Այս տարի Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ. անհրաժեշտ է ոչ թե սպասել, այլ լուծումներ փնտրել

Զբոսաշրջության ոլորտի կորուստերը գումարային առումով հաշվարկված չեն, բայց քանակական առումով կարելի է նշել, որ նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Դա զգալի կորուստ է՝ հաշվի առնելով, որ սա զբոսաշրջության ամենաակտիվ եռամսյակը չէր, եւ այս ընթացքում էլ դեռ կային բաց սահմաններ ու զբոսաշրջելու հնարավորություն: Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է լինել շատ ավելի վատը՝ փակ սահմաններ են, թռիչքները դադարեցված են, հետեւաբար՝ զբոսաշրջային այցեր գրեթե չեն լինելու: Դա նշանակում է, որ այն ֆինանսական մուտքերը, որ Հայաստանի Հանրապետությունն ունենում էր, չեն լինելու, եւ դրանց արժեշղթան այդ արդյունքներից չի օգտվելու: Եթե հաշվարկենք մեկ զբոսաշրջիկին ընկնող միջին արժեքով, առաջին եռամսյակի համար դա կլինի մոտ 175 հազարը բազմապատկած 770 ԱՄՆ դոլարով (մեկ զբոսաշրջիկին ընկնող միջին գումարը)»,- ասաց նա:

Կլուծարվե՞ն արդյոք զբոսաշրջային ընկերություններ։ Հարցին պատասխանելով՝ Սաֆարյանը նշեց, որ զբոսաշրջային տարբեր ընկերություններ իրենց հետ հանդիպումներում նշում են, որ իրենց հիմնական ծախսերը կոմունալ ծախսերն են, աշխատակիցների աշխատավարձերն են եւ հարկային պարտավորությունները. «Ըստ այդմ, բանավոր հաղորդակցությունների ժամանակ շատերն են նշել, որ կարող է՝ գնան նման քայլերի, սակայն դիմումներ դեռ չկան»:

Սաֆարյանը վստահ է, որ անհրաժեշտ է ոչ թե սպասել, այլ լուծումներ փնտրել. «Միգուցե, պետք է վերակազմավորել բիզնեսները՝ որոշակիորենն զբաղեցնելով գործառույթներ, որ կարող են ակտուալ լինել: Չկան կանխատեսումներ, թե երբ կորոնավիրուսը կնահանջի եւ զբոսաշրջությունը կվերականգնի դիրքերը: Լավատեսորեն տրամադրվելով՝ կարող ենք մեր պլանավորումները կազմակերպել եկող տարվա սկզբից, երբ իրավիճակն աշխարհում թեթեւացած լինի, եւ զբոսաշրջային ընկերությունները կարողանան վերակազմավորել շուկաները»:

Նա ընդգծեց, որ այս պահին ամբողջ աշխարհում չկան հաշվարկներ, որ հնարավոր կլիներ ընդունել՝ որպես ուղղորդող՝ հասկանալու համար, թե որ պահից սկսած՝ կկարողանայինք խրախուսել այցելությունները: «Այս պահին, բնականաբար, մենք ինքներս էլ չենք ցանկանում, որ հաղորդակցություն լինի երկրների միջեւ: Համաճարակի նահանջին զուգահեռ կպլանավորվեն հետագա տարիների համար մարկետինգային գործողությունների ավելի ակտիվ ծրագրեր, որոնցով հնարավոր կլինի ներգրավել ավելի շատ զբոսաշրջիկներ: Բայց իրավիճակը կանխատեսելի չէ»,- նշեց նա:

Ներքին զբոսաշրջությունը, ըստ Սաֆարյանի, այն կարեւոր օղակներից մեկը կարող է լինել, որ հնարավորություններ, գործունեության տիրույթ կտրամադրի զբոսաշրջության ոլորտին կորոնավիրուսի նահանջից հետո. «Այս առումով խթանող քայլեր են նախատեսվում»: Զբոսաշրջային մարզային սուբյեկտները, նրա խոսքով, եւս կարող են օգտվել նախատեսված առաջարկներից՝ աշխատավարձերի, հարկերի, տուրքերի վճարումների ծրագրեր, համավարկավորման և վերավարկավորման առաջարկներ:

Անդրադառնալով՝ որպես զբոսաշրջային կենտրոն Գյումրիում նախատեսվող ծավալուն ծրագրերին՝ Սաֆարյանն ասաց, որ դրանք չեն չեղարկվելու: «Գյումրին՝ որպես մշակութային մայրաքաղաք, որպես երկրորդ քաղաք, կարեւոր զբոսաշրջային կենտրոն էր: Այստեղ նախատեսվում էին ներդրումներ, եւ եթե ըստ նախատեսվածի լիներ՝ արդեն ընթացիկ փուլում կլինեին: Դրանք, իհարկե, չեն չեղարկվի, բարեկարգման եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների վերկանգնման նախագծերն իրենց հունի մեջ կընկնեն իրավիճակը շտկվելուն պես»,- ասաց Սաֆարյանը:

Տպել
2828 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)