Երեկ պարզվեց, որ եղել են մարդիկ, որոնք մենք իմացել ենք, որ կոնտակտավոր են, բայց 3-4 օր թաքնված էին. Փաշինյան

Կա պարզ վիճակագրություն․ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվը մոտավորապես հնգապատկվել է։ Այս մասին այսօր Խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբագրության պատգավոր Անուշ Բեղլոյանի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված արտակարգ դրության վերաբերյալ որոշումը հենց այսօր կայացնելը, եւ ինչու՞ դա չի կատարվել մեկ շաբաթ առաջ։

«Ես հիշում եմ, որ ամսի 11-ին մենք ունեինք մոտ 6-7 հիվանդ, եւ այս դինամիկան մեզ ստիպել է մտածել, որ՝ չեղավ, այսինքն՝ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը եւ պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Վերջին 2 օրերին մենք օրվա մեջ ունենում ենք 3, 4, 5 ախտորոշում եւ երեկ պարզվեց, որ եղել են մարդիկ, որոնք մենք իմացել ենք, որ կոնտակտավոր են, բայց 3-4 օր թաքնված էին»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ իրավապահ մարմիններն են Առողջապահության նախարարության հետ հայտնաբերել են այդ մարդկանց։ Նա նաեւ շեշտեց, որ անհասկանալի է այս մոտեցումը․ «Եթե հետախուզման մեջ ես լինում եւ թաքնվում ես, դա հասկանալի է, բայց, երբ հիվանդ ես եւ թաքնվում ես, այդ թվում՝ բժիշկներից, դա մի քիչ դժվար է հասկանալ»։

Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրը երեկ արտադրամասում տեղի ունեցած դեպքն է, որտեղ աշխատում է մոտավորապես 500 հոգի, եւ նախօրեին դպրոցականի մոտ ախտորոշված կորոնավիրուսը․ «Այդ դեպքերից հետո մենք հասկացանք, որ պետք է դիմել արտակարգ միջոցների։ Այն պարագայում, երբ դեպքերի 60 տոկոսը վերաբերում է մի քաղաքի, այնտեղ էլ պետք է արտակարգ գործողություններ կիրառել։ Երեկ մենք Էջմիածնից ելքերն ու մուտքերը սահմանափակել ենք եւ 129 քաղաքացու, որոնք ջերմում էին, խնդրել ենք, որ տուն վերադառնան, մարդն ասում է՝ չէ, չեմ վերադառնա»,- ասաց Փաշինյանը՝ խնդրելով սա որեւէ մեկի հասցեին մեղադրանք չընկալել։ Ըստ նրա՝ մարդը թերթիկը լրացրել է, բացատրել են, թե ինչ պետք է անի, զանգել են, ասել են՝ ո՞նց եք զգում, ասել է՝ ոչ մի խնդիր չկա, այցելել են, դուռը ծեծել են, դռան ետեւից ասել է, որ նորմալ է ամեն ինչ։ Ասել են՝ լավ, բացեք, տեսնենք, որ նորմալ է, ասել է՝ չեմ բացում։ Նա շեշտեց, որ այս դեպքերում պետք է պետությունը լծակ ունենա, եւ ասի՝ չէ, պետք է բացես, եթե չես բացում, դուռը ջարդում եմ, մտնեմ ներս։

«Այսինքն, հիմա, քանի որ վտանգ կա, որ մասշտաբը կարող է փոխվել, դրա համար պետությանը պետք են լիազորություններ։ Այս անհրաժեշտությունն առաջացել է վերջին 4 օրվա ընթացքում»,- նկատեց Փաշինյանը։

Բեղլոյանի պնդմանը, թե ինչու, այնուամենայնիվ, արտակարգ դրությունը չհայտարարվեց մեկ շաբաթ առաջ, Փաշինյանը պատասխանեց, որ արտակարգ դրություն կարելի է սահմանել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ «Երբ երկրում կա ախտորոշված մի դեպք եւ նրա բոլոր կոնտակտները հանգստանում են Գոլդեն Փելիսում, որեւէ մեկին չես կարող բացատրել, որ սահմանադրական կարգին եւ մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում։ Այսինքն՝ սպառնալիքը պետք է գոյանա, քանի որ մարդու անքակտելի իրավունքը սահմանափող որոշում ենք կայացնում եւ դա մոտավորապես նույնն է, երբ հունվարին Նոր տարվա օրերին ասենք՝ քանի որ Չինաստանից համաճարակ է բռնկվել եւ կարող է այդ համաճարակը հասնել Երեւան, հիմա արտակարգ դրություն ենք հայտարարում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս եւ ճիշտ է անում։ «Քանի դեռ շոշափելի վտանգը անմիջական չի դարձել, հնարավոր չի այդ որոշումը կայացնել»,- եզրափակեց Փաշինյանը։

Տպել
2576 դիտում

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին