«Ոստիկանապետը սպառնում, պահանջում էր էլեկտրաշոկը բերել». Սիսիանի միջադեպերով փաստաբանները մանրամասներ են հայտնում

Սիսիանի ոստիկանների եւ ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի դեմ բողոքների հիման վրա Հատուկ քննաչական ծառայությունում այս պահին քննվում է չորս քրեական գործ:

«Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեցին Սիսիանում վերջերս տեղի ունեցած դեպքերով փաստաբանական խմբի անդամները:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում գրանցվել էին միջադեպեր, որոնց կիզակետում շոշափվում էր Մուրադյանի անունը: Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը մեր զրույցում պատմել էր, որ տեղեշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ: Նույն խնդրի մասին ահազանգել էր նաեւ Սիսիանի բնակիչ 64-ամյա Գառնիկ պապը, որը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին գողության կասկածանքով, որտեղ, ըստ նրա ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանի, նրա նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանները, այդ թվում՝ ոստիկանապետը: Վերջինիս շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, սակայն, հայտարարել էր, որ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե ոստիկանապետը սադիստ, մոլագար անձնավորություն է. «Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն այդ պաշտոնին նշանակվելուց հետո անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ եւ, ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար»,- ասել էր նա:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 64-ամյա Գառնիկ Սիմոնյանի շահերի ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանը մանրամասնեց, թե ինչ դեպքի շրջանակներում է իր վստահորդը բերման ենթարկվել. «Ապրիլի 5-ին Գառնիկ պապը իր ընկեր Աշոտի տանը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել, խմել են, գինովցել, այնուհետեւ Գառնիկ պապը գնացել է իր տուն՝ քնելու: Որոշ ժամանակ անց զանգել է Աշոտը, տեղեկացրել, որ իր պայուսակը կորել է եւ կանչել իր բնակարան, Գառնիկ պապը գնացել է, դուռը փակ է եղել, վերադարձել է տուն, իսկ երբ երկրորդ անգամ է գնացել դպրոցի կողքի նեղ ճանապարհով, նրան հենց այդտեղից բերման են ենթարկել գողության կասկածանքով»: Ըստ Զեյնալյանի՝ իրենց վարկածն այն է, որ նրա ընկեր Աշոտն է զանգել, Ոստիկանությանը տեղյակ պահել, թե Գառնիկը գալիս է իր տուն: Փաստաբանի խոսքով՝ բաժնում արդեն առանց կարգավիճակ տալու ոստիկանները կատարել են անձնական խուզարկություն, առգրավում, այնուհետեւ ճնշում են գործադրել, որ Գառնիկ պապը իր վրա վերցնի այդ գողությունը, բայց տեսնելով, որ սեփական նախաձեռնությամբ դա չեն կարողանում անել՝ տարել են ոստիկանապետի աշխատասենյակ. «Այդտեղ արդեն տեղի են ունենում խոշտանգումները. Գառնիկ պապն ասում է՝ փայտյա քանոնով սկսում են ծեծել, դա կոտրվում է, անցնում են երկաթե քանոնի, հետո ոստիկանապետը սպառնում, պահանջում է բերել էլեկտրաշոկը, բայց պարզում է, որ դա Ոստիկանությունում չէ, սկսում է զենքի սպառնալիք կատարել՝ ասելով «ավտոմատս կբերեմ, կգյուլլեմ, կներկայացնեմ, որ հանցագործը փախչում էր, գյուլլեցի, ես դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվի»: Ըստ փաստաբանի՝ դրանից հետո արդեն Գառնիկ պապի ինքնազգողությունը վատացել է, նրան բաց են թողնել, եւ նա հայտվել է բժշկական կենտրոնում, որտեղ իրենք գտնվում էին մեկ այլ ահազանգի հետքերով: Նշենք, որ կատարվածի վերաբերյալ Գառնիկ պապը հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) եւ 309.1-րդ հոդվածի 1-ին կետերով (խոշտանգումը): Գառնիկ պապը ճանաչվել է տուժող:

Երկրորդ գործը, որ ՀՔԾ-ում հարուցվել է քաղաքացիների բողոքի հիման վրա, վերաբերում է Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Դա հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը), եւ Մարտին Հարությունյանը, նրա հայրը եւ հորեղբոր որդին ճանաչվել են տուժող:

Փաստաբանական խմբի անդամ Յուրա Ավայանը ներկայացրեց եւս մեկ միջադեպ, որ տեղի է ունեցել Սիսիանի մեկ այլ քաղաքացու՝ Գուրգեն Վարդանովի հետ. «Գուրգեն Վարդանովը մարտի 23-ին բերման է ենթարկվել Ոստիկանություն դարձյալ գողության կասկածանքով, այնուհետեւ ուղեկցվել է նույն ոստիկանապետի՝ Գարիկ Մարուդյանի աշխատասենյակ, որտեղ նրան հարցրել են, թե ով է կատարել տան գողությունը, վերջինս հերքել է, եւ մի քանի հարցադրումներից հետո Մուրադյանը սկսել է բռնություն գործադրել տարբեր մեթոդներով, հայհոյել, իսկ վերջում նույն գործելաոճով ձայնագրել է, ստիպել է ասել, որ իր նկատմամբ Ոստիկանության բաժանմունքում որեւէ բռնություն չի եղել, եւ վախի մթնոլորտում տեղի տալով՝ Վարդանովը տվել է խոստովանական ցուցմունք»: Ըստ Ավայանի՝ Վարդանովի քույրը նույն օրը զանգահարել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ներկայացրել, որ իր եղբորը ծեծի են ենթարկել եւ ստիպել, որ հանցագործությունը վերցնի իր վրա: Ավայանի խոսքով՝ նրանց բողոքի հիման վրա սկզբնապես մերժվել է քրեական գործի հարուցումը, սակայն երբ Վարդանովը դիմել է իրենց, իրենք ներկայացրել են համապատասխան հաղորդում, եւ ապրիլի 9-ին վերացվել է քրեական գործ չհարուցելու որոշումը, եւ հարուցվել է եւս մեկ գործ նույն 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավայանը տեղեկացրեց, որ Վարդանովը այսօր հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության:

Չորրորդ միջադեպն էլ վերաբերում է մեկ այլ քաղաքացու՝ Վիլյամ Իսրայելյանին, որը մասնակցել է ավագանու անդամ Մարտին Հարությունյանի բերման ենթարկվելու օրը ինքնաբուխ հավաքին. «Հավաքի ժամանակ Ոստիկանության աշխատակից Սամսոն Ստեփանյանը հարվածել է Իսրայելյանի ընկերոջը, եւ վերջինս մոտեցել է, ասել, որ իրենց նպատակը բողոքը բարձրաձայնելն է, որոշ ժամանակ անց նույն Ստեփանյանը, հրահրելով եւս մեկ բախում, որը չի ստացվել, հարվածել է Վիլյամ Իսրայելյանին, ում ընկերները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել հիվանդանոց, ըստ բժշկի՝ նրա մոտ առկա էին ուղեղի ցնցման հատկանիշներ»: Փաստաբանի խոսքով՝ առկա է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է ոստիկանապետը այդ հավաքի ժամանակ սեռական բնույթի հայհոյանք հնչեցնում: Իսրայելյանը եւս հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ դարձյալ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա եւս այսօր հրավիրված է ՀՔԾ:

Փաստաբանական խմբի անդամ Ներսես Խաչատրյանն էլ, անդրադառնալով այն փաստին, որ այդ ինքնաբուխ հավաքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով, ասաց. «Եթե ընդունենք, որ խուլիգանություն է կատարվել, ապա ոստիկանների վրա էլ պիտի տարածվի իրենց պարտականությունները չկատարելը, որովհետեւ ոչ մի գործողություն չեն իրականացրել, ոչ մեկին այդտեղից բերման չեն ենթարկել»: Խաչատրյանի խոսքով՝ բողոքները Սիսիանի ոստիկանապետի հետ կապված ահռելի են, եւ իրենց գնահատմամբ՝ նրա թիրախում թույլ եւ ցածր կենսամակարդակի մարդիկ են եղել, որոնք բողոքի ձայն չեն կարողացել բարձրացնել:

Փաստաբանները նշեցին, որ ունեն կատարվածի վերաբերյալ բավարար ապացույցներ եւ կարծում են, որ Ոստիկանությունը պետք է վերանայի իր վարքագիծը. «Գարիկ Մուրադյանի վարքագիծը արդարադատության շահից չի բխում, իսկ մեր գործողությունները քաղաքականացնելը նրանց կողմից քաղաքական ստվերի տակ թաքնվել է»,- ամփոփեց Լուսինե Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է գողության կասկածանքի երկու դեպքերին, Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Գառնիկ Սիմոնյանին առնչվող դեպքով հարուցել են քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձը): Քրեական գործ է հարուցվել նաեւ հիշյալ քաղաքացի Գուրգեն Վարդանովին առնչվող գողության դեպքով: Երկու գործերն էլ ուղարկվել են Քննչական կոմիտե՝ նախաքննության: 

Տպել
3751 դիտում

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն