«Կոշ» ՔԿՀ-ի պետը, ըստ մեղադրանքի, 700 հազար դրամ կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է: Գործի 7 հատոր նյութերը տրամադրվել են կողմերին 10-օրյա ժամկետում ծանոթանալու համար:

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ: Հետագայում գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվեց Հատուկ քննչական ծառայություն: Լյովա Բաղդասարյանին մեղադրանք առաջադրեց խոշոր չափի՝ շուրջ 700.000 դրամ կաշառք ստանալու համար, քաղաքացիներ Հայկ Կարապետյանին՝ կաշառքը տալու, իսկ Արթուր Հովհաննիսյանին՝ կաշառք տալուն օժանդակելու համար:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանը պատմեց, որ ենթադրյալ հանցագործության պահին իր պաշտպանյալը գտնվել է անազատության մեջ, իսկ ԱԱԾ աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են Լյովա Բաղդասարյանին եւ գործով երրորդ մեղադրյալին (խոսքը Արթուր Հովհաննիսյանի մասին է,- խմբ.). «ՀՔԾ-ն օրենքի կոպիտ խախտումներով, որոնք ընդունելի չեն մերօրյա իրականության համար, չունենալով բավարար ապացույցներ, Հայկ Կարապետյանին մեղադրում է մի հանցագործության մեջ, որի կատարման պահին ինքը ֆիզիկապես գտնվել է «Կոշ» ՔԿՀ-ում (ծանր հանցագործության համար նա դատապարտված է եղել 10 տարի ազատազրկման եւ պատիժը կրել այնտեղ- խմբ.), իսկ այդ գործողությունը կատարել է գործով երրորդ մեղադրյալը, որին մեղադրում են կաշառք տալուն օժանդակելու մեջ, սա աբսուրդի ժանրից է, իրավական պետությունում սա անթույլատրելի է»: Ըստ Մասիս Մելքոնյանի՝ նոյեմբերի 1-ին, երբ լրանում էր Հայկ Կարապետյանի պատիժը կրելու ժամկետը, նա պիտի ազատ արձակվեր, սակայն անցակետից դեռեւս դուրս չեկած, հարազատներին չմոտեցած՝ քննիչի հանձնարարությամբ նա ոստիկանների կողմից բերման է ենթարկվել եւ ձերբակալվել. «Հայկ Կարապետյանի մեղավորությունը ապացուցված չէ, իսկ կասկածները բավարար չեն նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար, նա ներգրավել է որպես մեղադրյալ օրենքի կոպիտ խախտումներով եւ այսօր պահվում է պատանդի կարգավիճակով, մինչդեռ նմանատիպ փաստական հանգամանքներով ՄԻԵԴ-ը առնվազն 4 գործով ՀՀ-ի դեմ որոշումներ է կայացրել»: Նմանատիպ հանգամանքներ ասելով՝ պաշտպանը նկատի ունի այն, որ դատարանի կողմից քննիչի միջնորդության փաստական հանգամանքները չստուգելու հիմքով անձինք պահվել են կալանքի տակ:

Մասիս Մելքոնյանի խոսքով՝ Հայկ Կարապետյանի դեմ ցուցմունք է տվել այդ երրորդ անձը, ում մեղադրում են կաշառք տալուն օժանդակելու համար. «Մենք բազմաթիվ անգամ միջնորդել ենք նրանց առերես հարցաքննել, որովհետեւ այնտեղ հեռախոսային խոսակցություններ կան, իբրեւ թե Հայկի հետ, բայց Հայկը հերքում է, որ նման խոսակցություն է եղել, եւ ուզում է առերեսվել, հարցեր տալ, թե այդ ում հետ է նա խոսել»: Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը հրաժարվել է նրանց առերես հարցաքննել՝ հաշվի առնելով, որ Հայկ Կարապետյանը սկզբնապես հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել. «Բայց նոյեմբերի 3-ին  հրաժարվելը դեռ չի նշանակում, որ նա միշտ է հրաժարվելու, ապրիլի 2-ին նախաքննության ավարտ է հայտարարվել, ես միջնորդել եմ հարցաքննել պաշտպանյալիս, քննությունը վերսկսվել է, եւ այս հինգ ամսվա մեջ առաջին անգամ նա հարցաքննվել է ապրիլի 7-ի, եւ չնայած նրան, որ շատ կարեւոր տեղեկություններ է հաղորդել քրեական գործի մասին, քննիչն անմիջապես նախաքննությունը նորից ավարտել է»: Մասիս Մելքոնյանի խոսքով՝ այժմ, երբ իր պաշտպանյալը ցուցմունք տվել է, նախաքննական մարմինը պարտավոր է առերեսում կատարելու, այդ պատճառով էլ միջնորդություն է ներկայացրել նախաքննությունը շարունակելու. ըստ նրա՝ կան բազում քննչական գործողություններ, որ այս ընթացքում չեն արվել. «Իհարկե, ցուցմունք չտալու պարագայում եւս միջազգային իրավունքի նորմերի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն պարտավոր էին առերես հարցաքննելու, բայց նրա անձի հանդեպ ուղղորդվածություն է եղել, նրան պիտակավորել են որպես «զոն նայող», ինչը իրականությանը նույնպես չի համապատասխանում, ապացուցողական փաստ չկա այդ մասին, կան ԱԱԾ զեկուցագրեր, որոնք պիտի կամ ապացուցվեին կամ հերքվեին»: Ցուցմունք տալով՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, եւ դեպքի մասին մամուլից է տեղեկացել. «Այժմ ես բարձրաձայնում եմ այս մասին, որպեսզի երկրի բարձր ղեկավարությունը, Գլխավոր դատախազը, նրա տեղակալը, Արդարադատության նախարարը, ինչպես նաեւ ԲԴԽ-ն տեղեկանան, որ նախաքննական մարմինը թույլ է տվել օրենքի խախտումներ եւ դատարանները, աչքերը փակելով դրանց վրա, չուսումնասիրելով գործի նյութերը, կալանքի ժամկետ են երկարացրել»:

Կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մասամբ ընդունել է մեղադրանքը. «Նա հայտնել է, որ պետը տեղյակ է եղել, որ իրեն այդ գումարը պիտի հասցնեն, այլ մանրամասնություններ, թե ինչ նպատակով, ումից է վերցրել, չի հայտնել, որովհետեւ իր հորեղբոր որդին գտնվում է «Կոշ» ՔԿՀ-ում, եւ վախեցել է, որ նա գուցե այնտեղ խնդիրներ ունենա»: Հարցին՝ Հովհաննիսյանը տեղյակ եղե՞լ է, թե կոնկրետ ինչ գումար է ինքը փոխանցում, պաշտպանը պատասխանեց. «Դե չէր կարող չիմանալ, ասել են՝ պետք է տանել, փոխանցել նրան, բայց իր նախաքննական ցուցմունքում նա ասել է, որ չի կարող տալ անուններ, որոնք իրեն խնդրել են դա անել, ոչ էլ նպատակն է հայտնել»:

Լուսինե Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախաքննության փուլում իր պաշտպանյալն առերեսվել է ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանի հետ. «Վերջինս իր ցուցմունք նշել է, որ պիտի հանդիպեին, որովհետեւ մեքենայի առուծախի խնդիր են ունեցել, իսկ իմ պաշտպանյալը պնդել է, որ նախօրոք պայմանավորված են եղել, եւ դա ապացուցված է նաեւ գործի նյութերով, որովհետեւ Լյովա Բաղդասարյանի հեռախոսազանգերի քանակը, ձայնագրությունները այլ բան են հուշում»: Զեյնալյանի խոսքով՝ գործով մյուս մեղադրյալի՝ Հայկ Կարապետյանի հետ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել, որովհետեւ իր պաշտպանյալը որեւէ մեկի անունը չի տվել, եւ որեւէ հակասական ցուցմունք չի եղել:  

Ըստ Զեյնալյանի՝ ՀՔԾ-ում տեղի է ունեցել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, եւ չնայած դրան՝ նա պատրաստվում է ներկայացնել արարքի վերաորակման միջնորդություն. «Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-312-րդ հոդվածով, իսկ իմ գնահատմամբ պետք է լիներ 313-րդով, ճիշտ է, նույն մակարդակի հոդվածմներ են, բայց եթե ճիշտ որակենք, ոչ թե կաշառք տալուն է օժանդակել, այլ կաշառքի միջնորդություն է կատարել»:  Ենթադրյալ կաշառքի գումարը, 700.000 ՀՀ դրամ է, սակայն Զեյնալյանի խոսքով՝  Լյովա Բաղդասարյանի մոտից առգրավվել է մեծ քանակությամբ այլ տարադրամ եւս: Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Լյովա Բաղդասարյանի պաշտպանը խոստացավ, բայց մեր բազմաթիվ զանգերին այդպես էլ չպատասխանեց: Նշենք նաեւ, որ մեղադրանքի առաջադրումից հետո «Կոշ» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար է նշանակվել արդարադատության փոխգնդապետ, Բաղդասարյանի տեղակալ Մանուկ Պողոսյանը:

 

Լուսանկարում՝ Լյովա Բաղդասարյանը

Տպել
3172 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ