Մնա տանը, վճարիր և փոխացիր անհպում. Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակն արդեն իրականություն է

31/03/2020 schedule12:39

«Մնա տանը, վճարիր և փոխանցիր անհպում»,- ասում են Idram-ն ու IDBank-ը և շուկային ներկայացնում անձնական ֆինանսների կառավարման ոլորտում  նմանը չունեցող ամբողջական գործիքակազմ, որը նոր նշաձող է սահմանում ֆինանսական շուկայում։ Wallet and banking կարգախոսով երկու ընկերությունների համատեղ թվային հարթակն առաջարկում է համալիր ծառայություններ, իսկ դա նշանակում է, որ Ձեր առօրեական ֆինանսական բոլոր գործարքները կարող եք կատարել առանց տնից դուրս գալու, որը առավել կարևոր է ներկա իրավիճակում։

Այսպիսով, Idram հավելվածով և idbanking.am հարթակով հնարավոր է՝

 

  • Առցանց դառնալ հարթակի հաճախորդ՝ անցնելով հեռահար նույնականացում հաշված վայրկյանների ընթացքում
  • Օգտվել QR և NFC տեխնոլոգիաներով անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից, որոնք լիովին բացառում են կանխիկ գումարի հետ շփումը և, առհասարակ, դրա անհրաժեշտությունը։ Այս պահին արդեն կարող եք օգտվել 2,000-ից ավել վաճառակետերից, այդ թվում՝ սուպերմարկետներից, դեղատնային և առաքման գրեթե բոլոր ցանցերից ու ծառայություններից, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերից՝ հեռահար վճարման տարբերակով։
  • Կատարել գնումներ ավելի քան 200 առցանց խանութներից մի քանի պարզագույն քայլով
  • Կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց՝ կոմունալ, հեռահաղորդակցություն, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում և մի շարք այլ ծառայություններ։
  • Ավտոմեքենայի համար վճարումներ կատարել, և կնքել ԱՊՊԱ պայմանագրեր՝ ցանկացած ապահովագրական ընկերության հետ
  • Ցանկացած բանկային քարտ կցել Idram դրամապանակին, և գործարքներ իրականացնել
  • Idram հաշիվների միջև, ինչպես նաև Idram-ից Rocket քարտ փոխանցումներ կատարել առանց միջնորդավճարի։
  • Գումարի վերադարձ (քեշբեք) ստանալ՝ գործընկերների մոտ անհպում վճարումներ իրականացնելիս (գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ)
  • Բանկային քարտ պատվիրել անմիջապես հավելվածից
  • Բացել խնայողական, ընթացիկ հաշիվներ, նաև արտարժույթով
  • Մինչև 5,000,000 դրամ հրթիռային արագությամբ վարկ ստանալ, վարկերի մարումներ և բանկային փոխանցումներ իրականացնել հաշված վայրկյանների ընթացքում
  • Արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ Ձեր նախընտրած բանկային կամ քարտային հաշվին մի քանի պարզ գործողությամբ

 

 

Այս ծառայություններից օգտվելիս վճարման եղանակ կարող է հանդիսանալ ինչպես դրամապանակի հաշվեկշիռը, այնպես էլ կցված ցանկացած բանկային քարտը, իսկ IDBank-ի հաճախորդ լինելու պարագայում` նաև Ձեր բանկային ցանկացած հաշիվը ։

 

#Մնացեքտանը․ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար ընդամենը պետք է ներբեռնել հավելվածը և անցնել հեռահար նույնականացում։

 

«Մենք դեռևս անցած տարի հայտարարեցինք IDBank-ի հետ համատեղ բաց թվային հարթակի գործարկման մասին, որի առաջին պրոդուկտներից էր Rocket քարտը։ Wallet and banking-ը այդ հարթակի զարգացման մյուս մակարդակն է,  ժամանակի հրամայականն է և մեր բազմաթիվ հաճախորդների ամբողջական պահանջմունքները բավարարելու միակ ուղին։ Սա մեկ միասնական գործիք է բոլոր տեսակի վճարային, փոխանցումների և այլ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար, որն ամբողջովին բացառում է բանկեր հաճախելու, կանխիկի հետ շփվելու և անձնական ֆինանսների կառավարման գործընթացում ֆիզիկապես ներգրավված լինելու անհրաժեշտությունը: Ի դեպ, մենք օրեր առաջ Idram հաշվից մեկ այլ Idram հաշվին կատարվող փոխանցումների միջնորդավճարը չեղարկեցինք` նպաստելով նաև անկանխիկ փոխանցումների հավելյալ խրախուսմանը․ դա միմյանց գումար փոխանցելու ամենահարմար գործիքներից մեկն է այս պահին», - տարածած հաղորդագրության մեջ նշել է Idram ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը` ևս մեկ անգամ հայտնելով, որ Idram-ը նման ձևաչափով համագործակցությունների համար բաց է բոլոր հետաքրքրված ֆինանսական կառույցների համար։  

 

IDBank-ի թվային Բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը նշել է, որ Բանկի հաճախորդներն արդեն տևական ժամանակ է օգտվում են հարթակում տրամադրվող բանկային ծառայություններից, որոնց ցանկը, սակայն, ավելի ամբողջացավ։ «Եթե Ձեզ անհրաժեշտ է քարտ պատվիրել, վարկ ստանալ կամ մարել, խնայողական կամ ընթացիկ հաշիվ բացել, կառավարել Ձեր հաշիվները ու ստանալ մի շարք այլ բանկային ծառայություններ, ապա այդ ամենն արդեն հասանելի է ցանկացած պահին և ցանկացած վայրում՝ Idram հավելվածի և idbanking.am հարթակի միջոցով մի քանի պարզագույն քայլով։  Ես վստահորեն և հաճույքով կարող եմ նշել, որ մեր համագործակցության ձևաչափը Idram-ի հետ Հայաստանյան շուկայում առաջին բաց բանկինգի (open banking) օրինակն է, և մեր հաճախորդներին Idram-ի և IDBank-ի հետ համագործակցության շրջանակում շուտով սպասվում են այլ հաճելի նորություններ ևս։ Հարթակի օգտատերերին խորհուրդ եմ տալիս հետևել թարմացումներին՝ նոր առավելություններից առաջինն օգտվելու համար»,- ասել է Սերգեյ Առաքելյանը։

IDBank-ի և Idram-ի միասնական թվային հարթակն, այսպիսով, Ձեր անձնական ֆինանսների հեռավար կառավարման ամենալայն գործիքակազմն է։

 

IDRAM-Ն ՈՒ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Տպել
2142 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը