Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորումը երկարաձգվել է. փաստաբաններն ահազանգում են ապօրինության մասին

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կմնա կալանավորված:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել է եւս երկու ամսով երկարաձգել նրա կալանավորման ժամկետը`այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Այս մասին հայտնում է Խաչատրյանների փաստաբանական խումբը՝ նշելով, որ Խաչատրյան ընտանիքի դեմ սանձազերծված ապօրինությունները շարունակում են:

Նրանց հաղորդագրությունը՝ ստորեւ.

«Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 10 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո բավարարեց Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը:

Դատարանի որոշման հիմքում դրվել է վարույթն իրականացնող մարմնի այն մտահոգությունը, թե ազատության մեջ լինելու պայմաններում Կարեն Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա: Հարց է առաջանում. ԱԱԾ արհեստավարժ քննչական մարմինն ու դատարանը հավատո՞ւմ են արդյոք իրենց իսկ կողմից արված այն պնդմանը, որ Կարեն Խաչատրյանը 2020 թվականի հունվարի 22-ից շուրջ մեկ ամիս գրավի կիրառմամբ գտնվել է ազատության մեջ և այդ ողջ ժամանակահատվածում նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի նախաձեռնվել: Եթե այդպիսի չակերտավոր հավանականություն կար, ապա ի՞նչն էր խոչընդոտում վարույթն իրականացնող մարմնին սեղմ ժամկետում գործողություններ կատարել, չէ՞ որ Կարեն Խաչատրյանն ազատության մեջ էր և ինչպես իրենք են «մտահոգվում»  կարող էր ազդել այդ անձանց վրա: Իրողությունները ցույց են տալիս, որ բերված պատճառաբանությունները չեն հաղթահարում պարզունակ վարկած լինելու շեմը, սակայն ինչպես կրկին ականատես եղանք այսօր, Կարեն Խաչատրյանին պետք է շարունակաբար պահել պատանդի կարգավիճակում»:

Հիշեցնենք՝ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Գագիկ Խաչատրյանը: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Գագիկ Խաչատրյանը եւս կալանավորված է, եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին

Տպել
1468 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը