ՀՀ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն ասում է, որ «Փյունիկը» խզել է պայմանագիրը ու չի վճարել փոխհատուցումը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է ակումբի հետ ունեցած խնդրի մասին: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նշել է, որ ակումբը լուծարել է իր պայմանագիրը եւ չնչին փոխհատուցում առաջարկել, ինչի պատճառով ինքը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

«Շատերդ նկատած կլինեք երեւի, որ անցած տարի դեկտեմբերի 24-ին «Փյունիկ» ակումբի ֆեյսբուքյան էջում հայտարարվեց, որ ես հեռացել եմ ակումբից։ Իրականում ես չէի հեռացել, այլ պայմանագիրս առանց հիմնավոր դրդապատճառի ժամանակից շուտ խզվել էր։ WhatsApp-ով ստացա ծանուցում, որ ակումբն ինձ հետ ուղղակի լուծարում է գործող պայմանագիրս՝ պարտավորվելով հետագայում տալ երկու չնչին փոխհատուցում։ Ես հակադարձ ծանուցումներ կատարեցի եւ փորձեցի խոսել ղեկավարության հետ, բայց՝ անպատասխան եւ անարդյունք։ Նման անհարգալից վերաբերմունքից եւ ոչ պրոֆեսիոնալ գործողություններից հետո որոշեցի բողոքարկել ՀՖՖ Վեճերի լուծման պալատ, որն էլ վերջերս հաստատեց իր որոշմամբ, որ ակումբն իր գործողություններով առանց հիմնավոր դրդապատճառի է լուծարել պայմանագիրը եւ պարտավորվել ինձ վճարել հասանելիք ամբողջ փոխհատուցումը, որը կստանայի մինչեւ պայմանագրիս ավարտը՝ կատարելով որոշակի պահումներ, հետ են ուզել նաեւ ժամանակին վճարված պարգեւավճարը, որն ուղղակի ծիծաղելի է։ 

Երեկ փոխհատուցման առաջին մասի վճարման օրն էր (ի դեպ, մինչեւ հիմա փոխհատուցումը չեմ ստացել), բայց այս անգամ տարբեր միջնորդներից ստանում եմ զանգեր եւ առաջարկներ, որ իբր հրաժարվեմ գումարներից եւ ստանամ ավելի քիչ գումար սույն վեճը վերջնական լուծելու եւ հարցը «խաղաղ» լուծելու համար։ Բնականաբար, նման գործարքի չգնացի, քանի որ ունեմ օրենքով իրավասու մարմնի որոշում եւ ակտ, որով արդեն որոշված է վճարման ենթակա գումարը, իսկ առաջարկն էլ «խելամիտ» չէր եւ ուշացած՝ չնայած հույս ունեի, որ կլսեմ ողջամիտ եւ խելքին մոտ ինչ-որ բան։

Որպես արդյունք՝ ցանկանում եմ արձանագրենք, որ ֆուտբոլիստները եւս պետք է պաշտպանված լինեն, իմանան իրենց իրավունքները, իսկ մեր ակումբները եւ դրանց կառույցները պետք է ղեկավարեն միայն պրոֆեսիոնալ մասնագետները, իսկ իրենց ֆուտբոլային գործունեությունը պետք է լինի միայն ի շահ հայկական ֆուտբոլի զարգացման եւ առաջընթացի, այլ ոչ թե՝ սեփական շահերով շարժվող բիզնեսը։

Ես՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող, իմ պարտքն եմ համարում խաղընկերներիս եւ ձեզ հայտնել Փյունիկի գործունեության եւ սույն վեճի մասին, այս անգամ սխալ մարդու էիք թիրախավորել։ Վստահ եմ, որ նախկինում եւս նման դեպքեր եղել են ակումբում, անհիմն լուծարվել են ֆուտբոլիստների պայմանագրերը, եւ չեն վճարվել վերջիններիս արդարացիորեն հասանելի փոխհատուցումները։

Տեսնենք՝ Փյունիկի ղեկավարությունը որքան է խուսափելու օրինական ուժի մեջ մտած որոշումը կատարելուց եւ ինձ փոխհատուցելուց»,- գրել է նա:

Մանուչարյանը «Փյունիկի» սան է: Հարզատ ակումբ նրա վերադառնալու մասին հայտնի էր դարձել 2019թ. հունիսին:

Տպել
2171 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին