Դատարանը մերժեց Ալեքսան Պետրոսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազին վարույթից հեռացնելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի գործով դատական նիստը:

Պետրոսյանը դատական նիստին մասնակցում էր: Դատարանում էր նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, որը նույն քրեական գործի՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Հայր եւ որդի Պետրոսյանները մեղադրվում են 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ նրանք օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:

Այսօրվա դատական նիստի սկզբում ամբաստանյալ Ալեքսան Պետրոսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանին: Միջնորդության հիմքում պաշտպանները դրեցին դատախազի ենթադրյալ կողմնակալության հանգամանքը՝ միաժամանակ նշելով, որ քրեական գործի նախաքննության փուլում դատավարական պատշաճ ընթացակարգ չի պահպանվել. «Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ Գլխավոր դատախազն իրավունք ունի ցանկացած քրեական գործ վերցնել քննչական մի մարմնից եւ հանձնել ՀՔԾ վարույթին, այս գործը ի սկզբանե հարուցվել է ՀՔԾ-ում, հանձնվել է ՀՔԾ քննիչներին, եւ դատավարական այդ կարգը չի պահպանվել պաահովելու համար գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննությունը»: Ըստ պաշտպանների՝ քրեական գործը չպետք է քններ ՀՔԾ քննիչը, հետեւաբար, այդ գործով դատավարական հսկողությունը չպիտի իրականացներ Դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը, ըստ այդմ, այդ վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանը: Պաշտպաններն ընդգծեցին, որ իրենք կասկածի տակ չեն դնում դատախազի մասնագիտական հատկանիշները, բայց եթե գործն ի սկզբանե քննվեր ճիշտ մարմնում, նա հսկողություն չէր կարող իրականացնել եւ այժմ էլ չի կարող դատարանում մեղադրանքը պաշտպանել: Ինչ վերաբերում է դատախազի կանխակալ վերաբերմունքին, ըստ պաշտպան Գոռ Միքայելյանի, դա դրսեւորվել է նրանում, որ դատախազը նախ մերժել է իրենց միջնորդությունը՝ Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին, եւ բացի այդ, անտեսել է պաշտպան Միհրան Պողոսյանի խնդրանքը՝ նրան չուղարկելով մեղադրական եզրակացությունը:

Միանալով միջնորդությանը՝ Ալիկ Պետրոսյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանն էլ հավելեց, որ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնող մարմինը ոչ թե ՀՔԾ-ն է, այլ ԱԱԾ-ն. «Բայց օրենքը նախատեսել է Գլխավոր դատախազի բացառիկ լիազորություն՝ այլ քննչական մարմիններում քննվող քրեական գործերը, այդ թվում՝ 190-րդ հոդվածով հարուցված քրեական գործերը, վերցնել եւ հանձնվել ՀՔԾ-ին, ինչը տվյալ դեպքում չի արվել»,- նշեց Պողոսյանը՝ պնդելով, որ Հայկ Պետրոսյանը չի կարող սույն գործով պատշաճ դատախազ հանդիսանալ:

Ամբաստանյալ Ալեքսան Պետրոսյանն էլ հայտարարեց, որ մարդկային առումով դեմ կլիներ Հայկ Պետրոսյանի՝ վարույթից հեռացվելուն, սակայն հաշվի առնելով իրավական հիմքերը՝ միացավ իր պաշտպանների միջնորդությանը:

Միջնորդության դեմ, սակայն, դատախազն առարկեց՝ այն որակելով անհիմն: Պետրոսյանի խոսքով՝ եթե կողմնակալ վերաբերմունք են նկատել, ապա դա եղել է պաշտպանական կողմի հանդեպ միմիայն հարգանքի տեսքով: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ պաշտպանը մեղադրական եզրակացություն է խնդրել, եւ ինքը չի տրամադրել, Պետրոսյանն ասաց, որ տեղում ստուգելով իր էլեկտրոնային հասցեն՝ համոզվեց, որ առկա է գրագրություն՝ մեղադրական եզրակացությունը ուղարկելու վերաբերյալ: Անդրադառնալով պաշտպանական կողմի իրավական փաստարկներին, թե Գլխավոր դատախազը պետք է գործը այլ քննչական մարմնից վերցնելով հանձներ ՀՔԾ-ին, մեղադրող դատախազը նշեց, որ դա ընդամենը բառախաղ է. «Այդ օրենքի հիմնական իմաստն այն է, որ դատախազին իրավունք  է վերապահվում որոշել քրեական գործի նախաքննության ընդհատությունը, եւ պարտադիր չէ, որ քրեական գործը գտնվի այլ մարմնի քննիչի վարույթում, որպեսզի հանձնվի ՀՔԾ քննիչին»: Հայկ Պետրոսյանի խոսքով՝ եթե անգամ այդպես լիներ, ապա ԱԱԾ մինչդատական վարույթի նկատմամբ հսկող վարչության դատախազը ՀՔԾ-ում քննված քրեական գործով դատարանում մեղադրանք պաշտպանել չի կարող:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը: Այդպիսով, դատարանն անցավ բուն դատաքննությանը:

Տպել
1683 դիտում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Միջադեպ է տեղի ունեցել Իրանի նախագահին տեղափոխած ուղղաթիռի հետ․ դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբերը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է