1999 թվականին Արցախի իշխանությունները վաճառքի են հանել իրենց իրավունքը, տվել Հայաստանի իշխանություններին. Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը չբացահայտեց, թե ում է քվեարկել, որքան էլ որ լրագրողները պնդեցին:

Նա ասաց, թե քվեարկել է Արցախի ապագայի ու զարգացման համար: Հարցին, թե ո՞վ է ապահովելու այդ զարգացումը, Բաբայանը պատասխանեց. «Այն թիմը, որ եկել է, պառլամենտական թիմը»:

Լրագրողը փորձեց պարզել՝ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենի՞քը» նկատի ունի, որ ստացել է 16 մանդատ:

«Բացի «Ազատ հայրենիք»-ից, 5 կուսակցություն կա: Եթե դուք հաշվեք, մեծամասնությունը 17 ձայն առանձին է: Դաշնակցություն, ԱԺԿ, Վիտալի Բալասանյանը եւ մեր ուժը: Դա առանձին դառնում է 17 ձայն, իսկ դա մեծամասնություն է: Էնպես որ ձեւակերպումը ճիշտ չեք անում: Ընթացքը ցույց կտա»,- ասաց Բաբայանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք նա կոնֆլիկտ ունի՞ Մասիս Մայիլյանի հետ, որին սատարում էր նախագահական ընտրությունների առաջին փուլում, իսկ եթե չկա, ապա այս անգամ նրան սատարո՞ւմ էր:

«Որեւիցե կոնֆլիկտ չկա: Ի՞նչ է նշանակում՝ ես սատարում եմ: Եթե Մասիս Մայիլյանը ընդհանրապես չի մասնակցում, հրաժարվել է, ի՞նչ եմ սատարում»,- նկատեց նա:

Խոսելով կոալիցիա կազմելու հնարավորության մասին՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարն ասաց, որ մեծամասնություն վերցրած ուժը պետք է բանակցի, եթե չգտնի այդ եզրերը, իրենք կբանակցեն:

Համագործակցության եզրեր Բաբայանը բոլորի հետ տեսնում է, միայն թե ծրագրերի համադրման պայմանով եւ ոչ թե պաշտոնի կռվի համար: Այն քաղաքական ուժերը, որոնք պաշտոնի կռիվ են տալիս, ըստ Բաբայանի, պետք է դուրս շպրտել նրանց:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը համարում է գաղափարի կռիվ:

Խոսելով կորոնավիրուսի պայմաններում ընտրություն անցկացնելու իշխանությունների որոշման մասին՝ Բաբայանն ասաց, որ երկրիը չէր կարող մնալ առանց ղեկավարի, իսկ արտակարգ իրավիճակ հաստատելու որոշում կայացվել է հասարակության պանիկայից պարտադրված:

«Ընդհանրապես ես կարծում եմ, որ այս ամբողջ հիվանդությունը, որ կա, մի քիչ ավելի շատ ուռճացրած է, քան գոյութուն ունի: Այնպես որ որոշ երկրներ էլ երեւի շուտով անհապաղ կվերադառնան նորմալ կյանքի: Եթե մաֆիան կարողանում է, ֆինանսավորում է թերթերը, որ դրանով սաղին փակենք տները ու տնտեսությունը կործանենք, ես ճիշտ չեմ համարում»,- մանրամասնեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում 9 մանդատ ստացած ուժի ղեկավարը:

Հարց հնչեց նաեւ Արցախի բանակցային գործընթացի մասին: Անդրադառնալով նոր իշխանությունների ձեւակերպած բանաձեւին՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, Սամվել Բաբայանն ասաց, որ բոլորը դրան կողմ են.

«1999 թվականին Արցախի իշխանությունները վաճառքի են հանել իրենց իրավունքը, տվել Հայաստանի իշխանություններին: Վաճառք է եղել, առքուվաճառք»,- պնդեց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ինքը դա չի կարողացել կանխել, քանի որ բանտում է եղել:

«Բա ինչո՞ւ են մեզ ձերբակալել, որ էդ ինքնուրույնությունը ստանան»,- եզրափակեց նա:

Տպել
3046 դիտում

Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին