Այս պահին գործող վարկային պայմանագրերն այլ իրավական ակտեր են, որոնք դեռ գործում են․ Ուլիխանյան

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նախօրեին որոշում է կայացրել ուժը կորցրած ճանաչել «Վարկս էյ էմ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան։ Պատճառը ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելն է: Ըստ ԿԲ-ի՝ կազմակերպությունը տրամադրել է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին եւ իրավունք չուներ ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այսինքն՝ ավանդներ։

Նշենք, որ ՈՒՎԿ-ների պարագայում ընդհանուր կապիտալի նվազագույնը չափը 300 միլիոն դրամն է։

Ըստ ԿԲ-ի՝ ստուգումներն անցկացվել են 2019-ի դեկտեմբեր եւ 2020-ի հունվար ամիսների ընկերության ներկայացրած հաշվետվությունների հիման վրա։ Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձեւավորվելու է լուծարային հանձնաժողով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

Նշենք, որ կազմակերպության կայքում տեղակայված տվյալների համաձայն՝ ՀՀ տարածքում «Վարկս էյ էմ»-ի 51 մասնաճյուղ կա։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի հարցերին պատասխանեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանը։

- Պարոն Ուլիխանյան, «Վարկս էյ էմ»-ի լիցենզիան դադարեցնելը ի՞նչ է իրենից ենթադրում։ Նրանք միայն վարկայի՞ն գործունեությամբ են զբաղվել, թե ավանդների հետ էլ առնչություն ունեն։

- Այս որոշմամբ կազմակերպությունը զրկվել է այսուհետեւ վարկային գործունեություն իրականացնելուց՝ այսինքն վարկեր տրամադրելուց։ Վարկային կազմակերպություններն ի սկզբանե չունեն ավանդների ներգրավման գործով զբաղվելու իրավունք։ Եթե նրանք այդպիսի լիցենզիա ունենային, դա կկոչվեր բանկային լիցենզիա եւ այդ կազմակերպությունը բանկ կդառնար։

- Ի՞նչ է լինելու քաղաքացիների գործող վարկային պարտավորություններ հետ։

- Այս պահին պետք է լուծարային հանձնաժողով ձեւավորվի, որպեսզի այդ կազմակերպությունը լուծարվի։ Լուծարային հանձնաժողովը պետք է տվյալ կազմակերպության պարտավորությունների հաշվարկ կատարի եւ թե ինչպես են փակելու այդ պարտավորությունները։ Այն քաղաքացիները, ովքեր պարտավորություններ ունեն տվյալ կազմակերպության նկատմամբ՝ այսինքն վերցրած վարկեր ունեն, նրանց համար այդ վարկերի մարման պահանջն ավտոմատ չի դադարում։

- Հնարավոր չէ՞ր կազմակերպության գործունեությունը ժամանակավոր կասեցնել, խնդիրը կարգավորել եւ շարունակել աշխատանքը։

- ԿԲ-ն բանկային համակարգը կարգավորելու եւ վերահսկելու համար սահմանում է համապատասխան նորմատիվներ։ Տվյալ նորմատիվների խախտումները անթույլատրելի են բանկային համակարգի որեւէ կազմակերպության համար եւ այդպիսի խախտումներ արձանագրելու դեպքում ԿԲ-ն սկսում է վարույթ՝ պատճառները հասկանալու եւ տվյալ կազմակերպության առողջացմանն ուղղված որոշակի գործողություններ ձեռնարկելու համար։ Ձեր ասածը հնարավոր տարբերակներից մեկն էր։ Նորմատիվի խախտումը ոչ թե անմիջապես հանգեցնում է լիցենզիայի զրկման, այլ՝ վարույթի անհրաժեշտություն, որի արդյունքում կարող է զրկվել լիցենզիայից։ Պատկերացրեք ԿԲ-ն պրոցես է սկսել՝ հասկանալու, թե ինչ խնդիր կա այնտեղ ու այդ ընթացքում պարզվել է, որ նրանք անարժանահավատ տեղեկություններ են տվել։ Հիմա այդպիսի տեղեկություններ տրամադրողներին էլ ի՞նչ առաջարկես։

- Տեսակետներ են հնչել, որ ներդրողների համար բիզնես լուծարելը կարող է վատ ազդակ լինել։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Իմ կարծիքով՝ ճիշտ հակառակը։ Ներդրում ասելով մենք հիմնականում խոսում ենք արտասահմանյան ներդրումների մասին։ Ենթադրում է, որ ներդրողը ՀՀ տարածքից չի եւ ծանոթ չի այս երկրին, ու իր համար որոշում կայացնելուց կարեւոր ցուցիչ պետք է լինի պետության իրավական լինելը։ Այստեղ ի՞նչն է խնդիրը։ Պետությունը տեսել է, որ կա մի խաղացող, որը պետության սահմանած կանոնները չի պահպանում եւ այդ խաղացողին դուրս է թողել։ Եթե օտարերկրյա ներդրողը տեսնի, որ ՀՀ-ում կան կառույցներ, որոնք խախտումներով են աշխատում՝ կմտածի ինչո՞ւ այստեղ ներդրում անեմ։

- Քանի՞ աշխատակից ունի ընկերությունը եւ ի՞նչ է լինելու նրանց հետ։

- Ես հասկանում եմ, որ դա մեծ թվով աշխատակիցներ ունեցող կազմակերպություն է։ ՀՀ-ում օրական տարբեր կազմակերպություններ բացվում են, որոշները փակվում, դա բիզնես ռիսկ է, որի հետ պետք է բոլորը հաշվի նստեն։ Հաշվի առնելով, որ բանկային համակարգը սպեցիֆիկ համակարգ է, ոլորտի աշխատակիցները չպետք է շատ մեծ խնդիրներ ունենան այլ նմանատիպ կազմակերպություններում աշխատելու։ Եթե մարդը վարկային կազմակերպությունում աշխատելու փորձ ունի՝ նա առնվազն ստանում է առավելություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուզում են ընդունվել բանկային համակարգում աշխատանքի, սակայն չունեն այդ փորձը։

- Ընկերության մասնաճյուղերը շարունակելո՞ւ են գործել։

- Քանի որ ՀՀ տարբեր քաղաքացիներ դեռեւս պարտավորություններ ունեն այդ կազմակերպության նկատմամբ գուցե անհրաժեշտություն առաջանա որոշակի ժամանակահատվածում գրասենյակները բաց պահել կամ դրանցից մեկը բաց պահել եւ բոլորին հորդորել, որ այդ գրասենյակում կատարեն իրենց մարումները։

- Հնարավո՞ր է, որ ընկերությունը լուծարվելուց հետո փորձի այլ անունով վերականգնվել։

- Տեսականորեն այդպիսի հնարավորություն գուցե թվում է, թե կա, բայց այդպիսի նոր կազմակերպություն նախքան գրանցելը ԿԲ-ն այնպիսի տեղեկատվություն է պահանջում, որ ինչ կարգի փոխկապակցվածություն էլ լինի՝ ապա դա անպայման կբացահայտվի։ ՀՀ-ն այնուամենայնիվ փոքր երկիր է, եթե նախկինում այդպիսի հնարավորություն լիներ, ապա միայն իշխանության թույլտվությամբ, իսկ հիմա իշխանությունը չկա այդպիսի կեղծիքների մեջ։ Հետեւաբար օրենքով ամրագրված բոլոր կանոնները պետք է գործեն։ Առնվազն մեր հանձնաժողովն էլ աչալուրջ է լինելու։

- «Վարկս էյ էմ»-ի լուծարմամբ մնացած վարկային կազմակերպությունների դիրքերն ավելի՞ են ամրապնդվելու։

- Վարկային շուկայում այնպես չի, թե ազատ տեղի խնդիր կա։ Դա միշտ էլ եղել է մրցակցային, որովհետեւ ՀՀ-ում ոչ թե իրացվելիության խնդիր ունեն տարբեր կազմակերպություններ, այլ լիկվիդայնության ավելցուկ։ Այսինքն՝ ունեն չափից ավելի կանխիկ փող, որոնք կարող են տրամադրել որպես վարկեր, սակայն այնպիսի չափանիշներ են դրված վարկերի համար, որը հնարավորություն չի տալիս մեր հայրենակիցների մի մասին օգտվել այդ ծառայություններից։ Հիմա «Վարկս էյ էմ»-ից օգտվող որոշ քաղաքացիներ հնարավորություն կունենան այլ ծառայություններից օգտվելու։ Հնարավոր է նաեւ, որ այն քաղաքացին, որը օգտվել է «Վարկս էյ էմ»-ի ծառայություններից, չկարողանա օգտվել այլ վարկային կազմակերպության ծառայություններից, քանի որ չափանիշները տարբեր են։

- Քանի որ հանրությունը շատ բողոքներ ուներ «Վարկս էյ էմ»-ի տոկոսադրույքներից, հնարավո՞ր է, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկի այդ հարցը։

- Անպայման. առաջիկայում մենք քննարկում ենք ունենալու, որ այդ հարցը խորը ուսումնասիրենք եւ հասկանանք, թե ինչ ռիսկեր կարող է գեներացնել մեր բանկային համակարգի համար եւ թե մենք ինչպիսի քաղաքական մեսիջներ պետք է տանք, որ հանկարծ մեր բանկային համակարգում անառողջ ճնշում չստեղծվի, քանի որ դա մեր ամենակայուն ու կարեւոր ինստիտուտներից մեկն է։ Այդ քննարկումը լինելու է աշխատանքային, ոչ թե բաց եւ հրապարակային։

Տպել
10507 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ