Ակնհայտ է, որ մենք չենք կարող ուղղակի 1 տարի փակված ռեժիմով ապրել․ վարչապետ

Երեկ հաշվի առնելով մեր նոր պայմանավորվածությունը, որ հնարավորություն կա զբոսանքի դուրս գալու՝ ընտանիքիս հետ դուրս էի եկել զբոսնելու, եւ բավականին շատ մարդ կար։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասեմ՝ շատ դժվար է լինելու, որովհետեւ, ըստ էության, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում՝ վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում։ Եթե, այնուամենայնիվ, չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլեւ քաջալերել եւ հասնել նրան, որ նրանք դա պահեն, ապա մենք իրականում խնդիրներ ենք ունենալու։ Ես քայլում էի, եւ մարդիկ, նույնիսկ խմբերով կանգնած, զրուցում էին իրար հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ եթե այդտեղ վարակված 1 մարդ լիներ, ակնհայտորեն այդ 10-15 հոգին վարակվելու էին. «Հետեւաբար պետք է հասկանալ, թե ինչու ենք մենք գնում նման քայլերի։ Երբ սահմանափակումը մտցնում էինք, բոլորի հույսն այն էր, որ 1 ամիս, 2 ամիս՝ վարակը կհաղթահարվի, բայց հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք նրա համար՝ ոչ թե, որ վարակը հաղթահարված է, այլ նրա համար, որ կարծում եմ՝ առնվազն մինչեւ մյուս տարվա մարտը մենք ունենալու ենք դեպքեր։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ուղղակի 1 տարի փակված ռեժիմով ապրել։ Ոչ միայն մենք, այլեւ ոչ մի երկիր չի կարող։ Ես կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ վարքագծային առումով ադապտացիա տեղի ունենա, որպեսզի մենք նոր պրոբլեմներ չունենանք։ Էլ փակված հնարավոր չէ շարունակել։ Կամ լավ, եթե հնարավոր է 10 օր, մոտիվացիա չկա։ Եթե իմանանք, որ եւս 1 ամիս փակվենք, վարակը չի լինելու այլեւս, ամբողջ ռեսուրսները կկենտրոնացնենք եւ այդպես կանենք, բայց, վստահաբար, մենք գիտենք, որ այդ 1 ամսում ոչինչ տեղի չի ունենալու, որ մեզ թույլ տա վերադառնալ նախկին կյանքին»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկա 1 տարում Հայաստանում եւ աշխարհում, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել, բոլորի ամենամեծ մարտահրավերն է ապրել բնականոն սոցիալ-տնտեսական կյանքով։

Արձագանքելով վարչապետին՝ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց. «Միանշանակ, պարո՛ն վարչապետ։ Մի կարեւոր արձանագրում. եթե մենք տեսնենք, որ այս մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետեւանքների, եւ վարակի տարածման տեմպն աճում է այն աստիճանի, որ մտավախություն ունենանք՝ առողջապահության համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, ապա միանշանակ ամենակոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ։ Շատ կարեւոր է, որ այն կանոնները, որոնք հաստատվում են, խստորեն պահպանեն տնտեսվարողները։ Եթե որեւէ մեկը վարակվեց որեւէ մի տնտեսվարողի մոտ, ավտոմատ կերպով այդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է։ Պետք է նաեւ այս հանգամանքը հաշվի առնել. սա բոլորի շահերից է բխում։ Պետք չէ լինել անվախ, պետք է լինել զգուշավոր եւ պահել բոլոր կանոնները»։

Վարչապետն այստեղ մի կարեւոր նրբություն պարզաբանեց. «Ըստ էության՝ մենք այս ընթացքում բժշկական հսկողության տակ ենք պահել մարդկանց, որոնք, ըստ էության, չեն բուժվում։ Այո՛, նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանք ո՛չ ջերմություն ունեն, ո՛չ թոքաբորբ ունեն, երբեմն նույնիսկ ոչ էլ հազում են։ Հետեւաբար այս նոր պայմաններում քաղաքականության փոփոխություն պետք է լինի, որ բուժհաստատություններում պետք է գտնվեն այն մարդիկ, որոնք ունեն բժշկական օգնության կարիք։ Երբ մենք առանց սիմպտոմի հիվանդին թողնենք գնա տուն, իր անհատական կարգապահությունից շատ բան է կախված լինելու։ Եթե ինքը տնից դուրս եկավ, կարանտինային ռեժիմը չպահեց, ապա վարակը, բնականաբար, տարածվելու է»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ նոր քաղաքականության պայմաններում կարողանալու են սպասարկել մոտավորապես 1500 ծանր դեպք, իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարիք կունենան։

«Մենք պետք է շարունանկենք այս տրամաբանությունը զարգացնել, հակառակ դեպքում, եթե այս պայմաններում այնքան հիվանդ կա, ինչքան փաստացի առօրյա կյանքում, այդ մարդկանց պահելն անիմաստ է։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է արձանագրել, որ սկսած առաջին դեպքի արձանագրումից մինչեւ օրս՝ հանրությունը կառավարությունից ունեցել է 100 տոկոսով լիարժեք տեղեկատվություն բոլոր փաստերի վերաբերյալ կորոնոավիրուսի հետ կապված»,- ասաց վարչապետը։

Տպել
3840 դիտում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Միջադեպ է տեղի ունեցել Իրանի նախագահին տեղափոխած ուղղաթիռի հետ․ դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբերը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է