Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Նախորդ ամսից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում սոցիալապես անապահով եւ թիրախային առաջին խմբում գտնվող անձանց: Գործընթացը շարունակվում է:

Խմբերը, որոնց աջակցություն է տրամադրվել եւ շարունակվելու է, նախարարության կողմից դասակարգվել են ըստ խոցելիության աստիճանի: Առաջին երկու թիրախային խմբում միայնակ տարեցներն ու հաշմանդամություն եւ տեղաշարժման խնդիր ունեցող անձինք են:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունն այս աշխատանքներն ավելի արդյունավետ ու հասցեկան դարձնելու համար համագործակցում է պարետատան հետ: Պարենային եւ ոչ պարենային պաշարներն անընդհատ ավելացվում են ըստ կարիքի:

Այս պահին Երեւանում եւ բոլոր մարզերում գործում են առանձնացված պահեստներ, որտեղ հավաքագրվում եւ տեսակավորվում են սննդամթերքի փաթեթները: Բացի բարեգործական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներից, ձեւավորվել է կամավորների հսկայական բանակ, ովքեր ցանկություն են հայտնել աջակցել եւ բարի գործ կատարել: Պարենային եւ ոչ պարենային պաշարներն անընդհատ ավելացվում են ըստ կարիքի:

Սոնա Մարտիրոսյանը նկատեց՝ բոլորին տրվող փաթեթները միանման են, այսինքն լավի-վատի տարբերակում չի կարող լինեն: Դրանք նախատեսված են ոչ միայն աղքատության մինիմալ զամբյուղի չափով, այլեւ առողջապահական տեսանկյունից էլ պիտի բավարարեն, այսինքն լինեն բազմազան եւ վիտամիններով հարուստ սննդամթերքով: Փաթեթները միայնակ տարեցներին եւ հաշմանդամություն ունեցողներին բաժանվել է մեկամսյա  եւ երկամսյա ժամկետով՝ ըստ կարիքի: Դրանց մեջ եղել են ամենաանհրաժեշտ սննդի տեսակներ եւ հիգիենայի պարագաներ:

Նախարարության խոսնակը դժվարացավ ասել, թե օրինակ տարեց կնոջը տրվող փաթեթում կոնկրետ ինչ մթերք կարող էր լինել: «Արտակարգ դրության առաջին իսկ օրերին մի շարք կազմակերպություններ ինքնակազմակերպվեցին եւ դիմեցին մեր աջակցությանը, որպեսզի կարողանայինք համակարգել բնամթերքի, սննդամթերքի, հիգիենիկ պարագաների հավաքագրումն ու մարդկանց տեղ հասցնումը: Աջակցությունն ուղղված է եղել այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին տրամաբանորեն կարող էին տնից դուրս գալու խնդիր ունենալ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նաեւ նշեց, որ այն բոլոր ցերեկային աջակցությունները, որոնք նախկինում խնամքի կենտրոներն ու բարեգործական ճաշարանները մատուցվում էին միայնակ տարեցներին, արտակարգ դրություն հայտարարելուց հետո սկսեցին փոխել իրենց աշխատանքի բնույթը: «Այժմ միայնակ տարեցները չեն գնում ճաշարան իրենց ուտելիքը վերցնելու, այլ այն սնունդը, որը նախատեսված է նրանց համար, ճաշարանը տեղափոխում եւ մատակարարում է նրանց բնակարաններում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:

Ըստ խոսնակի՝ եթե անհրաժեշտութուն է եղել սնունդ պատրաստելու համար օգնել տարեցին, աշխատակիցները նաեւ դա են արել ու շարունակում են անել: Նրանք օգնում են միայնակ ապրող տարեցին եւ միասին սնունդ են պատրաստում: Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ նախարարության հետ համագործակցում են «Գթության խոհանոց», «Հայկական կարմիր խաչ», «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունները, ինչպես նաեւ «Վոլդ վիժն» կազմակերպությունը, որը պարբերաբար պարենի պաշարներ է մատակարարում դրա կարիքն առավել ունեցող մարդկանց:

Օրինակ «Առաքելություն Հայաստան» եւ «Կարմիր խաչ» ընկերությունները պատրաստակամություն են հայտնել միանգամից մեկամսյա փաթեթներ տրամադրել: Նրանք անհրաժեշտ պարենային եւ ոչ պարենային միջոցներով են ապահովել 4041 միայնակ տարեցի: Առաջիկայում, ըստ Սոնա Մարտիրոսյանի, նախարարությանը կտարամադրվի աջակցություն ստացած անձանց թիվ․ այս պահին գործընթացը շարունակվում է:

Պարետի հետ համատեղ այս աջակցության երրորդ խմբում ներառված են այն մարդիկ, որոնք այս իրավճակում կորցրել են իրենց աշխատանքը կամ եկամտի աղբյուրը: Նրանց աջակցությունը գումարի տեսքով է լինելու, որի մասին ավելի վաղ հայտարարվել էր: 

Տպել
3297 դիտում

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել