Նախկինում ընտրությունները նման էին մարտական գործողությունների՝ ոստիկանությունը մի կողմից, ԱԱԾ-ը՝ մի. Սասուն Միքայելյան

Վայքի համայնքապետարանին կից հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ նախկինում թե՛ համայնքապետների, թե՛ ավագանու ընտրությունները նման էին մարտական գործողությունների. «Ոստիկանությունը մի կողմից էր հարձակվում, Ազգային անվտանգության ծառայությունը մի կողմից էր տվյալ տալիս, մի հատ վիճակի մեջ էր ընկնում մեր ժողովուրդը՝ կառավարվածություն, ստիպողաբար ձայն տալ, գումարային պայմաններով ձայն տալ: Այսինքն՝ ամեն տեսանկյունից կպնում էին մեր ինքնասիրությանը: Եվ մեր պետությունը տեղում դոփեց նախորդ իշխանությունների ժամանակ, որովհետեւ հնարավորություն չտվեց ժողովրդին, որ իր իշխանությունը ձեւավորեր: Նախորդ իշխանությունը իրեն համարեց իշխանություն ու ձեւավորեց մի քանի բանդաներ, որ էդ բանդաներով պահեր իր իշխանությունը: Հիշեք էն օրերը եւ հիշեք էս օրը: Աշխարհում տենց ազգեր չկան, որ ազատության համար չպայքարեն, եւ մենք մեր ինքնասիրության տերն ենք: Մեկի ախրանիկ չի կարա մեքենան քաշի ճռվռալեն, գա մեր ինքնասիրությանը կպնի»:

Սասուն Միքայելյանի խոսքով՝ ամենադաժանն այն էր, որ գումարով ձայն էին առնում: Դա, նրա խոսքով, անթույլատրելի էր մի ժողովրդի հանդեպ, որ դարեր շարունակ անկախություն երազելուց հետո այն կարողացել էր նվաճել մեծագույն դժվարությամբ. «Թե՛ տեխնիկայով վերցնենք, թե՛ մարդկանցով, կյանքի գնով մենք կարողացանք գրեթե 700 տարի հետո ծնկի բերել մեր դարավոր թշնամուն: Եվ այդ հաղթանակած ժողովրդին նման վերաբերմունք վայել չէր. էդքան արհամարհանք, էդքան նենգություն սերմանել, մարդկանց իրար դեմ հանել... տանում էր պարտության: Եվ եկավ մի օր, որ ձեր համբերության բաժակն էլ լցվեց, ու ձեր համախմբվածությամբ, ձեր կամքի ուժով քշեցինք նախկին իշխանությանը, ու էսօր պիտի կարողանանք սկիզբը վերջի հետ կապենք, ժողովո՛ւրդ: Ես ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ. ասում են՝ քյասիբին տղա ա ծնվում, ուրախություն... բռնում-կտրում ա: Հիմա զգույշ եղեք, ժողովո՛ւրդ ջան, չբռնեք կտրեք»:

Ամփոփելով խոսքը՝ Միքայելյանը նշեց, որ ՍԴ-ն պիտի փոխվի, քանի որ դա հեղափոխության ու նոր կառավարության տակ դրված ռումբ է: «Մենք պիտի հասնենք էն աստիճանին, որ դատական մի վճիռ կայացվի, ոչ մեկը չկասկածի, թե տակից սենց բան եղավ, նենց բան եղավ»,- նշեց նա: 

Տպել
1048 դիտում

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի