Բավականին ահազանգեր ունենք, որ առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են իրավիճակից եւ ՀԴՄ չեն տրամադրում․ Մաշադյան

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներից 2-ը իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Խոսքը 5-րդ եւ 10-րդ միջոցառումների մասին է։ 5-րդ միջոցառումը 2020 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 2-ից 50 աշխատակից ունեցած ընկերություններին է վերաբերում, որոնց աշխատավարձային ֆոնդը նույն ժամանակահատվածում չի նվազել։ Իսկ 10-րդ միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողներին։

Այս եւ այլ թեմաների վերաբերյալ «Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ։

- Պարոն Մաշադյան, ՊԵԿ-ի կողմից իրականացվող՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 2 միջոցառումներն ի՞նչ փուլում են։

- Այս ընթացքում 5-րդ միջոցառման շահառու է հանդիսացել 14 հազար 872 կազմակերպություն։ ՊԵԿ-ն այդ բոլոր կազմակերպություններին ծանուցումներ է ուղարկել, որ իրենք հանդիսանում են շահառու։ Նրանցից 10 հազար 134-ն արդեն դիմում են ներկայացրել փոխհատուցում ստանալու հայտով, եւ ՊԵԿ-ը արդեն վճարման հանձնագրեր է կազմել, որի չափը կազմում է 1 մլրդ 623 մլն դրամ։

10-րդ միջոցառման համար, որը վերաբերում է միկրոձեռներեցներին օժանդակություն տրամադրելուն, ստացել ենք 1500 հայտ եւ վճարման հանձնագրերն ամբողջությամբ կազմվել է` շուրջ 83 մլն դրամ։ Դիմումների քանակը դեռ կավելանա, քանի որ մեր գնահատմամբ՝ շահառու են հանդիսանալու մոտավորապես 7500 միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ։ Ընդհանուր միջոցառման գնահատականը մոտ 280 մլն դրամ է։ Բայց նշեմ, որ այս միջոցառման գումարների տրամադրումը սկսել ենք իրականացնել երեկվանից, որովհետեւ դա անմիջականորեն կապված էր 8-րդ միջոցառման հետ։ Ցանկերը հստակեցնելուց եւ դիմումները ստանալուց հետո սկսել ենք գործընթացը։

- Կառավարության միջոցառումներից մեկը վերաբերում է չգրանցված աշխատողներին, ձեր կարծիքով՝ մե՞ծ է այս պահին չգրանցված աշխատողների քանակը։

- Ես կդժվարանամ չգրանցված աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՀՀ մակարդակով գնահատական տալ։ Այո, այդ խնդիրը մենք ունեցել ենք, եւ ՊԵԿ-ի ամենօրյա գործառույթներից մեկը հանդիսանում է պայքարն այդ ուղղությամբ։ Ցանկացած դիմումի դեպքում մենք իրականացնելու ենք հսկողական աշխատանքներ, տալու ենք գնահատական, եթե անհրաժեշտ եղավ՝ նաեւ տուգանքի արձանագրում կիրականացնենք։ Դրանք գործատու-վարձու աշխատող հարաբերություններ են։ Այստեղ բացառապես գործատուները չեն մեղավոր։ Նրանք իրար հետ են ձեռք բերում պայմանավորվածություն։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ ապրիլի 20-ից հետո տեսանելի կլինի, թե քանի աշխատող է հարկադիր պարապուրդի համար վճարվել։ Ի՞նչ տվյալներ ունեք այս առումով։

- Եկամուտներ ապահոված աշխատատեղերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն հետեւյալն է. մարտ ամսին վարձատրվել է 619 հազար 858 աշխատակից, իսկ փետրվարին 616 հազար 209 աշխատակից։ Այսինքն մոտավորապես 3600-ով ավելացել են վարձատրված աշխատողները մարտին՝ փետրվարի համեմատ։ Բայց սա այդքան էլ լավ չէ, քանի որ 2019-ի մարտին՝ փետրվարի համեմատ եկամուտ ստացող աշխատողների քանակի ավելացումը կազմել է շուրջ 10 հազար 500։ Այսինքն դինամիկան որոշակի նվազել է, ինչը օբյեկտիվ է եւ հասկանալի՝ կապված այսօրվա իրավիճակի հետ։

- Այս օրերին ՊԵԿ-ն ինչպե՞ս է իր գործառույթներն իրականացնում։

- Այս օրերին ՊԵԿ-ն իր բնականոն աշխատանքները շարունակել է։ Ավելի շատ ուշադրություն ենք դարձրել մեր վերլուծական աշխատանքներին, քանի որ կան գործունեության տեսակներ, որոնք փաստացի չեն գործում։ Հսկողական գործառույթների առումով ավելի թիրախավորված են այն ոլորտները, որոնց մոտ կա աշխուժություն, օրինակ՝ առեւտրի ոլորտը։

- Արտակարգ դրության շրջանում ինչպե՞ս են իրենց դրսեւորում գործարարները։ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերը շա՞տ են։

- Այդպիսի դեպքեր մենք միշտ ենք ունենում։ Իհարկե, մենք բավականին ահազանգեր ունենք, որ հատկապես առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են այս իրավիճակից ու հաճախ են լինում դեպքեր, երբ գործարքների համար ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։ Ցանկացած ահազանգի մենք արձագանքում ենք։ Բացի ահազանգերը՝ մենք ինքներս պարբերաբար արտաքին դիտարկումներ ենք իրականացնում։ Եթե մեր կիզակետում հայտնվում են այնպիսի կազմակերպություններ կամ առեւտրի օբյեկտներ, որոնք չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, մենք միանշանակ նախաձեռնում ենք հսկողական աշխատանքներ։ Նաեւ կառավարության մակարդակով հորդորել ենք, որպեսզի հարկ վճարողները չօգտվեն այս իրավիճակից եւ չթաքցնեն իրենց եկամուտները։

- ՊԵԿ-ը որքանո՞վ է կարողանալու 2020-ի բյուջեով ամրագրված հավաքագրումներն իրականացնել։

- Կարծում եմ, որ բյուջեի կատարումը միայն ՊԵԿ-ի լիազորությունը չէ եւ միայն ՊԵԿ-ը չէ, որ պատասխանատու է բյուջեի կատարման համար։ ՊԵԿ-ի հիմնական գործառույթը հավասարակշռված, օբյեկտիվ եւ ճիշտ վարչարարության իրականացնելն է հարկ վճարողների նկատմամբ, որպեսզի նրանք իրենք իրենց հարկերը վճարեն։ Ինչեւիցե. 1-ին եռամսյակում մենք ունեցել ենք մոտավորապես 9 մլրդ դրամի գերակատարում՝ բյուջեով նախատեսված ցուցանիշի նկատմամբ։ Դա շատ լավ սկիզբ էր տարվա համար։ Ցավոք պետք է նշեմ, որ ապրիլ ամսին հնարավոր չի լինի այդ տեմպը պահպանել։

Վստահաբար ասում եմ, որ ունենալու ենք բյուջեի թերակատարում, որովհետեւ այս իրավիճակում ապահովել հարկային եկամուտներն այն ծավալով, որը նախատեսվել էր դեռեւս անցած տարի եւ ամրագրվել էր բյուջեի մասին օրենքով՝ հնարավոր չէ։

- Անցած տարիներին զբոսաշրջության ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ բավականին մեծ դեր էր խաղում, սակայն այս իրավիճակով պայմանավորված՝ դեռեւս տեսանելի չէ, թե ինչ կլինի այդ ոլորտում։ Հարկային եկամուտների վրա ինչպե՞ս կազդի զբոսաշրջության ոլորտի անկումը։

- Եթե միայն զբոսաշրջության ոլորտը նայենք, ապա պետք է նշել, որ այդ ոլորտը հարկային եկամուտների մեջ շատ ցածր տեսակարար կշիռ ունի։ Բայց զբոսաշրջությամբ պայմանավորված՝ աշխուժանում են նրա հարակից ծառայություններ մատուցող եւ սպասարկող ոլորտները, որոնք եւս եկամուտներ են գեներացնում՝ հանրային սնունդ, հյուրանոցային ծառայություններ։ Սակայն հանրային սննդի, հյուրանոցային ծառայությունների եւ զբոսաշրջության ոլորտը եթե գումարենք իրար եւ գնահատական տանք, ապա այդ 3 ոլորտների հարկային եկամուտների տեսակարար կշիռը մեր երկրի հարկային եկամուտներում՝ չի կարող ազդեցիկ լինել։

- Հրապարակվել է 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Նախորդ տարվա նույն շրջանի համեմատ նրանց վճարած հարկերն աճել են շուրջ 24.6 դրամով։ Ինչպե՞ս եք գնահատում այս արդյունքը։

- Կարծում եմ օրինաչափ է, որ խոշոր հարկ վճարողները պետք է ավելի շատ վճարեին։ Մենք մեր հսկողական ու վարչարարական գործողություններն ավելի շատ կիրառում ենք այդ կազմակերպությունների նկատմամբ։ Խոշոր հարկ վճարողներն ավելի պարտաճանաչ են, ավելի քիչ են գտնվում ստվերում, քան փոքր ու միջին կազմակերպությունները։

Տպել
5749 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)