Հայաստանի երիտասարդ ֆուտբոլիստները խաղամակարդակով անգամ մոտ չեն Մխիթարյանին. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ հայ երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց խաղամակարդակով բավական զիջում են ավագին՝ Հենրիխ Մխիթարյանին: Նա այդ մասին ասել է ռուսական sport-express.ru-ին տված հարցազրույցում: Ընդգծել է, որ ընտրանին մեծ կախում ունի «Ռոմայի» կիսապաշտպանից:

«Հավաքականի խաղը մոտ 70 տոկոսով կախված է Հենրիխ Մխիթարյանից: Երբ նա խաղադաշտում է, այնտեղ լրիվ այլ թիմ է երեւում: Բայց նա արդեն 31 տարեկան է: Երիտասարդ խաղացողներից էլ ոչ ոք խաղամակարդակով անգամ մոտ չէ նրան»,- ասել է նա:

Բերեզովսկին, որը վերջերս գլխավորել է «Փյունիկը» եւ որը վերջին շրջանում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչն էր, խոսել է նաեւ ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին: Նշել է, որ շփվել է իսպանացի մասնագետի հետ: Կապառոսը նրան առաջարկել է շարունակել աշխատանքը թիմում, եւ նա համաձայնել է:

«Լինելու եմ նրա օգնականներից մեկը: Չգիտեմ, թե հետագայում ինչպես կդասավորվի, բայց սկզբնական շրջանում իմ աշխատանքի մեջ մտնելու են նաեւ դարպասապահների մարզչի պարտականությունները, բայց դա ինձ չի անհանգստացնում: Պետք է, ուրեմն պետք է: Հավաքականին պատրաստ եմ օգնել ցանկացած կարգավիճակով»,- ասել է նա:

Հայաստանի առաջնության մասին թեման Բերզովսկին նույնպես շոշափել է: Նա կարծիք է հայտնել, որ այն անցկացվում է տարօրինակ սխեմայով: Ըստ նրա՝ հաշվի առնելով խիտ դասավորությունը մրցաշարային աղյուսակում, ինչպես նաեւ այն, որ 9 թիմ է մնացել՝ առաջնությունը 2 մասի կիսելու կարիք չկա:

«Մրցաշարային աղյուսակում թիմերի խիտ դասավորությունն անհավանական է. առաջատարի ու հետնապահի միջեւ մեծ տարբերություն չկա: Խաղամակարդակով ու թիմերի կազմերով ակումբները հավասար են: Բացառություն է կազմում «Գանձասար-Կապանը», որը նախավերջին՝ 9-րդ տեղում է: 10-րդ տեղում էլ «Երեւանն» է, որը դուրս է եկել մրցաշարից: Այս իրավիճակում ո՞րն է առաջնությունը 2 ենթախմբերի բաժանելու իմաստը: Առաջին 6 թիմերը կշարունակեն պայքարել մեդալների համար, իսկ ո՞րը պետք է լինի «Փյունիկի» ու մյուս 2 թիմերի մոտիավցիան («Երեւանն» այլեւս չկա): Մնացած խաղերը մեզ համար վերածվում են ընկերական հանդիպումների»,- ասել է նա:

Մարզիչն անդրադարձել է նաեւ «Փյունիկի» տրանսֆերային քաղաքականությանը: Նշել է, որ ձմռանը նոր ձեռքբերումներ չեն ունեցել: Խոսել է թիմի ամենահայտնի ֆուտբոլիստի մասին ու ասել, որ մինչեւ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության դադարեցումը նա լավ մարզավիճակ էր հավաքել:

««Փյունիկի» ամենահայտնի խաղացողն Արաս Օզբիլիսն է, որը խաղացել է «Այաքսում», «Կուբանում», «Սպարտակում»: 2 անգամ խաչաձեւ կապանների կտրվածք է ստացել, վիրահատվել է, վերականգնվել է: Հիմա մարզավիճակ է հավաքել, «Նոայի» դեմ վերջին խաղում 2 գնդակ խփեց, ցավոք, մենք պարտվեցինք 2:4 հաշվով եւ կորցրինք վեցնյակում հայտնվելու հնարավորությունները»,- ասել է նա:

Բերեզովսկին նաեւ ասել է, որ Հայաստանի առաջնությունը պետք է վերսկսվի ապրիլի 14-ից: Մյուս կողմից նա ընդգծել է, որ վստահություն չկա, թե այդ ժամանակ ինչ իրավիճակ կլինի: Ասել է, որ առայժմ ֆուտբոլիստները մարզվում են տանը անհատական ծրագրերով:

Տպել
3554 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է