ՄԱԿ-ի ծրագրի աջակցությամբ Պեմզաշեն համայնքում էկո, ագրո եւ գաստրոտուրիզմի սիրահարների համար հատուկ հյուրատուն է հիմնվել

Ամեն ինչ տնական, ամեն ինչ բնական: Հայկական գյուղական հողե պատերով հացատնից անցում եվրոպական լուծումներով քարե հյուրատան: Պեմզաշենցի Հովհաննեսը գյուղում առաջին համարձակն է, ով վստահել է Հայաստանի վաղվա օրվա տեսլականին, թողել մայրաքաղաքն ու վերադարձել հայրենի տուն՝ Պեմզաշեն:

«Ծնողներս հյուրասեր մարդիկ էին, շատ էին սիրում, որ տունը լիքն էր լինում, շատերն էին գալիս-գնում, սեղանն անընդհատ դնում-վերցնում էին: Ես հյուրատունն իրենց հիշատակին եմ կառուցել, որ էլի այս տունը շեն մնա, հյուրասեր լինի»,- հյուրատան բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը:

Հյուրատան բացումից հետո հերթը հասավ առաջարկվող ծառայություններին: Արագածի արեւմտյան փեշերին գտնվող այս վայրում զբոսաշրջիկները կարող են սեփական ձեռքերով ծիրանի եւ խնձորի օղի ստանալ, թոնրի մեջ խորոված անել, եփել-թափել, չեչիլ պանիր պատրաստել եւ տուֆ քարից թռչնատառեր ստեղծել: Նրանց համար հատուկ վարպետության դասեր կանցկացվեն:

Վարպետության դասերի համար հատուկ մասնագետներ չեն հրավիրվել: Հովհաննեսն աշխատանքն առաջարկել է հենց համագյուղացիներին: Օրինակ չեչիլը Նանիկն է պատրաստում: Ասաց՝ 20 տարեկանից այս գործն անում է, տանեցիները հավանում են իր պատրաստածը: Եռացող ջրում պանիրը պտտում է այնքան, որ թելեր դառնան, ասում է՝ իր չեչիլը մազից բարակ պետք է լինի: Նաեւ փափուկ ու սպիտակ: Պատրաստում է այնպես, ինչպես իր տան համար է տարիներ շարունակ այդ գործն արել: Ուղղակի մի փոքր անսովոր է. մարդիկ շատ են, անծանոթներ են գալիս: Եվ պատարստում է, եւ բացատրում:

Հյուրատան բակում տուֆ քարից քանդակված թռչնատառերով հայոց այբուբենն է ամրացված: Նաեւ արտասահմանյան հայտնի մուլտֆիլմերի հերոսներն են, Կենաց ծառն ու պատվո պատը, որի վրա հայոց արքայատոհմերի զինանշաներն են ամրացված: Հովհաննես Մարգարյանն ասում է՝ բոլոր զբոսաշրջիկները պետք է գնան մեր պատմությունը իմացած:

Գյուղական զբոսաշրջության զարգացմանն ուղված այս նախաձեռնությունը Պեմզաշենում իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ: Շիրակի մարզում այս ծրագրով ավելի վաղ երեք նախագիծ էր կյանքի կոչվել՝ Գյումրիում բացվել էր «Գըվուգ» գաստրոտունը, Արփի լճում «էկոտուն»-ը, և Սարիարում «Սարգսյանների հյուրատուն»-ը։  

Նման փոքր-փոքր քայլերով գյուղական տուրիզմի զարգացման մեծ ճանապարհի սկիզբն է հարթվում: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց՝ նկատելի է արդեն, որ շուտով Գյումրին դառնալու է Հայաստանի զբոսաշրջության կենտրոնը, իսկ այս պարագայում շատ կարեւոր է, որ զբոսաշրջիկը նաեւ այլընտրանք ունենա Գյումրիից դուրս, մարզի գյուղական համայնքներում: «Արագածի փեշերին գտնվող գյուղում մենք ստացել ենք բարձր մակարդակի միջավայր հյուրատան տեսքով: Սա նաեւ գյուղի զարգացման հնարավորության լավ մոդել է, որը կարելի է տեղայնացնել ցանկացած համայնքում: Եթե տուրսիտներրը գալիս են հյուրատուն, համայնքն է շահում, նրանք եւս պետք է մտածեն տարբեր ապրանքատեսակների առաջարկներով հանդես գալու, դրանք ստեղծելու եւ մատուցելու ուղղությամբ»,- վստահ է մարզպետը:

Պեմզաշենում, բացի հյուրատանն առաջարկվող հայկական ուտեստներից եւ վարպետության դասերից, նաեւ պատմական շատ արժեքներ տեսնելու հնարավորություն կա: Պահպանված են 5-րդ դարի բազիլիկ եկեղեցու, 6-րդ դարի խաչաձև գմբեթավոր եկեղեցու հիմնապատերը: Դեպի Լեռնակերտ տանող ճանապարհին գտնվում են Մակարավանքի ս.Սիոն եկեղեցին, Առաքելոց վանքի եկեղեցին, Աբլղարիբ Պահլավունու մահարձանը: Գյուղից հարավ-արևելք պահպանվել են միջնադարյան բերդի պարիսպների հետքեր: 

Ներկա պահին Շիրակի մարզպետարանն աշխատում է զբոսաշրջային ոլորտում համակարգված գործողությունների պլանի մշակման վրա: «Եւ դաշտն է մեծացել, եւ օպերատորներն են շատացել, եւ Շիրակի նկատմամբ հետաքրքրվածությունը: Հիմա պետք են ֆորմալ գործիքներ: Նաեւ ավելանում են տրանսպորտային հոսքերը դեպի մարզ եւ մարտի վերջին սպասում ենք եվրոպական առաջին չվերթին դեպի Գյումրի: Նաեւ վստահ ենք, որ ամռանը զբոսաշրջային ակտիվ սեզոնի մեկնարկն ենք տալու: Հենց դրա համար էլ պետք է կարողանանք հստակ առաջարկներով ներկայանալ: Տուրիստը պետք է իմանա, թե Գյումրիից դուրս որտեղ կարող է մեր մարզում մեկ օր անցկացնել, ինչ զբաղմունքներ կան, ինչ է առաջարկվում»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

ՄԱԿ-ը տրամադրված է Շիրակում շարունակել սկսած գործը: ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհայելա Ստոյկոսկան ասաց՝ հիացած է Պեմզաշենի «Տուֆ-Արտ»-ով: «Քարը կյանք է առել, իսկ դա հրաշք է: Մեր ծրագրի  նպատակն է գյուղերում գտնել չեմպիոնների, որոնք արդեն որոշակի քայլերի պատրաստ են, բայց ունեն մեր օգնության կարիքը իրենց նախաձեռնությունը զարգացնելու, ավելի ընդլայնելու համար»,- ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Միհայելա Ստոյկոսկան մասնավոր հատվածին կոչ արեց ներդրումներ կատարել գյուղական համայնքներում: Ասաց՝ գյուղական բնակավայրերը զբոսաշրջության զարգացման առումով մեծ ներուժ ունեն, ընդամենը պետք այն նպատակային եւ ճիշտ օգտագործեն մարդիկ: Գյուղական հյուրատների հիմնումը նաեւ Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու յուրահատուկ ձեւաչափ է:

Տպել
4633 դիտում

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը