Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ երրորդ հարցումն է ուղարկել Երեւան քաղաքի դատարան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ երրորդ հարցումն է ուղարկել Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանին:

Այս մասին Խուդոյանը հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով, որ իր երկրորդ հարցմանը քաղաքի դատարանի աշխատակազմից տվել էին թերի պատասխան՝ նշելով միայն, որ մինչ ապրիլի 16-ը դատավորը ժամանակավոր անաշխատունակ է, այն չերկարաձգելու դեպքում կներակայանա աշխատանքի:

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին Խուդոյանը երկրորդ անգամ էր հարցում ուղարկել քաղաքի դատարան, որով հետաքրքրվել էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվել մեկ շաբաթվա ընթացքում անաշխատունակության պատճառները հայտնելու վերաբերյալ դատավորի համաձայնությունը ճշտելու համար, ինչպես նաեւ խնդրել էր հստակեցնել, թե երբ է դատավորը վերադառնալու:

Իր երրորդ հարցմամբ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ որ օրը եւ ինչ եղանակով է դատարանին հայտնի դարձել, որ Աննա Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչեւ ապրիլի 16-ը. «Մինչեւ սույն դիմումը ստանալը եւ ստանալու պահից մինչ պատասխան ներկայացնելը Դուք կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձ կատարե՞լ է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձայն է արդյոք, որ բացակայության հիմքերը /առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը/ ներկայացվեն պարոն Քոչարյանի պաշտպաններին»,- գրել է նա:

Պաշտպանը միաժամանակ հետաքրքրվել է՝ արդյոք նշվածի վերաբերյալ Աննա Դանիբեկյանը տվել է իր համաձայնությունը, իսկ եթե հրաժարվել է, խնդրել է նշել, թե ինչ պատճառաբանությամբ: Անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկությանը, թե դատավորի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է, Հովհաննես Խուդոյանը խնդրել է նշել՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը. «Եթե համապատասխանում է, ապա երբ է Ձեզ կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցչի հայտնի դարձել այդ տեղեկությունը»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ է բացել: Նրա վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, որով արդեն 5 շաբաթ է նիստ չի կայանում դատավորի վատառողջ լինելու պատճառով: 

Տպել
1558 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն