Քաղաքացիական ավիացիայի ղեկավարը տեղեկանքի մասին իմացել է 2 ամիս անց, քանի որ աշխատակիցն այն չի զեկուցել․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն իր մամուլի ասուլիսում փաստեց, որ եղել են բազմաթիվ խնդիրներ եւ բացթողումներ, մասնավորապես՝ իրեն չեն հասցրել ճիշտ ինֆորմացիա։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նա հետաքրքրվեց, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու այս բացթողումների համար։ «Գնահատվե՞լ է այն վնասը, որ հասցվել է ոլորտին, եւ կառավարությունն ի՞նչ է նախաձեռնում՝ վերականգնելու համար վնասը»,- հարցրեց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես պատասխան մեջբերեց Հաշվեքննիչ պալատի տված տեղեկանքից մի պարբերություն, որը ներկայացվել էր 2019 թվականի աշնանը։

«01․10․2018-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են ՀՀ-ից դուրս, որից 10-ը՝ աֆրիկյան երկրներում՝ Հարավային Սուդան, Չադ։ Աֆրիկյան երկրներում բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ։ Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջների կատարման գրություններ։ Ներկայացվել են նաեւ տեղեկատվություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումների մեջ»,- մեջբերեց վարչապետը։

Վարչապետը ներկայացրեց, որ Եվրոպական համապատասխան հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում, եւ սա մեկնաբանությունների տեղիք է տալիս։ «Այս տեղեկանքում ներկայացվում է նաեւ, թե ինչու չի կարողանում վերահսկել, որովհետեւ Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ Ավիացիայի կոմիտեն, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ՝ այդ պարտավորությունները կատարելու, եւ դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ»,- ասաց Փաշինյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ 2019 թվականի աշնանը եվրոպական կազմակերպությունն ստուգել է ՀՀ-ի ավիաընկերություններից մեկը եւ դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք է ուղարկել Ավիացիայի կոմիտե, այնուհետեւ աշխատակիցը, որն ի պաշտոնե պարտավոր էր անմիջապես զեկուցել Ավիացիայի կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել, եւ Ավիացիայի կոմիտեի ղեկավարն այդ տեղեկանքի մասին իմացել է 2 ամիս անց Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ, եւ իրեն դրա մասին տեղյակ են պահել իր եվրոպացի կոլեգաները։ «Երբ պարզաբանումների գործընթաց է սկսվել, թե ինչո՞ւ չի զեկուցել, արդյունքում աշխատակիցն ազատվել է աշխատանքից եւ գործնականում մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել էր, եւ որտեղ խախտումներ էին ներկայացվել»,- ասաց վարչապետը։ Նա նաեւ հավելեց, որ 2 քրեական գործ կա այս հարցերի շրջանակում, որոնց բովանդակությունը, սակայն, դժվարացավ հստակեցնել։ Այնուամենայնիվ, շեշտեց, որ եղել են պաշտոնանկություններ։

«Այս տեղեկանքում գրված է նաեւ ամենակարեւոր թերությունը․ ամբողջ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաներ տրվում են վճարովի հիմունքներով, ՀՀ-ի քաղաքացիական ավիացիան իր գործառույթներն իրականացնում է անվճար, քանի որ պետական կառավարման համակարգում ունի այդպիսի կարգավիճակ։ Լուծումներից մեկը, որ տարվա սկզբից քննարկում էինք, այն է, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության կարգավիճակը փոխվի այնպես, որ ոչ թե շահույթ հետապնդող, այլ ինչ-որ առումով ինքնածածկվող կազմակերպություն լինի, որ ունենա ֆինանսներ»,- եզրափակեց Փաշինյանը։

Տպել
1860 դիտում

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա