ԿԳՄՍ նախարարությունը մրցումներից զրկված մարզիկների համար ֆինանսական հատուկ աջակցություն նախատեսո՞ւմ է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չի պատասխանում հարցին՝ արդյոք կորոնավիրուսի պատճառով միջազգային մրցումներից զրկված մարզիկների համար ֆինանսական հատուկ աջակություն նախատեսվում է, թե ոչ: Կորոնավիրուսի տարածման պատճառով ողջ աշխարհում մարզական գրեթե բոլոր մրցաշարերը չեղարկվել կամ հետաձգվել են: Միջազգային խոշոր մրցաշարերի մասնացելով եւ բարձր արդյունքներ գրանցելով՝ հայ մարզիկները պետական թոշակ ստանալու հնարավորույթյուն են ստանում: Ստացվում է, որ, եթե հայ մարզիկներն այս տարի մրցումներ չունենան մասնակցելու, թոշակ ստանալու հնարավորություն էլ չեն ունենա: «Հայկական ժամանակ»-ն այս թեմայով հետեւյալ հարցադրումներով դիմել էր ԿԳՄՍՆ:

«Խոշոր մրցաշարերի չեղարման կամ հետաձգման պատճառով մարզիկները զրկվել են մրցանակային տեղեր զբաղեցնելու եւ դրանով պետական թոշակ ստանալու հնարավորությունից, ինչը շատերի համար կարեւոր ֆինանսական աղբյուր է: Արդյո՞ք նախարարությունը մարզիկների համար ֆինանսական աջակցության ծրագրեր նախատեսում է: Եթե այո՛, ապա ո՞ւմ եւ ի՞նչ աջակցություն է տրվելու, ինչպես նաեւ ի՞նչ սկզբունքով են ընտրվելու մարզիկները, որոնց պետք է աջակցություն ցույց տալ»,- այսպիսին էին մեր հարցերը:

ԿԳՄՍ նախարարությունից հարցմանը պատասխանել են՝ մեջբերելով կառավարության որոշումները, որոնք կարգավորում են 2019 եւ 2020 թթ. բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին թոշակներ վճարելու կարգը: Իսկ հարցին՝ ինչ է լինելու մարզիկների հետ, որոնք կորոնավիրուսի պատճառով մրցման չեն մասնակցելու ու հետեւաբար չեն համապատասխանելու թոշակ ստանալու պետության չափանիշներին, պատասխանում չկա:

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2020 թվականի փետրվարի 25-ի «2019 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին եւ նրանց մարզիչներին անվանական թոշակ նշանակելու մասին» N 244-Ա/2 հրամանով 2019 թվականին ցուցաբերած բարձր արդյունքների համար ՀՀ հավաքական թիմերի մարզիկները եւ նրանց մարզիչները 2020 թվականի հունվարի 1-ից արդեն իսկ ստանում են անվանական թոշակ։

2020 թվականի պետական բյուջեով 2019 թվականի արդյունքների հիման վրա մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ՀՀ կառավարության 13.08.2015 թ. N 925 -Ն որոշման համաձայն՝ արդեն իսկ ստանում են պատվովճարներ եւ ՀՀ կառավարության 05.11.2015 թ. N1282 -Ն որոշման համաձայն՝ 2020 թվականի արդյունքների հիման վրա կստանան տարեվերջյան պարգեւատրում»,- գրված է ԿԳՄՍ նախարարության պատասխանում:

Այս տարի եզակի մրցաշարերից մեկը, որը հասցրել է մինչեւ կորոնավիրուսի տարածումն անխափան տեղի ունենալ,  Եվրոպայի ըմբշամարտի 2020 թ. առաջնությունն է, այսինքն՝ հայ ըմբիշներն արդեն օգտագործել են բարձր տեղեր զբաղեցնելով՝ թոշակ ստանալու շանսերից մեկը: ԵԱ 2020-ը կայացավ փետրվարի 10-16-ը Իտալիայում՝ կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից մեկում: Հունահռոմեականների պայքարում Եվրոպայի առաջնություններում իր 5-րդ ոսկին նվաճեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ): Իր կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Գեւորգ Ղարիբյանը (60կգ): Կարեն Ասլանյանն (67կգ) ու Կարապետ Չալյանն էլ (77կգ) բրոնզ նվաճեցին: Ազատոճայիններից էլ բրոնզ նվաճեց Արսեն Հարությունյանը (61):

Դրանից ընդամենը շաբաթներ անց բոլոր խոշոր մրցումները սկսեցին մեկը մյուսի հետեւից չեղարկվել կամ հետաձգվել: Դրանց թվում է, օրինակ, Եվրոպայի ծանրամարտի 2020 թ. առաջնությունը, որից մեդալների մեծ ակնկալիքներ ունեինք եւ որն արդեն 2 անգամ հետաձգվել է: Պետք է Մոսկվայում կայանար ապրիլին, սակայն տեղափոխվեց հունիս, հիմա էլ նախատեսվում է անցկացնել աշնանը:

Տպել
1628 դիտում

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է