Քոչարյանի կինը երիտասարդների է հավաքագրում՝ անվճար ուսման խոստմամբ. պատգամավորն ասում է՝ սա պետք է դիտարկել որպես թակարդ

Օրերս ՀԺ-ն տեղեկություն է ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում: 

Համացանցում փնտրեցինք այդ անունով ընկերություն՝ պարզելու համար, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը: Հայաստանում գրանցված նման ընկերություն չհաջողվեց գտնել: Եվ քանի որ պարզ էր, որ չգրանցված կազմակերպության անունից նման առաջարկների մասին դժվար թե ինչ-որ մեկը ցանկանար մեկնաբանություն տալ, որոշեցինք զանգահարել այն հեռախոսահամարով, որով առաջարկներն արվում են, և ներկայանալով ՀԿ ներկայացուցիչ՝ մանրամասներ պարզել: Ահա թե ինչ պարզվեց ընկերության ներկայացուցիչ Արմինեի հետ մեր զրույցի ընթացքում:

- Բարեւ ձեզ, «Goal it» ընկերությունի՞ց է:

- Այո՛:

- Դուք մեզ դիմել էիք աջակցման համար Բելլա Քոչարյանի անունից, ճի՞շտ եմ հիշում:

- Այո՛:

- Ո՞նց կարող ենք դիմել կա՛մ ձեզ, կա՛մ տիկին Քոչարյանին՝ աջակցության ծրագրերի համար:

- Ինչպե՞ս է ձեր կազմակերպության անունը:

- Կանանց աջակցման կենտրոն (անունը պատահական է ընտրված եւ եթե իրականում կա նման կազմակերպություն, ապա զուգադիպությունը միտումնավոր չէ):

- Այո՛, մենք դիմել ենք, ես մեյլով էլ եմ ձեզ ուղարկել կարծեմ: Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ:

- Մեզ դիմողներ կան

- Ուզում եք միանալ ծրագրի՞ն:

- Այո՛:

- Ձեր ծրագրի անունից նշանակեք մի համակարգող, որի հետ կապը կպահենք եւ նաեւ կվերահսկենք էն իմաստով, որ ծրագրի մանրամասները կներկայացնենք, կասենք՝ ոնց, երբ, ինչ, էդ մարդկանց ուր բերեն եւ այլն: Հայտարարություն կանենք, հետո ձեր կազմակերպությունը կարող է անել: ….Շատ հեղինակավոր ընկերություններ են մեզ միացել …(անունները չենք նշում, քանի որ չունենք այդ կազմակերպությունների համաձայնությունը-խմբ.):

- Ի՞նչ է ենթադրում աջակցությունը:

- Դուք ընտրում եք այն երիտասարդներին, որոնք գումար չունեն կամ եւ այլն, չեն կարող գնալ նման մասնագիտություններ սովորել, մենք այդ երեխաներին վերապատրաստում ենք՝ մոտիվացիա, կորպորատիվ էթիկա եւ այլն, փոքրիկ թրեյնինգ ենք անում, հետո տալիս ենք հայտ, լրացնում են, որտեղ են ուզում սովորել, ինչ մասնագիտություն են ուզում սովորել: Օրինակ՝ կարող են դիմել «Ագա Քանքանյան» ստուդիո, «Սիթիզեն», «Իմիջ կոդ», «Պրեգոմեշ», խոհարար, մատուցող սովորել եւ այլն, բազմաթիվ տարբեր մասնագիտություններ կան: Հայտը լրացնում են, մենք ուղարկում ենք էդ կազմակերպություն, իրենք հարցազրույց են անում, տեսնում են՝ ով որ մասնագիտությանն ավելի լավ կլինի, ընդունում են այդ երեխաներին, տեսական գիտելիքներ են տալիս, հետո պրակտիկայի հնարավորություն են տալիս, հետո…

- Այդ ամենն անվճա՞ր:

- Միանշանակ անվճար... Հետո տեսնում են, եթե այդ պահին ունեն աշխատատեղ, ընդունում են աշխատանքի, եթե չունեն, վերադարձնում են մեզ երեխաներին, իրենց սովորեցնում ենք CV կազմել, հարցազրույց անցնել, բացատրում ենք՝ ինչպես փնտրել աշխատանք: Դե, ով էլ ասի՝ Ագայի մոտ մեյքափ եմ սովորել կամ Սեդրակ Մամուլյանի մոտ խոհարարություն եմ սովորել, ինքը շատ հեշտությամբ աշխատանք կգտնի: Ուղարկում ենք աշխատաշուկա՝ աշխատանք գտնելու:

- Իսկ այս ամենում քաղաքական որեւէ բան կա՞, իրենք ներգրավվելո՞ւ են քաղաքական միջոցառումներին:

- Ո՛չ: Իրենց կյանքն է, իրենք են որոշում, մենք մեր կողմից ոչ մի բան չենք առաջարկում. ո՛չ ասում ենք՝ ասեք՝ լավ, ո՛չ ասում ենք՝ ասեք՝ վատ, մենք նման բաներ չունենք: Բայց լինելու են այդ երեխաների հետ հարցազրույցներ, ձեր կազմակերպության ներկայացուցիչների հետ հարցազրույցներ, հավաքներ: Նույնիսկ Բելլա Քոչարյանը եթե հարցազրույց է տալիս, չպետք է լինի քաղաքական: Սա զուտ բարեգործական ծրագիր է, սոցիալական ծրագիր է, որը մարդկանց ապահովում է աշխատանքի հնարավորություն:

- Իսկ որտեղի՞ց է ֆինանսավորվում այդ ամենը:

- Նայեք, էն կազմակերպությունները, որոնք ընդունում են երեխաներին, իրենք իրենց վրա են վերցնում կրթության ծախսերը: Այսինքն՝ երեխաները գումար չեն ծախսում, ՀԿ-ները գումար չեն ծախսում, էդ կազմակերպությունները իրենց վրա են վերցնում սովորեցնելու պրոցեսը:

- Նո՞ր է ձեր ՀԿ-ն, կարո՞ղ եմ գտնել համացանցում:

- Սա ծրագրերի իրականացման գրասենյակ է, նոր է, կայքեր, էջեր եւ այլն, նոր պատրաստելու ենք…..

Ինչպես եւ երեւում է, առաջին հայացքից շատ բարի նպատակ է հետապնդում «Goal it»-ը. օգնելու է երիտասարդներին գտնել անձանց, կազմակերպություններ, որոնք պատրաստ են անվճար պարապել, մասնագիտացնել իրենց: Երբ մի փոքր ավելի հեռուն ես փորձում նայել, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս: Մասնավորապես, Առաջին տիկնոջ կարգավիճակից հետո ե՞րբ է վերջին անգամ Բելլա Քոչարյանը բարեգործությամբ զբաղվել, ի՞նչ կապ ունեն այդ բարեգործությունները Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացի, դատարաններում կազմակերպվող ակցիաների հետ, ո՞րն է Բելլա Քոչարյանի անելիքը, եթե այսպիսի ծրագրեր հասարակական կազմակերպություններն իրենք էլ իրականացնում են, ո՞րն է նրա բարեգործության բնույթը, եթե իրականում բարի գործ անում են երեխաներին կրթություն տվողները, եւ այսպես շարունակ:

Մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասաց, որ Բելլա Քոչարյանի նոր «բարեգործական» ծրագրի մասին մեզանից է լսում, բայց նախորդ տարի էլ ճամբար էին կազմակերպել, մարզերով շրջում էին, երիտասարդներին ներգրավելու բազմաթիվ նախաձեռնություններ իրականացնում:

«Վերջերս աչքովս ընկավ ՀՀԿ հայտարարությունը. չեմ հիշում՝ որ վարչական շրջանում էր՝ գրասենյակը հայտարարում էր անգլերենի անվճար դասընթացներ կազմակերպելու մասին: Բնականաբար, հիմա բոլոր լծակներն օգտագործելու են երիտասարդներին անվճար կրթություն ապահովելու տեսանկյունից, կրթաթոշակներ տրամադրելու եւ այլն, հիմա «Լույս» հիմնադրամն է ակտիվ աշխատում: Հսկայական գումարներ ունեն կուտակած եւ այդ գումարներով փորձելու են երիտասարդներին իրենց դաշտ ներգրավել»,- ասաց պատգամավորը:

Ի՞նչ հեռահար նպատակ են փորձում լուծել դրանով. այս հարցին ի պատասխան՝ Աբրահամյանն ասաց, որ բնական է, որ այստեղ բոլորովին բարի ցանկությունը չէ, որ իրենց համար մոտիվացիա է հանդիսանում.

«Որովհետեւ եթե էդպես շատ մտածեին երիտասարդների կրթության մասին, տարիներով Հայաստանի կրթության վիճակն այսքան վատ չէր լինի: Եվ մեծ հաշվով երիտասարդներից խլված ու թալանված փողերով հիմա փորձում են տարբեր խավերի քաղաքացիների լավություն անել: Իհարկե, այդտեղ դրված է իրենց թակարդը գցելու, եւ այդ մարդկային կապիտալը հետագայում օգտագործելու նպատակ: Սրա կանխարգելիչ նպատակներից մեկը պետք է լինի՝ հասկանալ, թե այդ հիմնադրամները որքանով են թափանցիկ գործում, որքանով են օրենքի դաշտում: Դա պետք է անպայման դիտարկել»,- կարծում է Գայանե Աբրահամյանը:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են որեւէ կերպ երիտասարդներին իրազեկել այս ամենի մասին, որ իմանան, թե ուր են գնում եւ ինչի համար, Աբրահամյանը պատասխանեց. «Գուցե պետք է քննարկել այդ հարցերը, այս պահին չունենք նման քննարկում: Գուցե պետք է իրազեկում անել, բայց վստահ չեմ, որ դա մեծ արդյունք է տալու, որովհետեւ եթե մարդն իսկապես չունի ուսումը շարունակելու վարձավճար, ցանկացած հնարավորություն օգտագործելու է՝ անկախ դրա քաղաքական հեռահար նպատակներից: Պետք է մարդկանց զգուշացնել, որ սա դիտարկեն թակարդ եւ հետագայում փորձեն որեւէ կերպ չտրվել այդ մանիպուլյացիաներին»:

Տպել
16506 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը