Արթուր Գեւորգյանը իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել է մամուլից. պնդում է՝ իր գտնվելու վայրը հայտնի է

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ դատախազության տարածած հաղորդագրությանը եւ նշել, որ իր նկատմաբ հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել է մամուլից, տեղյակ չի եղել նաեւ քրեական գործ հարուցված լինելու մասին:

«Հայտնում եմ, որ ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել եմ շատ պատահական միայն 09.04.2020 թվականին մամուլի հրապարակումներից, ինչը ինձ համար շատ անսպասելի է, քանի որ նույնիսկ տեղեկացված չեմ եղել իմ դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին:

Թեև տևական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ», ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելը իրավապահները և դատարանը հիմք են ընդունել ինձ հետախուզելու և կալանավորման որոշում կայացնելու համար:

Որևէ անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իմ հաշվառման հասցե, տվյալ հասցեում ապրում է իմ մայրը, իրավապահները մուտքի դուռը անգամ չեն թակել և չեն հարցրել իմ գնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, ավելին՝ իմ հայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, ինձ անգամ զանգով չեն հրավիրել, որ չներկայանամ:

Բոլոր հետաքրքրվողները կարող են անձամբ տեսնել,որ սոցիալական ցանցերում ակտիվ եմ, նույնիսկ պարբերաբար արել են հրապարակային հայտարարություններ, սակայն այդ կապի միջոցով նույնիսկ չեմ տեղեկացվել քննչական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին:

Կարծում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չեն, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ: Նկատի ունենալով, որ հավուր պատշաճի ծանոթ չեմ ինձ մեղսագրվող արարքին՝ մեղադրանքի բովանդակության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեմ կարող տալ, սակայն խնդիրն արդեն իսկ քննարկել և լիազորել եմ փաստաբանիս հետ այս փուլում մեզ հասանելի փաստաթղթերին ծանոթանալու համար և դրանից բխող գործողություններ անելու համար»,- ասված է գրառման մեջ: 

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում էր կայացվել եւ նրա նկատմամբ հետախուզվում հայտարարվել:

Տպել
1946 դիտում

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)