Հակոբ Արշակյանը քաղաքացիներին կոչ արեց օգտվել առցանց ծառայություններից

Փոստը կենսաթոշակների եւ սոցիալական վճարների հիմնական օղակն է եւ Սոցապ նախարարության հիմնական գործընկերը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից մենք որեւէ ընդհատումներ եւ խափանումներ չենք ունենա։

Նրա պնդմամբ՝ փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, այս պահին ամբողջ ծավալով գործում են։ «Այնուամենայնիվ, որոշակի գործիքակազմ է կիրառված՝ կապված անվտանգության եւ վիրուսի տարածումը կանխարգելելու հետ։ Խնդրել ենք, որ փոստի գրասենյակում կուտակումներ չլինեն։ Դրանցից խուսափելու համար որոշակի անհարմարություններ կարող են ստեղծվել․ բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում ախտահանում է կատարվելու»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան։

Նա հավաստիացրեց, որ այն տեղերում, որտեղ հնարավոր կլինի կենսաթոշակները եւ սոցվճարները տանել-հասցնել քաղաքացիներին, դա կիրականացվի մաքսիմալ հնարավորության սահմաններում։

Նա շեշտեց, որ ժամանակաից տեխնոլոգիական կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների եւ այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված գիտնականներից, ՏՏ մասնագետներից, տվյալների վերլուծաբաններից, արհեստական բանականության մասնագետներից։ «Առողջապահության նախարարությունում նույնպես տվյալների հավաքագրման եւ մշակման համար խումբ է ստեղծվել։ Խումբն ակտիվ մասնակցում է եւ մասնակցելու է համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրման, մշակման, հետագայում որոշակի կանխատեսումների եւ գնահատականների ուղղությամբ աշխատանքներին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ առաջիկա օրերին որոշակի արդյունքներ լինելու դեպքում կհայտնեն դրանց մասին։

Ինչ վերաբերում է ծառայությունների համար վճարներին, Հակոբ Արշակյանը մեջբերեց, որ բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ, կան առցանց վճարման նաեւ այլ հարթակներ։ «Կոչ եմ անում, որ հնարավորության դեպքում օգտվենք առցանց վճարային ծառայություններից։ Մինչ այժմ ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները թույլ են տալիս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով․ օրինակ՝ E-request.am կայքի միջոցով առանց տանից դուրս գալու կարող եք դիմումներ, բողոքներ, հարցումներ ուղարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Վճարումներ կարող եք իրականացնել E-payments.am համակարգի միջոցով, վճարահաշվարկային՝ Mobidram, Telcell, Easypay, Idram հավելվածների միջոցով, Arca.am, Arca, Upay եւ այլ վճարային համակարգերի միջոցով,- եզրափակեց նախարարը։

Տպել
1663 դիտում

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը