Ի՞նչ է հանթավիրուսն ու որքա՞ն վտանգավոր․ լրատվամիջոցները գրում են Չինաստանում տարածվող մեկ այլ վարակի մասին

Երեկվանից լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են հանթավիրուսից մահվան դեպքի մասին մի լուր՝ Չինաստանում այժմ էլ գրանցվել է հանթավիրուսից առաջին մահվան դեպքը: Տղամարդը հանկարծամահ է եղել ավտոբուսում։ Նրա հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակված չի եղել, սակայն ախտորոշումը ցույց է տվել հանթավիրուսի առկայություն: Ավտոբուսի մյուս 32 ուղեւորներին եւ վարորդին մեկուսացրել են՝ իրար փոխանցելով ու շարունակելով հայտնում են աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները:

Ինչպես տեղեկանում ենք Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կայքից, հանթավիրուսները վիրուսների ընտանիք են, որ ամբողջ աշխարհում տարածվում են հիմնականում կրծողների միջոցով և կարող են առաջացնել տարբեր հիվանդությունների ախտանիշներ:

ԱՄՆ-ում տարածված հանթավիրուսի տեսակները հայտնի են որպես «Նոր աշխարհ»-ի հանթավիրուսներ և կարող են առաջացնել հանթավիրուսային թոքային համախտանիշ (HPS): Հանթավիրուսի այլ տեսակներ, որ հայտնի են որպես «Հին աշխարհ»-ի հանթավիրուսներ և հիմնականում հանդիպում են Եվրոպայում և Ասիայում, կարող են առաջացնել հեմոռագիկ տենդ՝ երիկամային համախտանիշով (HFRS):

Հանթավիրուսի յուրաքանչյուր տեսակ ունի իր տարածմանը հատուկ կրծողների տիպը և մարդկանց վարակում է տվյալ կրծողի մեզի, արտաթորանքի և թքի հետ գոլորշիանալու, օդի մեջ անցնելու միջոցով, շատ ավելի քիչ՝ կծելու հետևանքով:

Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-2 շաբաթ է: Վարակման առաջին օրերին մարդն ունենում է գլխացավ, հազ, թուլություն, գլխապտույտ: Նշենք, որ հիվանդությունը համարվում է քիչ ուսումնասիրված: Բուժվելու հավանականությունը մեծապես կախված է հիվանդության վաղ շրջանում բուժկենտրոն դիմելուց: Երբեմն ոչ միայն շնչառական ապարատների կիրառման անհրաժեշտություն է լինում, այլև հեմոդիալիզի:

ԱՄՆ-ում կատարված վիճակագրական դիտարկումները ցույց են տվել, որ այս հիվանդությունից մահացության տոկոսը բավական բարձր է՝ HPS-ինը 38 տոկոս է, HFRS-ինը՝ մոտ 15 տոկոս:

Ինչպես և կորոնավիրուսի պարագայում, հանթավիրուսի կանխարգելման առաջին գործոնը հիգիենայի կանոնները պահպանելն է․ տանը, բակում բաց սնունդ չթողնել, տան, ավտոտնակի ու խորդանոցի հնարավոր բոլոր անցքերն ամուր խցել, առավելագույնս խուսափել կրծողների հետ հնարավոր շփումներից: Եթե անհրաժեշտ է մտնել այն փակ տարածքը, որտեղ հնարավոր է՝ բուն են դրել կրծողներ, դուռը բացելուց հետո մի որոշ ժամանակ օդափոխել տարածքը, նոր միայն ներս մտնել, տարածքը մանրէազերծելու համար օգտագործել մաքրող-ախտահանող միջոցներ:

Արդյոք լրջորեն մտահոգվելու առիթ կա՞

Independent-ի դիտարկմամբ՝ այս լուրերն ապակողմնորոշող են: Հանթավիրուսը, իրոք, պատկանում է վիրուսների վտանգավոր ընտանիքի, սակայն այդ վտանգը համեմատելի չէ նոր կորոնավիրուսի հետ: Նախ, հանթավիրուսն ամենևին էլ նոր չէ, դրա մասին հայտնի է արդեն տասնամյակներ, գուցեև ավելի: Այն հեշտությամբ չի անցնում մարդկանց, այլ միայն առնետների կամ մկների «կենսական հեղուկների» հետ հաղորդակցվելու միջոցով:

Նշվում է՝ կեղծ հաղորդագրություններով, որ տարածում են whatsupp-ով ու սոցցանցերով, կարծես փորձում են ահաբեկել և նոր կորոնավիրուսի բռնկման ու տարածման հետնանկարին խուճապ առաջացնել, որպեսզի ոմանք ավելի շատ մտահոգիչ տեղեկություններ տարածեն՝ անհարկի անհանգստություն առաջացնելով համավարակից արդեն իսկ անհանգստացած մարդկանց մոտ:

Տպել
23396 դիտում

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը