Կորոնավիրուսի պատճառով հետաձգե՞լ Արցախի ընտրությունները, թե՞ ոչ՝ բանավեճը չի դադարում. դիտորդները եւս մտահոգ են

Արցախում 4 օրից նախատեսված համապետական ընտրությունների հետաձգման անհրաժեշտության կամ հնարավորության մասին կարելի կլինի խոսել դրա վերաբերյալ պատկան պատասխանատու մարմինների համապատասխան խորհրդատվության դեպքում, իսկ ներկա դրությամբ այդպիսի պատճառներ չկան:

ՀԺ-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Արդեն բավական երկար ժամանակ է՝ շարունակ տարբեր թեկնածուների, քաղաքական ուժերի կողմից բարձրացվում է ընտրությունների հետաձգման հարցը: Արցախի ԿԸՀ նախագահը համոզված է, որ այդ խնդիրը Արցախի Հանրապետության իշխանությունների ուշադրության տակ է գտնվում: «Ընտրությունները չեն հետաձգվում, կանխարգելիչ միջոցներն են խստացվում»,- մեր զրույցում ընդգծեց Արզումանյանը:

Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա Արցախի ԿԸՀ-ն որոշել է քվեարկության օրը տեղամասային կենտրոններում գտնվողներին (ընտրական հանձնաժողովի անդամներ, ընտրողներ եւ այլ անձինք) ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով: Տեղամասերը նախապես ախտահանվելու են: Բացի այդ, քվեարկելիս յուրաքանչյուր ընտրողի տրամադրվելու է անհատական գրիչ: Քվեարկության օրը Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն:

«Ի լրումն ասածի, այլ կանխարգելիչ միջոցներ եւս նախաձեռնվում են, որոնց մասին լրացուցիչ կհայտարարենք»,- նկատեց Սրբուհի Արզումանյանը:

Ընտրությունների հետաձգման պահանջ ներկայացնողների հիմնական հիմնավորումներիվ մեկը Հայաստանից մեկնող դիտորդների խնդիրն է: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը օրերս մեր զրույցում ասել էր, որ որոշ դիտորդներ վախենում են դուրս գալ ինքնամեկուսացումից, մեկնել Արցախ, բայց իրենք մեծ ռեզերվ ունեն եւ կվերահսկեն ընտրությունները:

ՀՀ-ից Արցախ են մեկնելու նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության դիտորդները: Երեկ Կառավարության նիստում ՀՀ վարչապետը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարեց համագործակցել դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանալ՝ դիտորդները արդյո՞ք ռիսկային գոտիներից են, եթե ռիսկային գոտիներից են՝ նրանց փոխարինել այլ դիտորդներով։

Վարչապետն ասաց նաեւ, որ մեկնումից առաջ դիտորդները պարտադիր պետք է թեստավորվեն արագ թեստերով. «Փառք Աստծո, մինչ այս պահը կորոնավիրուսի որեւէ դեպք չի հայտնաբերվել Արցախում՝ չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են, այսինքն՝ այնտեղ նույնպես փնտրողական աշխատանքն իրականացվել է։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դիտորդները պատրաստ են, ստուգվել, գնալ եւ դիտարկում իրականացնել, սակայն եթե այլ որոշում կայացվի՝ կգործեն որոշմանը համահունչ:

«Բայց ընդհանուր առմամբ կարծում ենք, որ այս իրավիճակը այդքան էլ նպատակահարմար չէ ազատ ընտրությունների համար…Որովհետեւ մարդիկ լարված են, որոշները կվախենան գնալ տեղամասեր, որ հանկարծ շփումներ չլինեն, կուտակումներ չլինեն, հայաստանցիների հետ չհարաբերվեն, դիտորդները դիտորդների հետ չհարաբերվեն: Այսինքն որոշակի լարվածություն չի կարող չլինել այս իրավիճակում, բայց կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք դիտարկում անել»,- ընդգծեց Այվազյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է հայտարարությամբ հանդես գան այդ կապակցությամբ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ գործադիր տնօրենը պատասխանեց, որ այս պահին նպատակահարմար չեն համարում, քանի որ ովքեր որ պետք է այդ մասին որոշում կայացնեն՝ վստահաբար տիրապետում են իրավիճակին եւ իրենք ինչ-որ նոր բան չեն ասելու:

Իշխանությունների կողմից կայացվող որոշումը պատրաստ է ըմբռնումով ընդունել նաեւ նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը: Վերջինս երեկ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ խորապես գիտակցելով ազգային անվտանգությանը սպառնացող այսօրվա մարտահրավերները եւ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեք համարելով՝ ըմբռնումով կընդունի, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Արցախի նախագահի թեկնածու Քրիստին Բալայանը ոչ միայն ըմբռնումով կմոտենա ընտրությունները հետաձգելու որոշմանը, այլեւ համոզված է՝ Արցախում արտակարգ դրության հաստատումն ու ընտրությունների հետաձգումը այլընտրանք չունի:

«Յուրաքանչյուր պատասխանատու քաղաքական գործչի համար պետության անվտանգությունը եւ քաղաքացիների կյանքը գերագույն եւ գերակա արժեք է: Արցախը որպես Հայաստանի անբաժանելի մաս նույնքան վտանգված է, որքան ՀՀ մնացած տարածքը: Մենք պետք է ամեն կերպ կանխենք թագավարակի անվերահսկելի ներթափանացումը Արցախ, հատկապես զինված ուժեր: Այս իրավիճակում մարդկանց մասնակցությամբ որեւէ զանգվածային միջոցառում այդ թվում եւ այլ վայրերից ժամանած դիտորդների ներկայությունը կարող է էապես մեծացնել համաճարակի տարածման վտանգը: Քանի որ զինված ուժերը մեր պետական եւ ֆիզիկական գոյության կարեւորագույն երաշխիք են, մենք պարտավոր ենք մի կողմ դնել այլ հանգամանքները եւ գործել օրվա հրամայականով, որը ենթադրում է արտակարգ իրավիճակի հաստատման անհրաժեշտություն եւ ընտրությունների հետաձգում»,- մեր հարցին ի պատասխան հայտնեց Բալայանը:

Նրա համոզմամբ՝ եթե անհրաժեշտ քանակի դիտորդներ չկարողանան ժամանել Արցախ, ապա Ստեփանակերտից դուրս՝ հատկապես փոքր եւ հեռավոր համայնքներում անարգել գործի են դրվելու ընտրությունների կեղծման՝ լցոնումների, բաց քվեարկությունների, քաղաքացիների վարչական եւ ոստիկանական բռնաճնշման վաղուց ի վեր մշակված մեխանիզմները, որոնք պարզապես կզրոյացնեն այդպիսի ընտրությունների քաղաքական արժեքը եւ իրենց կողմից կդիտվեն ապօրինի եւ անվավեր:

Հարցին, այդո՞ք իր համար ընդունելի չեն այն տեսակետները, որ Արցախը չի կարող անորոշ  ժամանակով մնալ առանց խորհրդարանի եւ նախագահի,- նախագահի թեկնածուն պատասխանեց. «Համոզված ենք, որ պաշտոնական Երեւանի հետ խորհրդակցությունները հուշելու են հատուկ իրադրության պայամաններում իրավական ամենապատշաճ լուծումները՝ Արցախի կառավարման ամբողջականությունը պահպանելու, համաճարակի ստեղծած վտանգները արդյունավետ հաղթահարելու եւ հետաձգված ընտրությունների անհրաժեշտ որակն ապահովվելու համար»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե կորոնավիրուսի տարածման վտանգը ազդե՞լ է իր գործողությունների վրա: Բալայանը նկատեց, որ արդեն 10 օր է՝ դադարեցրել են քարոզարշավը, թեեւ գիտակցել են, որ այդ քայլը կարող է որոշակիորեն վնասել իրենց ակնկալած ընտրական արդյունքին:

Քարոզարշավը երեկվանից նաեւ բաց տարածքներում դադարեցրեց նաեւ նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը: Իր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանելով ՀԺ-ի հարցին՝ Հարությունյանն ասաց, որ ընտրությունների հետաձգման որոշումը կայացնելու իրավունքը տրված է իշխանությանը՝ հանձինս նախագահի:

«Նախագահը ինքը պետք է գնահատի իրավիճակը եւ որոշում կայացնի…Մենք պատրաստ ենք նախագահի կողմից կայացված ցանկացած որոշում հարգել, իրականացնել»,- պատասխանեց Հարությունյանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, թե չի հասկանում ինչու են որոշ թեկնածուներ այդքան շահագրգռված ընտրությունների հետաձգմամբ՝ մանավանդ որ Արցախում կորոնավիրուսի որեւէ դեպք չկա, ընտրությունների օրն ավելի վտանգավոր չէ, քան քարոզարշավի ընթացքը:

Շատ ժամանակ նա հետին մտքեր է տեսնում ընտրությունները հետաձգելու պահանջներ մեջ: «Կա թեկնածու, որ 1 օր առաջ հայտարարում է, որ իրավունք չունենք ընտրությունները հետաձգելու,  հաջորդ օրը ինչ-ինչ պայմաններից ելնելով հայտարարում է, որ անպայման պետք է հետաձգենք: Ինչ-ինչ հետին մտքեր, ոչ ճիշտ վերլուծություններ կան: Բայց նաեւ ուզում եմ չմոռանանք 1991 թվականի դեկտեմբերի 28-ի մեր ընտրությունների մասին: Այդ օրը ես դիրքերում էի, ռազմական գործողություններ էին ընթանում Կրկժանում, շատ բնակավայրերում հրթիռակոծություն, հրետանակոծություն էր, մենք ընտրություն ենք անցկացրել: Իհարկե անհամեմատելի իրավիճակ է, բայց ամեն դեպքում սահմանադրական ճգնաժամն էլ այդքան լավ երեույթ չէ մեզ համար: Եվ քանի որ հստակ չէ, թե կորոնավիրուսի տարածման հետեւանքով ստեղծված այս իրավիճակն ինչքան կշարունակվի, մենք պետք է շարունակենք պետականաշինության գործը»,- եզրափակեց Արցախի նախկին վարչապետը:

Տպել
3642 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ