աղաջանյանը: 

Այդ ամենը կատարվել է մարտի 7-ին, որից հետո տղան կացարան չի վերադարձել: Ավելի ուշ կենտրոնի պահակին է զանգահարել տարածքի թաղային ոստիկանն ու հայտնել, որ տղան առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց 

Տնօրենի խոսքով՝ 24-ամյա երիտասարդն իր բազմիցս  նշել է բնակարան չունենալու խնդիրը, կյանքին վերջ տալու փորձերեը եւս դրանով պատճառաբանել: Վերջին դեպքից հետո էլ, երբ Նաիրի ԲԿ է այցելել կենտրոնի աշխատակիցներից մեկը, տղան դարձյալ այդ հարցն է առաջ քաշել, սակայն դրանից հետո նրանից լուր չունեն:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո չի հաջողվում պարզել երիտասարդի գտնվելու վայրը: Կենտորնում անհանգստացած են:

ՀԳ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանից փորձեցինք ճշտել, թե ինքնասպանության փորձ կատարած երիտասարդն ինչ է պատմել վարչապետին իր այս քայլի պատճառների մասին ու ինչ են զրուցել նրանք: Խոսնակ Մանե Գեւորգյանը նշեց, որ այդ հարցի շուրջ մեկնաբանություն չեն տալիս:

Տպել
4727 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել