Ես նա եմ, ով անջատում է հիվանդի կենսապահովման սարքերը. բրիտանացի բժիշկների համար ընտրությունը բարդ է

Մենք տանն ենք մնում, որ մեր երկրի բուժռեսուրսները բավարարեն բոլոր հիվանդներին, որպեսզի հայ բժիշկները չունենան այն խնդիրը, որին առերեսվում են բժիշկներն աշխարհի բազմաթիվ երկրներում՝ հիվանդներից ո՞ր մեկի կենսապահովման սարքն անջատեն, ո՞ւմ փրկեն, ո՞ւմ օգնեն, ո՞ւմ թողնեն: Բրիտանացի բուժքույրը պատմել է այն հոգեբանական ցավի մասին, որ ի պաշտոնե ստիպված է կրել՝ անջատելով հիվանդների թոքերի օդափոխման սարքերը:

Նոր կորոնավիրուս Covid-19-ի բարդացած ձեւը կրող շատ հիվանդների համար թոքերի արհեստական օդափոխության սարքերին ժամանակին միացված լինելը հաճախ կյանքի հարց է: Համավարակի տարածմանը զուգահեռ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս սարքերը քիչ են ողջ աշխարհում: Այն նախագծելու եւ պատրաստելու համար վերապրոֆիլավորվել են մի շարք հանրահայտ ընկերություններ, այսպիսի սարքեր պատրաստվում են արտադրել նաեւ Հայաստանում: Եվ անուամենայնիվ, նույնիսկ այսպիսի սարքին միացված լինելը բուժվելու երաշխիք չէ: Բժիշկներն այս օրերին  ստիպված են լինում կատարել դժվար ընտրություն`անջատել օդափոխման սարքերն այն դեպքերում, երբ տվյալ հիվանդի բուժման հույս այլեւս չկա կամ երբ այդ սարքով այլ հիվանդի բուժվելու հավանականությունն ավելի մեծ է:

Թարգմանաբար ներկայացնո՞ւմ ենք BBC-ի «Ես այն մարդն եմ, ով անջատում է սարքերը» ռեպորտաժը Լոնդոնի Royal Free հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից: Լրագրողը զրուցել է ավագ բուժքույր Խուանիտա Նիթլայի հետ, ով ի պաշտոնե իրականացնում է բժշկական խորհրդի որոշումը՝ անջատում է սարքերը:

«Դա շատ հուզիչ ու շատ ցավոտ է: Երբեմն նույնիսկ թվում է, որ ես անձամբ պատասխանատու եմ ինչ-որ մեկի մահվան համար»,- նշել է բուժքույրը:

Խուանիտան ծնվել է Հնդկաստանի հարավում, բայց վերջին 16 տարին աշխատել է բրիտանական առողջապահության ազգային համակարգում՝ Լոնդոնի Royal Free հիվանդանոցում:

 

Մահամերձ հիվանդի կամքը

Ապրիլի սկզբին էր. մի օր, երբ Խուանիտան եկել է առավոտյան հերթափոխի, վարչության պետը հայտնել է, որ նա ստիպված է լինելու ընդհատել Covid-19-ով հիվանդի բուժումը:

Հիվանդը նաեւ բուժքույր էր՝ ավելի քան 50 տարեկան մի կին: Խուանիտան ստիպված էր հիվանդի աղջկան բացատրել ընթացակարգը.  «Ես փորձեցի հավաստիացնել աղջկան, որ իր մայրը ցավ չի զգում եւ որեւէ տհաճ զգացողություն չունի, եւ հարցրեցի՝ արդյոք հիվանդն ունի վերջին ցանկություններ, այդ թվում՝ կրոնական»:

Ով ողջ կմնա եւ ով կմահանա Covid-19-ից. բրիտանացի բժիշկները ստիպված են բարդ ընտրություն կատարել:

«Վերակենդանացման բաժանմունքում մահճակալները կողք կողքի են, եւ բացի մահամերձ հիվանդից, այդ պահին այնտեղ էին նաեւ այլ ծանր հիվանդներ՝ նույնպես անգիտակից վիճակում: Ես քաշեցի վարագույրն ու անջատեցի սարքերի ձայնային ազդանշանները: Ողջ բուժանձնակազմը, որ սենյակում էր, մի քանի րոպե քարացած էր: Բուժքույրերը լուռ էին. մարդկային արժանապատվությունը գերակայություն է»,- պատմել է Նիթլան:

Նիթլան հեռախոսը մոտեցրել է հիվանդի ականջին, եւ մահացողի աղջկան հնարավորություն տվել մորը հրաժեշտի խոսքեր ասել.

«Ինձ համար դա հեռախոսազանգ էր, բայց նրա ընտանիքի համար դա հսկայական կարեւորություն ուներ: Իհարկե, նրանք կցանկանային տեսազանգ անել, բայց, ցավոք, արգելված է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում օգտագործել բջջային հեռախոս»:

Վերջ

Մահացողի հարազատների խնդրանքով Խուանիտան համակարգչով միացրել է նրանց սիրելի երաժշտական հոլովակը, այնուհետեւ՝ անջատել հիվանդի թոքերի օդափոխման սարքը:

«Ես նստեցի նրա կողքին եւ նրա ձեռքերը բռնած պահում էի այնքան ժամանակ, մինչեւ նա մահացավ»,- պատմել է բուժքույրը:

Բուժումը դադարեցնելու եւ սարքավորումներից անջատելու որոշումը բժիշկների խումբը կայացնում է հիվանդի վիճակը մանրակրկիտ գնահատելուց հետո՝ հաշվի առնելով տարիքի, հիվանդության պատմությունը, բուժման ընթացքը եւ վերականգնվելու հնարավորությունները: Նիթլայի նկարագրած դեպքում նրա հիվանդը մահացել է սարքն անջատելուց հինգ րոպե անց.

«Ես տեսնում էի էկրանին ահազանգի թարթող ազդանշանները, իսկ հետո սրտագրությունն ուղիղ գիծ դարձավ. սիրտը դադարեց բաբախել»:

Մահ՝ մենության մեջ

Դրանից հետո բուժքույրն անջատել է կաթիլայինը, որով հիվանդը հանգստացնող դեղեր էր ստանում:

Իսկ հիվանդի դուստրը, չիմանալով, թե սենյակում ինչ էր կատարվել, շարունակում էր հեռախոսով ինչ-որ բան ասել մայրիկին եւ աղոթքներ կարդալ: Նիթլան ծանր սրտով վերցրել է հեռախոսը եւ հաղորդել, որ ամեն ինչ ավարտված էր:

Այսքանով, սակայն, ըստ Խուանիտայի, իր պարտականությունները հիվանդի նկատմամբ չեն ավարտվում:

«Իմ գործընկերների օգնությամբ ես լվացի նրա մարմինը, փաթաթեցի ճերմակ սավանի մեջ եւ դրեցի հատուկ պայուսակի մեջ. բայց նախեւառաջ նրա ճակատին խաչի նշան արեցի», - նկարագրել է բուժքույրը:

Կորոնավիրուսի համաճարակից առաջ սովորաբար հիվանդի հարազատները բժիշկների հետ քննարկում էին թերապիան դադարեցնելու կարգը:

Նախկինում հարազատներին թույլատրվում էր նաեւ ներկա լինել վերակենդանացման բաժանմունքում այն պահերին, երբ անջատվում էին կյանքի պահպանմանն օժանդակող սարքավորումները: Սակայն համավարակային իրավիճակի պատճառով աշխարհի շատ երկրներում այս ընթացակարգն այժմ չեղարկված է:

«Դաժան տեսարան է՝ ինչպես են մարդիկ մահանում մենության մեջ», - ասել է Նիթլան:


Մահճակալների պակաս

Հիվանդների մեծ ներհոսքի պատճառով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքն ընդլայնվել է՝ 34 մահճակալի փոխարեն այստեղ հիմա 60-ն է. դրանք բոլորն էլ զբաղված են:

175 բուժքույրերից կազմված մի բանակ է հերթափոխով աշխատում վերակենդանացման բաժանմունքում:

«Սովորաբար, հարաբերակցությունը մեկը մեկին է, բայց այժմ յուրաքանչյուր բուժքույր հետեւում է երեք հիվանդի: Եվ եթե իրավիճակը շարունակի վատթարանալ, ապա յուրաքանչյուր բուժքրոջ խնամքի ներքո կլինի արդեն վեց հիվանդ»:

Որոշ բուժքույրերի մոտ նկատվել են կորոնավիրուսի ախտանիշներ, եւ նրանք ինքնամեկուսացել են: Ստիպված վերապրոֆիլավորվել ու ինտենսիվ խնամքի ոլորտում աշխատելու են բերվել այլ մասնագիտացումների բուժքույրեր:

«Յուրաքանչյուր հերթափոխից առաջ բռնում ենք միմյանց ձեռքերն ու մանթրայի պես կրկնում. «Թող որ ամեն ինչ լավ լինի»: Մենք հետեւում ենք միմյանց, որ համոզված լինենք, որ բոլորս ենք կրում ձեռնոցներ, դիմակներ եւ այլ պաշտպանիչ միջոցներ»,- ասել է Նիթլան:

Հոսպիտալում կա թոքերի օդափոխիչ սարքերի, ինֆուզիոն մղիչների (հիվանդների տրվող դեղաչափերը կարգավորող սարքեր), թթվածնի բալոնների եւ անհրաժեշտ շատ այլ բժշկական միջոցների պակաս:

Բարեբախտաբար, Royal Free-ում առկա են բուժանձնակազմի համար բավարար քանակությամբ անհատական պաշտպանիչ միջոցներ:

Վերակենդանացման բաժանմունքում միջինն ամեն օր մի մահ է գրանցվում, որ նախահամավարակային շրջանից էապես բարձր ցուցանիշ է:

«Դա շատ ճնշող է,- նշել է Նիթլան,- երբեմն գիշերային սարսափները չեն թողնում քնեմ: Ինձ թվում է՝ ես էլ եմ վարակվելու. բոլոր գործընկերներս էլ վախենում են դրանից»:

Անցյալ տարի նա մի քանի ամիս տառապել է տուբերկուլյոզով եւ քաջ գիտակցում է, որ իր թոքերի հնարավորությունները շատ սահմանափակ են: Բայց նա՝ որպես ավագ բուժքույր, ստիպված է ճնշել սեփական վախերը.

«Ինձ հաճախ ասում են, որ ես չպետք է գնամ աշխատանքի, բայց հիմա համավարակ է, եւ ստիպված ենք ամեն ինչ մոռանալ եւ կատարել մեր աշխատանքը:

Հերթափոխի ավարտին ես միշտ մտածում եմ այն հիվանդների մասին, ովքեր մահացել են այդ օրը. հետո, երբ դուրս եմ գալիս հիվանդանոցից, փորձում եմ կենտրոնանալ այլ բանի վրա»:

Հ.Գ. Մենք տանն ենք մնում, որ մեր երկրի բուժռեսուրսները բավարարեն բոլոր հիվանդներին, որպեսզի հայ բժիշկները չունենան այս խնդիրը, մենք տանն ենք մնում… իսկ դո՞ւք:

Տպել
3578 դիտում

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ