Կարծում եմ, որ չկա խոցելի խավի ներկայացուցիչ ում ինչ-որ չափով այս աջակցության ծրագրերը չեն հասել․ Պապոյան

Մենք այս փուլում նոր միջոցառում չենք ունենա, բայց հնարավոր է կախված իրավիճակից ինչ-որ միջոցառման մեջ ինչ-որ փոփոխություն կատարենք։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը։

Նշենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս փուլում պետք է կենտրոնանան արդեն ընդունված ծրագրերն արդյունավետ ավարտելու վրա, որից հետո միայն նոր միջոցառումներ կընդգրկեն։

ՀԺ-ն Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ավարտվել է այն շրջանակը, որն օժանդակության կարիք ուներ, ի պատասխան նա ասաց. «Չի ավարտվել իհարկե։ Եթե մենք ասում ենք վերջ միջոցառումներին, դա չի նշանակում, որ արդեն իսկ ընդունված միջոցառումներում հնարավոր չէ փոփոխություն անել»։

Պատգամավորի կարծիքով՝ պետք է ինչ-որ տեղ դադար վերցնել եւ հասկանալ, թե կատարված սոցիալական եւ տնտեսական քայլերն ինչ ընթացք ունեն եւ ինչ արդյունքներ են այդ առումով արձանագրել, գնահատել դրանց արդյունավետությունն ու ըստ դրա առաջ շարժվել։

Հարցին՝ այս փուլում իրականացված 13 միջոցառումներն ընդգրկո՞ւմ են այն շառահուներին, ովքեր այսօր աջակցության կարիք ունեն, Պապոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ չկա խոցելի խավի ներկայացուցիչ ում ինչ-որ չափով այս աջակցության ծրագրերը չեն հասել։ Թեկուզ միայն կոմունալների առումով, եթե նայենք՝ ապա իմ կարծիքով խոցելի հատվածի մեծ մասին դա հասել է։ Էլ չասած, որ ավելի քան 100 հազար մարդու 68-ից 130 հազար դրամ ուղղակի դրամական աջակցություն է տրամադրվել, տասնյակ հազարավոր մարդկանց 26 հազար 500 դրամի աջակցություն է եղել»։

Սակայն միեւնույն ժամանակ պատգամավորը չբացառեց, որ որոշ մարդիկ օբյեկտիվ ակնկալիք են ունեցել, սակայն օժանդակություն չեն ստացել, սակայն նրանց էլ գազի կամ էլեկտրաէներգիայի գծով փոխհատուցում է հասել։

«Կառավարությունը հսկայական քայլեր է կատարել։ Կառավարությունը տասնյակ միլիարդավոր դրամների օգնություն է տվել մեր քաղաքացիներին եւ մեր քաղաքացիները պետք է իմանան, որ այդ տասնյակ միլիարդավոր դրամները պետական բյուջե է եկել՝ ստվերից։ Նախկինում կոռումպացված ճանապարհով այդ գումարները չկային, դրանք հիմա եկել են պետական բյուջե ու մեր կառավարությունը դա վերադարձնում է ժողովրդին։ Մենք այսօր ապօրինի ծագման գույքի մասին օրենքն ընդունեցինք, ու այս պրոցեսը շարունակվելու է՝ նախկինում ապօրինի ձեռք բերված գույքը, դրամական միջոցները՝ վերադարձվելու են նորից պետական բյուջե եւ դա նորից հետ է վերադարձվելու մեր ժողովրդին»,- եզրափակեց Պապոյանը։

Տպել
1591 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ