Հետեւեք, թե ինչով են զբաղված այս ընթացքում ձեր երեխաները․ Հրաչյա Հակոբյան

Օրերս ֆեյսբուքյան մի գրառման միջոցով խնդրանքով դիմեցի բուքմեյքերական ընկերություններին եւ շահումով խաղերի կազմակերպիչներին, որ դադարեցնեն իրենց գովազդային արշավը, այն է՝ օգտագործելով «տանը մնա» հեշթեգը՝ մեր հանրությանը որպես զբաղմունք առաջարկել օնլայն կազինոյի խաղեր։ Այս մասի այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Նա նշեց, որ այդ ընկերություններից ոմանք արձագանքեցին, զգալիորեն նկատվեց գովազդի մեղմացում, բայց, այնուամենայնիվ, կան կայքեր, որտեղ հայտնվում են նաեւ այլ ընկերությունների գովազդներ՝ ոչ հայկական։ «Եվ սա մենք այլեւս չենք կարող վերահսկել, հետեւաբար՝ նույն խնդրանքով դիմում եմ մեր հայրենակիցներին, որ իրենք հետեւեն իրենց ընտանիքներում իրենց զավակներին, թե ինչով են զբաղված այս ընթացքում իրենց երեխաները, որովհետեւ շատ չգիտես։ Պետք է պարբերաբար հետեւել ամեն ինչին»,- ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ համացանցում շատ լավ լուծումներ են առաջարկում, նույն ֆեյսբուքյան հարթակում մարդիկ կան, որոնք օնլայն դիզայնի դասեր են անցկացնում, կարելի է այդ ժամանակը օգտագործել ինքնուսուցման վրա, ոչ թե տանը նստած՝ կազինո խաղալով։ «Խաղադրույքներին չեմ անդրադառնում, քանի որ այս պահին աշխարհում սպորտային իրադարձություններ չեն կատարվում, դրանք ակտուալ չեն»,- եզրափակեց Հակոբյանը։

Ստորեւ ներկայացնում ենք ֆեյսբուքյան այդ գրառումը․

«Կոչ, հորդոր, ինչու չէ նաեւ խնդրանք բոլոր բուքմեյքերական ընկերություններին եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում հայտարարված է արտակարգ դրություն, եւ մարդկանց հորդորում են մնալ տանը եւ հնարավորինս քիչ տանից բացակայել, կոչ եմ անում բոլոր բուքմեյքերական ընկերություններին, ինչպես նաեւ բոլոր այն ընկերություններին որոնք կազմակերպում են ինտերնետ շահումով խաղեր այս օրերի ընթացքում համացանցում նվազեցնել իրենց ընկերությունների գովազդը:

Ամիսներ առաջ մենք միասին քննարկում էինք ձեր ընկերությունների գովազդի սահմանափակման օրինագիծը, որի ժամանակ ես որպես նախագծի հեղինակ մի քանի զիջումների գնացի ելնելով օբյեկտիվ պատճառներից:
Հիմա հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը կարծում եմ ամբողջովին օբյեկտիվ պատճառ է, որպեսզի Ձեզ դիմեմ կոչով եւ հորդորով, դադարեցնել այս գովազդային արշավը սոց ցանցերում եւ տարբեր կայքերում: Պետք չէ օգտվել ստեղծված իրավիճակից եւ հիշեցնելով տանը մնալու հանգամանքը, մեր քաղաքացիներին գայթակղիչ գովազդների միջոցով տանել դեպի այդ հարթակ:

Բոլոր այն կայքերը, որոնք տեղադրում են սույն ընկերությունների գովազդը նույնպես կոչ եմ անում այս ժամանակահատվածում զերծ մնալ նման բովանդակությամբ գովազդներ տեղադրելուց:

Շնորհակալություն:

Առողջություն բոլորիս»:

Տպել
1733 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ