Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի 9-ին

Գերմանական ֆուտբոլը կարող է վերադառնալ մայիսի սկզբից: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով գերմանական հայտնի Bild պարբերականին: Նշվում է, որ հնարավոր է՝ արդեն մայիսի 9-ից ֆուտբոլասերներն իրենց սիրելի թիմերի մասնակցությամբ 2019-20 մրցաշրջանի մնացած խաղերը դիտելու հնարավորություն ունենան: Գերմանական ֆուտբոլի լիգայի գլխավոր տնօրեն Քրիստիան Զայֆերթը նշել է, որ ակումբների գոյատեւման համար դա շատ կարեւոր է:

«Մենք դրական մի շարք ազդակներ ենք ստացել: Սա լուրջ հեռանկարներ կբացի Բունդեսլիգայի եւ 2-րդ Բունդեսլիգայի համար: Սա կարեւոր ու դրական նորություն է երկրպագուների համար… Ինչ վերաբերում է խաղերն առանց հանդիսականների անցակցնելուն, ապա չի կարելի ասել, որ դրանք նույնքան լավն են ու գեղեցիկ, որքան լինում են երկրպագուների ներկայության պայմաններում, սակայն տնտեսական տեսանկյունից սա Բունդեսլիգայի միակ հնարավորությունն է: Այսպես շատ ակումբներ կպահպանվեն»,- ասել է նա:

Ֆուտբոլի լիգայի նախագահը նաեւ նշել է, որ հատուկ միջոցներ են ձեռնարկվելու: Խաղերի ընթացքում հետեւելու են հիգիենայի բոլոր կանոններին: Ասել է, որ ակումբներն իրենց վրա են վերցնելու այդ պատասխանատվությունը:

Ֆուտբոլի վերսկսման մասին խոսել է նաեւ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը: Ըստ մամուլի՝ նա կողմ է դրան եւ կարծում է, որ, եթե խաղերն անցկացվեն առանց հանդիսականների, կորոնավիրուսով վարակման հավանականությունը նվազագույնի կհասցվի:

Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խաղացվել է 25 տուր եւ դեռ 9 տուր պետք է կայանա: Առաջատարը «Բավարիան» է 55 միավորով: 2-րդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» հետ է մնում 4 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Լայպցիգը», որն ունի 50 միավոր: «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, 35 միավորով 9-րդ տեղում է:

Այն բանից հետո, ինչ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարում գրեթե ամենուր ֆուտբոլային գործունեությունը դադարեցվեց, Գերմանիան դարձավ եվրոպական առաջին երկիրը, որտեղ ֆուտբոլային ակումբներն սկսեցին մարզվել: Թիմերը մարզվում են՝ պահպանելով հիգիենայի կանոնները: Երեկ՝ ապրիլի 20-ին, մարզումները վերսկսելու մասին է հայտարարել նաեւ պորտուգալական «Սպորտինգը», որը նույնպես ընդգծել է, որ բոլոր կանոնները պահպանվում են: Խաղերը վերսկսելու ուղղությամբ աշխատանքներ են տանում Իտալիայում՝ կորոնավիրուսից աշխարհում ամենաշատը տուժած երկրներից մեկում: Այնտեղ տեղի է ունեցել Ա Սերիայի խորհրդի նիստը, որի ընթացքում միաձայն որոշվել է շարունակել ընթացիկ մրցաշրջանը, եթե կառավարությունը թույլ տա անել դա՝ հետեւելով անհրաժեշտ կանոններին:

Տպել
1575 դիտում

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն