400 հեկտար ենք կորցրել. Լեւոն Մնացականյանն ընդունում է՝ Ապրիլյանի ժամանակ իր մասով եւս բացթողումներ եղել են

«Իմ մասով էլ կա բացթողում. նոր հրամանատարը հաշվի է առել այդ ամենը». Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Մնացականյանը:  

Չնայած սրան՝ գեներալ-լեյտենանտը շարունակեց. «Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը, հաղթանակել է: Եվ այն թերությունները, որ եղել են…ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, անելիքներն այնքան շատ են: Պաշտպանության բանակը աշխատում է այդ ուղղությամբ»:

4 ժամ շարունակ պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո Մնացականյանը հայտարարեց, որ տվել է բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: «Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք միայն իրականությունը, որը եղել է Ապրիլյանի օրերին»,- հավելեց Մնացականյանը:

Հարցին, թե արդյոք այդ օրերին եղե՞լ է օպերատիվ տվյալների պակաս, Լեւոն Մնացականյանը պատասխանեց. «Դա դեռ չեմ պատասխանի, հարցեր կան, պետք է ճշտվեն, դա հանձնաժողովը կորոշի, եթե կարիք կլինի ներկայացնելու, կներկայացնի»:

Խոսելով այն մասին, թե արդյոք 2016-ի ապրիլին եղե՞լ են ճակատագրական սխալներ՝ Մնացականյանը պատասխանեց՝ ի՞նչ ճակատգրական սխալների մասին է խոսքը, եթե ասում է, որ կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը:

Այդ դեպքում ինչո՞ւ 100-ից ավելի զոհեր ունեցանք՝ լրագրողի այս հարցին էլ Մնացականյանը պատասխանեց. «100-ից ավելի զոհ չի եղել ապրիլի 2-ից 5-ը, ապրիլի 2-ից 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող»:

ՊԲ նախկին հրամանատարը նաեւ տեղեկացրեց, որ կա ե՛ւ Պաշտպանության բանակի, ե՛ւ Գլխավոր շտաբի աշխատանքների վերլուծական, այդ վերլուծականի հիման վրա որոշումներ կան, որոնք հիմա ընթացքի մեջ են, ի կատար են ածվում:

Հարց հնչեց նաեւ, թե ի վերջո հայկական կողմը 800 հեկտա՞ր է կորցրել, ինչպես հայտնի էր դարձել պատերազմից հետո, թե՞ 400, ինպես հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող ֆիլմում ասում է Սերժ Սարգսյանը: «Մեր հաշվարկով՝ մինչեւ 400 հեկտար»,- պատասխանեց Մնացականյանը եւ շտապեց հեռանալ:

Հիշեցնենք, որ Մնացականյանն այժմ Արցախի Հանրապետության ոստիկանապետն է: Նա ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով։
Ի դեպ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւս ցանկություն է հայտնել մասնակցել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին: Նախորդ շաբաթ այս հանձնաժողովին հյուրընկալվել էր նաեւ 2016-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը: 

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ այսօրվա նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ արդյունավետ է համարում նաեւ այս անգամվա նիստը:

«Մենք 4 ժամ աշխատեցինք, նույնիսկ ընդմիջում էլ չարեցինք՝ հաշվի առնելով, որ պարոն Մնացականյանը եկել է Արցախից եւ ղեկավարում է մեր ուժային մյուս կառույցը: Մի բան կարող եմ ասել, որ հերթական անգամ հանձնաժողովի աշխատանքը ես գնահատում եմ արդյունավետ, մնացածը կյանքը ցույց կտա, թե մեր եզրակացությունների մեջ այդ արդյունավետությունը ինչքանով արտացոլված կլինի: Մեր աշխատանքի վերջնափուլում ունեցել ենք շատ կարեւոր հանդիպում, եւ ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, ներսում էլ հանձնաժողովի անդամները կարող են հաստատել, որ հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ, հանձնաժողովի համար շատ կարեւոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը»,- ասաց Քոչարյանը: 

Այս հանձնաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է հունիսին: Մինչ այդ հավանաբար եւս մի քանի հյուր կունենան, որից հետո կպատրաստվի եւ կհրապարակվի զեկույց:

Տպել
4118 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ