Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել փաստաբան Ա. Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկվելու առնչությամբ

04/05/2020 schedule17:30

24.04.2020 թվականի ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում անձնական խուզարկության է ենթարկվել փաստաբան Արման Արզումանյանը: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հեռավար նիստ է անցկացրել, որից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունն ամբողջությամբ ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ, նաև՝ Պալատ) փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), մասնակցությամբ՝ համակարգող Գևորգ Մկրտչյանի, անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի, Ռոման Ահարոնյանի, Արսեն Մկրտչյանի և ներկայությամբ՝ փաստաբան Արման Արզումանյանի, ուսումնասիրելով վերջինիս կողմից ներկայացված դիմումը և  տեսանյութը, ինչպես նաև լսեց նիստի ընթացքում տրված բանավոր բացատրությունները՝ իրեն ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում (այսուհետ` Բաժին) 24.04.2020թ. անձնական խուզարկության ենթարկելու փաստի վերաբերյալ, արձանագրել է, որ.

1) հետաքննության մարմինը, տվյալ դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմին չի հանդիսացել,

2) առերևույթ բացակայել է անձին բերման ենթարկելու մասին որոշումը, քանի որ այն չի ներկայացվել փաստաբանին, ինչպես նաև վերջինիս վստահորդին,

3) բացակայել է նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի` քննիչի հանձնարարությունը, իր վարույթում քննվող քրեական գործով իրականացնել բերման ենթարկելու որոշման պահանջը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ),

4) փաստաբան Արման Արզումանյանի վստահորդը Բաժին է բերման ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջների խախտմամբ,

5) փաստաբան Արման Արզումանյանն անձնական խուզարկության է ենթարկվել «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի երաշխիքների խախտմամբ` իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս, երբ փորձել է կանխել իր վստահորդի իրավունքների առերևույթ խախտումները,

6) փաստաբան Արման Արզումանյանը կանգնած է քրեական հետապնդման ենթարկվելու վտանգի առաջ` իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ինչի արգելքն ուղղակիորեն նախատեսված է Օրենքի 21-րդ հոդվածով,

7) փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը չի հետապնդել իրավաչափ նպատակ և ուղղված չի եղել բացառապես վերջինիս վստահորդի բջջային հեռախոսը վերցնելուն, քանի որ, անգամ դրա տեղը մատնանշելուց և ոստիկանների կողմից այն վերցնելուց հետո, փաստաբանի անձնական խուզարկությունը շարունակվել է, որի արդյունքում վերջինիս գրպանից հանվել է նաև նրա անձնական բջջայինը, ստուգվել է գրպանների ամբողջ պարունակությունը,

8) հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոչընդոտել հնարավոր է միայն քրեական հետապնդման մարմնի օրինական գործունեությանը` փաստաբան Արման Արզումանյանի արարքը չի կարող պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ:

Հանձնաժողովը, վկայակոչելով նաև համապատասխան իրավակարգավորումները հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

- ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն անթույլատրելի է համարում փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքների ցանկացած սահմանափակում և խստորեն դատապարտում ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ոստիկանների կողմից, իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն իրականացնելիս փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը:

- ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է փաստաբան Արման Արզումանյանի նկատմամբ իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու ցանկացած նախաձեռնություն և քրեական հետապնդման մարմիններին հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց»:

Տպել
2801 դիտում

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է