Տեխնիկական վրիպակների պատճառով հաճախ դիմումները մերժվում են, շատ կարեւոր է դրանք ուշադիր լրացնելը. Բաթոյան

«Շատ կարեւոր է, որ դիմումներն ուշադիր լրացվեն, որովհետեւ տեխնիկական վրիպակների պատճառով հաճախ դիմումները մերժվել են, կամ մի անձից մի քանի դիմումներ են ստացվել, որը մեզ համար հավելյալ խնդիր է առաջացրել»,- այս մասին այսօր ասուլիսին հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Անդրադառնալով 9-րդ ծրագրին՝ նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ ծրագիրը պարզեցվել է: Նա նշեց, որ այն մարդիկ, որոնց դիմումները 9-րդ ծրագրով մերժվել են, կարող են պարզեցված դիմումի տարբերակով նորից փորձել: 

Կառավարությունն արդեն հաստատել է աջակցության 15 ծրագիր, որոնցից 9-ը սոցիալական բնույթի են: Խոսելով սոցիալական ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ այս պահին արդեն շահառուներին փոխանցվել է ընդհանուր մոտ 12 միլիարդ դրամ: Խոսքը 286 հազար շահառուի մասին է: «4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 13-րդ ծրագրերի մասին է խոսքը, իհարկե, հիշում ենք նաեւ կոմունալ վճարները, որոնք վերաբերում են ավելի լայն աջակցման ծրագրերին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այսօր կառավարությունը վերանայել է 8-րդ ծրագրի ցանկը:

Նշեց, որ կառավարության որոշմամբ՝ 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է մոտավորապես 36.000 շահառուներով։ Այս ցանկին հատկացվող գումարն ավելանում է ավելի քան 2 միլիարդ դրամով: Նշենք, որ 8-րդ ծրագիրը վերաբերում է տուժած ոլորտների աշխատակիցներին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք գրանցված են, բայց կորոնավիրուսի պատճառով այս պահին աշխատանքի չեն գնում կամ աշխատավարձ ստանալու խնդիր ունեն:

Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, որ նոր որոշմամբ ոչ միայն ընդլայնվել են ոլորտները, այլեւ ներգրավել են քաղաքացիա-իրավական պայմանագրով աշխատողներին։ Նա ներկայացրեց ավելացված շահառուների ցանկը:

Ավելացված ոլորտներն են հագուստի արտադրություն, կոշիկի եւ այլ կաշվե արտադրական արտադրատեսակների արտադրություն, կահույքի արտադրություն, թանկարժեք, ոչ թանկարժեք մետաղներից եւ քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում, նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչական բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝ մշակույթի, երաժշտության, սպորտի ու պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում եւ չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիական գործունեություն, տպագրական ծառայություններ:

Ծրագրի 8-րդ կետից օգտվելու համար դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ը նշված ոլորտների վարձու աշխատողներ են կամ անհատ ձեռնարկատերեր: 

Տպել
2264 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)