Ապօրինի գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամ․ Ռուստամ Բադասյան

ԱԺ-ում շարունակվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագիծը ներկայացնելիս շեշտեց, որ տարիներ շարունակ միջազգային գործընկերները կոչ են արել Հայաստանին ներդնել անյպիսի մեխանիզմ, որով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքում հասանելի կդառնան գաղտնիք համարվող որոշակի տեղեկություններ, այնուհետեւ նա հավելեց, որ այս կոչերին ի պատասխան՝ ՀՀ-ի նախկին կառավարություներն ու խորհրդարանական մեծամասնությունը, բնականաբար, ոչինչ չեն արել։ «Հետեւաբար այս նույն տրամաբանությամբ առաջարկում եմ մտածել, որ երեկ մեղադրում էին խորհրդարանական մեծամասնությանը նախորդ մեծամասնության դիրքորոշումը շարունակելու մեջ։ Ինչո՞վ է զբաղված խորհրդարանական ընդդիմությունը հիմա։ Ինչո՞ւ չի ուզում, որ ներդրվեն այն բոլոր գործիքները, որոնք էֆեկտիվ են կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ, երբ մենք այդ բոլոր գաղտնի տեղեկությունները վստահում ենք դեպոզիտարիային, չգիտես ինչու՝ չենք վստահում ՏՄՊՊՀ-ին։ Ինչո՞ւ ենք վստահում Կենտրոնական բանկին, այլ պետական մարմիններին չենք վստահում»,- նկատեց Բադասյանը։

Նա ասաց, որ նախագծի առաջին ընթերցումից հետո մի քանի փոփոխություններ են կատարվել նախագծում։ Մասնավորապես «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի առաջարկով կատարվել է փոփոխություն, որով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամ։ «Սա բացառելու համար, որ որեւէ կերպ խոսում ենք՝ մեր արտագնա աշխատողները կարող են ինչ-որ կերպ ընկնել սրա տակ»,- հայտարարեց նախարարը։

Փոփոխություններից մյուսը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռք բերող անձանց պաշտպանությանը։ Բադասյանը հայտարարեց, որ գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա, այսինքն՝ եթե պետությունը վկայակոչում է, որ իքս անձը բարեխիղճ ձեռքբերող չէ, դրա ապացուցման բեռը կրում է ինքը։

Նաեւ հստակեցվել է, որ անձինք, որոնց գույքը փոխանցվել է՝ որպես ալիմենտ, կյանքին կամ առողջությանը հասցված վնասի հատուցում, ազատվել են ստացված գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ գույքի ծագման մասին իմանալու հանգամանքից։

Հստակ նախատեսվել է, որ գույքի բռնագանձմամբ չեն դադարում գույքի առնչությամբ բարեխիղճ անձանց, այդ թվում՝ գրավառուների իրավունքները։

Բադասյանը շեշտեց, որ քաղաքացիական դատավարության կանոններին նախագիծը եւս համապատասխանեցվել է։ «Հեռացվել է քրեական դատավարության ընթացքում կիրառված պաշտպանության միջոցները քաղաքացիական դատավարության ընթացքում կիրառելու հնարավորությունը»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ արձանագրվել է նաեւ, որ ուսումնասիրությունն սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը 10 տարի նախորդող, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով։

Սրանից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքվեց, թե ինչպե՞ս է հաշվարկվելու տարադրամը, եթե 1991-1993 թթ․ ՀՀ-ում գործել է ռուսական ռուբլին, իսկ առաջին պաշտոնական կուրսը՝ 11,8 դոլարը, եղել է 11,8 դրամ։

«Դրա համար օրենքում նշված է, որ ուսումնասիրվող ժամկետն առավելագույնը 10 տարի է, բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են ապացույցներ, կարող են երկարել, բայց ոչ ավելի, քան 1991 թվականը»,- եզրափակեց նախարարը։

Տպել
2843 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ