«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները դիմել են դատարան՝ ընդդեմ կառավարության. սպառնում են հասնել մինչեւ ՄԻԵԴ

Ամուլսարի հանքը փակված է արդեն երկու տարի, եւ աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել իրենց աշխատավայր, ոմանք էլ արդեն դիմել են դատարան: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Լիանա Հովսեփյանը:

«Մոտ 300 աշխատողից այսօր մնացել է 15-20 աշխատող: Տարբեր ստուգումներ են կատարվել, որ մեր իրավունքները վերականգնվեն, կարողանանք աշխատել, սակայն ոչ մի լուծում մինչ այս պահը չի տրվել: Կառավարությունն ի վիճակի չէ որեւէ լուծում տալ այս հարցին: Տեսնելով, որ կառավարությունը չի աջակցում մեզ, կորցնելով մեր վերջին հավատը կառավարության եւ վարչապետի հանդեպ՝ նախորդ շաբաթ մի խումբ աշխատակիցներով ստիպված ենք եղել դատական հայցով դիմել դատարան: Հայցի պահանջն է վերականգնել մեր իրավունքները եւ ճանաչել ոչ իրավական ոստիկանության գործողությունները»,- նշեց նա:

Ըստ նրա՝ մտադիր են պահանջել կառավարությունից փոխհատուցել բոլոր այն ֆինանսական, հոգեբանական վնասների համար, որ ընկերության աշխատակիցները կրել են երկու տարվա ընթացքում: «Ի դեպ, պահանջելու ենք ոչ միայն այն 2 տարիների համար, որ չենք աշխատել, այլեւ այն տարիների համար, որ պետք է աշխատեինք: Պլանավորված էր, որ հանքը 10-15 տարի պետք է աշխատի: Մենք գնալու ենք մինչեւ վերջ՝ գնալու ենք մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ պահանջելու ենք փոխհատուցում մեր բոլոր վնասների համար: Ունենք աշխատակիցներ, որ կորցրել են աշխատանքը, գտնվում են շատ ծանր ֆինանսական վիճակում: Հացի խնդիր ունենալով՝ այստեղ չեն կարողանում աշխատանք գտնել»,- ընդգծեց Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ թեպետ այս պահին դատարան է դիմել մոտ 30 մարդ, սակայն այդ թիվն աճելու է՝ հասնելով 300-ի. «Աշխատողների միջին աշխատավարձը կազմել է մոտ 600 հազար դրամ: Եթե բոլոր աշխատողները դիմեն եւ պահանջեն իրենց վնասները, իրենց կորցրած աշխատավարձը, պատկերացրեք՝ ինչ է կատարվելու: Դրանք մեծ գումարներ են: Կառավարությունից մեզ խոստացել էին, որ կբացեն, համբերեք, ձեզ կաջակցենք, բայց մինչ օրս կառավարությունից որեւէ մեկը չի աջակցել. միայն խոստումներ: Մենք կորցրել ենք մեր հավատը եւ ստիպված ենք դիմել այսպիսի քայլի»:

Երեւանի բնակիչ Արթուր Ստեփանյանը նշեց, որ ինքն էլ միացել է հայցին եւ ասաց, որ երկար տարիներ աշխատել է «Լիդիան Արմենիա»-ում՝ որպես ղեկավար: «Տարբեր ժամանակներ ունեցել ենք մոտ 50 աշխատող տարբեր համայնքներից՝ Գնդեվազից, Սարավանից, Գորայքից»,- ասաց նա: Նրա խոսքով՝ այս պահին այս համայնքներից արտագաղթում են, քանի որ գումար վաստակելու հնարավորություն չեն տեսնում: «Հարյուրավոր աշխատակիցներ՝ իմ գործընկերները եւ համայնքների բնակիչները, սպասում էին, որ կառավարությունը մի լուծում կտա: Բայց դեռ ոչ մի բան չենք տեսել: Եթե կառավարությունն ի վիճակի չի մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, մենք գնալու ենք մինչեւ Եվրոպական դատարան, պահանջելու մեր ընտանիքների, մեր երեխաների, խլված իրավունքները»:

Գորայք համայնքի նախկին ղեկավար Առուստամ Առուստամյանը նշեց, որ եթե Ամուլսարը մինչեւ մայիս չշահագործվի, տնտեսական առումով համայնքները խիստ բյուջետային կորուստներ կունենան: «Մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը ես ղեկավարել եմ Գորայքը, եւ հիմնական աշխատանքները կատարվել են «Լիդիան Արմենիա»-ի կողմից տրված հողի վարձավճարներով: Մենք կարողանում էինք չորս բնակավայրերը՝ Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, բերել այն կարգավիճակին, որ ցանկալի լինի ժողովրդի համար»,- ասաց նա: Ըստ նրա՝ այսօր հրատապ է հարցի լուծումը՝ ի շահ թե՛ բնակավայրի, թե՛ բնակիչների եւ թե՛ պետության:

Հիշեցնենք, որ Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածում՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանագծին է գտնվում Ամուլսար լեռնագագաթը (բարձրությունը 2987 մետր)։ Այն՝ որպես ոսկու հանքավայր շահագործելու՝ «Լիդիան Արմենիա» ընկերության լիցենզիայի օրինականությունը վիճարկում են բնապահպանները: Նրանք նշում են, որ սարը, ունենալով բարձր դիրք շրջակա բնակավայրերի նկատմամբ, ջրային թափոններով միջավայրն աղտոտելու իրական վտանգ է ներկայացնում: Բնապահպանները փաստարկներ են ներկայացնում, որ բաց հանքի շահագործումը ուժեղ քամիների ազդեցությամբ կաղտոտի նաեւ օդը՝ ըստ էության զրկելով Ջերմուկ քաղաքը մաքուր օդ ու ջրից, որպես առողջարանային քաղաք վաստակելու հնարավորությունից: Նրանք փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկախ փորձագիտական «Էլարդ» ընկերությանն էր հանձնարարել փորձագիտական ուսումնասիրություն կատարել՝ պարզելու Ամուլսարի շահագործման անվտանգության աստիճանը: Հետազոտության ավարտին ուղիղ եթեր-տեսակապի ժամանակ «Էլարդ»-ի մասնագետները հայտարարել էին, որ «Լիդիան»-ը չի տրամադրել այն բոլոր տվյալները, որ անհրաժեշտ էին՝ փաստելու այս ընկերության կողմից հանքավայրի շահագործման անվտանգությունը:

Տպել
3076 դիտում

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը