Սա կարող է լավ նախադեպ լինել հյուրանոցների՝ ավելի լավ դիրքավորելու համար. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

«Հյուրանոցները միանշանակ անվտանգ կլինեն այցելուների համար»,- անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձանց այդ շինություններում մեկուսացնելուց հետո ախտահանման մասին հարցին՝ այսօր ասուլիսում նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: «Կորոնավիրուսի նահանջից հետո այս հյուրանոցները կշարունակեն իրենց սովորական գործունեությունը»,- ընդգծեց նա:

Սաֆարյանի խոսքով՝ այն բոլոր հյուրանոցներում, ուր հիմա ապրում են կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցողները, ախտահանման աշխատանքներ կկատարվեն ոչ միայն այն ժամանակ, երբ կոոնավիրուսը նահանջի և կյանքը վերադառնա իր սովորական հունը, այլեւ այժմ էլ, երբ փոխվում են մեկուսացվածների խմբերը, իրականացվում են ախտահանման ամբողջական միջոցառումներ:

«Սա կարող է շատ լավ նախադեպ լինել այս հյուրանոցների՝ ավելի լավ դիրքավորելու համար, քանի որ նրանք իրենց իսկ պատրաստակամությամբ տրամադրեցին այս տարածքները: Որեւէ վտանգ ապագա զբոսաշրջիկների, այցելուների համար չի լինի, քանի որ վարակը երկար ժամանակ չի պահպանվում, համապատասխան ախտահանման դեպքում, չի կարող կենսունակ լինել»,- ասաց նա:

Սաֆարյանը նշեց, որ կորոնավիրուսի ակտիվացման առաջին իսկ օրից հյուրանոցները, հյուրանոցային տնտեսությունները ստացել են հատուկ ցուցումներ՝ ինչ անել այն այցելուների հետ, որոնք սկսեն ջերմել:

«Վերջին տվյալներով՝ Հայաստանում զբոսաշրջիկներ գրեթե չկան, բազմաթիվ հյուրանոցներ կոնսերվացված են՝ չկա այնտեղ սպասարկում եւ չկա անհրաժեշտություն այնտեղ որեւէ բան անել: Իսկ այն հյուրանոցներում, ուր իրականացվում է մեկուսացում, Առողջապահության նախարարության կողմից կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ախտահանման, ջերմաչափման, մեկուսացվածներին օգնության ցուցաբերման. որեւէ խնդիր չկա»,- ասաց նա:

Սաֆարյանը հիշեցրեց, որ պետությունը նախատեսում է, որ հյուրանոցային տնտեսությունների հետ իր համագործակցությունը լինի փոխշահավետ. «Պետությունը սպասում է գնառաջարկների, դիտարկվում է հյուրանոցների ամբողջական վարձակալությունը, այսինքն՝ այս ժամանակահատվածում որեւէ այլ մարդ չի կարող լինել հյուրանոցներում՝ միայն Առողջապահության նախարարության աշխատակիցները, մեկուսացվածները եւ ըստ տվյալ հյուրանոցի առաջարկի եւ աշխատակիցների համաձայնության՝ որոշակի աշխատակազմ, որ ներգրավված են կլինեն որոշակի աշխատանքներում»:

Նրա խոսքով՝ այս պահին հյուրանոցներ-պետություն համագործակցությունը փոքրածավալ է, քանի որ ավելիի պահանջը չկա:

Տպել
2842 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը