Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում աշնանացանը չի ծլել. սկսվել է հաշվառման գործընթաց (լուսանկարներ)

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում աշնանացան ցորենի ցանքատարածությունների կեսից ավելին այդպես էլ չի ծլել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը բնակավայրերի վարչական ղեկավարներին հանձնարարել է հաշվառել իրենց համայնքների ցորենի ցանքատարածությունները: Հաշվառումից հետո տվյալները հավանաբար կներկայացվեն մարզպետարան, որտեղից էլ՝ կառավարություն՝ աջակցություն ստանալու ակնկալիքով:

Գյուլագարակ խոշորացված համայնքի Վարդաբլուր բնակավայրի վարչական ղեկավար Ռուսլան Օհանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց՝ սկզբնական շրջանում նկատել են, որ ցանքատարածությունները չեն ծլում, տեղեկացրել են մարզպետարան, որտեղից առաջարկել են սպասել եղանակաների տաքանալուն՝ վերջնական վիճակը տեսնելու համար: Եղանակները տաքացել են, իսկ ցանքատարածություններն այդպես էլ չեն ծլել. «Երկու օր առաջ համայնքապետարանում ժողով էր, խոշորացված համայնքի ղեկավարը առաջարկեց սկսել հաշվառման գործընթացը: Հիմա դեռ դիմումներն ենք վերցնում, թե որ դաշտում քանի հեկտար ցորեն կա ցանած: Որը որ չի ծլել, դիմումները կվերցնենք, համայնքապետարանում ստեղծված հանձնաժողովը տեղում կուսումնասիրի, կակտավորի, ու կդիմենք մարզպետարան»:

Վարդաբլուրում մոտ 450 հա աշնանացան է արվել, կեսից ավելին չի ծլել: Գյուղացիների մի մասը չծլած ցանքսերում վերացանքս է արել, մի մասն էլ կարտոֆիլ ու գարի է ցանել: Ինքը վարչական ղեկավարը եւս գարու վերացանքս է արել. «Երբ ցանեցինք, խոնավություն չկար, անձրեւ չկար, երբ հատիկը պետք է արդեն մեծանար ու ծլեր, ցուրտ արեց վնասվեց: 2017 թ.-ին ենք նման դեպք ունեցել, երբ 100 տոկոսով չէին ծլել: Այն ժամանակ հարկերի զիջման տեսքով փոխհատուցվեց գյուղացու վնասը»:

Վարչական ղեկավարն ասում է՝ այս պահին արդեն մոտ 80 դիմում է ստացել, բնակիչները շարունակում են համայնքապետարանում դիմումներ գրել. «Մարդիկ հողը վարել են, ցանել, տեխնիկա վարձակալել, մեծ վնասներ են կրել… բնակչի մեղքը այստեղ շատ քիչ է, պարզապես տարին էր անբարենպաստ»,- ասաց Ռուսլան Օհանյանը:

Իրավիճակը նույնն է նաեւ Կուրթան համայնքում: Վարչական ղեկավար Նարեկ Նալբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շուրջ 400 հա աշնանացան է արվել: Այս պահին ելնելով ստացված դիմումների քանակից, կատարված ուսումնասիրություններից՝ մոտ 30 տոկոս ու ավելի չծլած ցանքս կա: Վերջնական թիվը, ըստ վարչական ղեկավարի, հայտնի կդառնա մոտ օրերս, երբ գյուղացիներից կստանան բոլոր դիմումներն ու ամբողջական ուսումնասիրություններ կանեն:

Խոշորացված համայքի կազմի մեջ մտնող բնակավայրերի բնակիչների հույսը կառավարությունն է, որտեղից աջակցություն են ակնկալում: Աջակցության տեսակ չեն մատնանշում, ասում են՝ ինչ էլ լինի, կարեւորը կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Տպել
6262 դիտում

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը