«Հայաստանում 1 զբոսաշրջիկը 1 շաբաթ այստեղ մնալով նվազագույնը 500-ից 1000 դոլար էր ծախսում»․ ինչ կորուստներ է կրել ոլորտը

Կորոնավիրուսի հետեւանքով աշխարհը տնտեսական մեծ կորուստներ է կրել։ Սահմանափակումների հետեւանքով էական վնաս է հասցվել նաեւ զբոսաշրջության ոլորտին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում։ Սա այն դեպքում, երբ վերջին տարիներին Հայաստանում զբոսաշրջության ոլորտը տնտեսական աճի մեջ նշանակալի տեղ էր զբաղեցնում։

ՀԺ-ն զբոսաշրջության ներկայացուցիչների հետ զրույցում փորձել է պարզել, թե ինչ վիճակ է ոլորտում եւ ինչ է սպասվում առաջիկայում։

«One way tour» ընկերության հիմնադիր-տնօրեն Մաթեւոս Բարսեղյանի խոսքով՝ այս պահին գրեթե ամբողջ ոլորտը պարալիզացված է. «Ե՛վ տուրօպերատորները, ե՛ւ հարակից՝ հյուրանոցները, հանգստյան տները, սննդի կետերը,- բոլորը, կարելի է ասել, ճգնաժամային իրավիճակում են։ Եթե ընկերությունը չի աշխատում, այն ոչ թե զրոյի վրա է կանգնում, այլ կորուստներ է ունենում, քանի որ անգամ գործը կանգնած ժամանակ դու ունես որոշակի պարտավորություններ, վճարներ, որոնք պետք է կատարես»։

Նա նշեց, որ սպասում են իրավիճակի կարգավորմանը. «Բոլոր տուրիստական ընկերություններն այս պահին փակ են։ Միգուցե ինչ-որ տեղ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որ զբոսաշրջային սեզոնը բացվելուն պես փորձեն այդ բացը լրացնել»։ Բարսեղյանն ասաց, որ իրենք իրականացնում են՝ խմբակային տուրեր, ներգնա տուրիզմ՝ դեպի Հայաստան եւ արտագնա տուրեր։

Հարցին՝ կառավարության օժանդակության ծրագրերից ընկերությունն օգտվե՞լ է, տնօրենը պատասխանեց. «Օգտվել ենք տուժած ոլորտների աշխատակիցներին վերաբերող կառավարության օժանդակության 8-րդ միջոցառումից, շնորհակալ ենք։ Բայց մեր ծախսերը փակելու համար շատ բան պետք չէ՝ զբոսաշրջիկ է պետք»։

Անդրադառնալով հարցին, թե մոտավորապես ե՞րբ են ակնկալում, որ ոլորտը կվերականգնվի, Բարսեղյանը պատասխանեց. «Մի շարք հանգամանքներից է կախված։ Եթե խմբային կամ ներքին տուրերի մասին խոսենք՝ ապա մայիսի 14-ից հետո, երբ սահմանափակումները վերացվեն՝ հնարավոր է, որ անվտանգության նորմերը պահելով, կարողանանք տուրեր կազմակերպել տեղացիների համար»։

Հարցին՝ այս ընթացքում ի՞նչ կորուստներ են կրում, նա պատասխանեց. «Եթե նայենք Հայաստանի ծավալներով՝ 1 զբոսաշրջիկը եթե 1 շաբաթ գալիս, այստեղ մնում է նվազագույնը 500-1000 դոլար է ծախսում։ Մեր ընկերությունը մնացած տուր օպերատորների պես մեծ կորուստներ է ունենում»։

Հարցին՝ ինչ-որ նորարարության անհրաժեշտություն կա՞, որ Հայաստանը զբոսաշրջիկների համար նորից հետաքրքիր դառնա, Բարսեղյանը պատասխանեց. «Կարծում եմ, եթե կառավարությունը արտաքին գովազդի համար միջոցներ ծախսի՝ կկարողանանք վերականգնել զբոսաշրջության ոլորտը»։ Նրա խոսքով՝ այս ընթացքում իրենց աշխատակազմը փորձել են հնարավորինս պահպանել. ընկերությունն ունի 15 աշխատակից։

«Ախթամար տուր» ընկերության տնօրեն Վահան Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ հենց կորոնավիրուսը անցնի՝ մարդիկ չվախենան տնից դուրս գալ՝ զբոսաշրջության ոլորտը 6 ամսվա մեջ կկարգավորվի։

«Ոչ մեկը իր երեխային կամ բարեկամին հիմա չի թողնի, որ խմբով ինչ-որ տեղ այցելեն։ Երբ այդ վախն անցնի՝ 6 ամսվա մեջ խնդիրը կլուծվի։ Հիմա օրինակ՝ դա կարող է լինել 1 ամսից, կարող է լինել հունվար ամսին»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ բոլոր տուրիստական ընկերություններն էլ մեծ կորուստներ են կրել՝ այդ թվում իրենք։ Հարցին՝ կառավարության միջոցառումներից օգտվե՞լ են, ընկերության տնօրենը դրական պատասխան տվեց։

Հակոբյանն ասաց, որ իրենց հիմնական զբոսաշրջային ուղղությունները եղել են Արեւմտյան Հայաստանը, Իսրայելը եւ Եվրոպան. «Նոր մեքենաներ էինք գնել, պատրաստվում էինք արդեն ապրիլ ամսից ներգնա տուրիզմ իրականացնել»։ Նրա խոսքով՝ ընկերությունն ունի 9 աշխատակից եւ այս ընթացքում կրճատումներ չեն իրականացրել։

«Արշավներ ակումբ» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Ռուբեն Բաղդիշյանը ՀԺ-ին ասաց՝ կախված նրանից, թե վարակն ինչ ընթացք կունենա՝ պարզ կլինի նաեւ, թե երբ կվերականգնվեն։

Նրա խոսքով՝ նախկին տեմպերին հասնել չի լինի այլեւս. «Հիմա նոր տեմպ ենք ակնկալում, որը կարծում եմ նախկինին շատ է զիջելու։ Հիմա բոլոր սլաքները ուղղվելու են դեպի ներգնա տուրիզմ, քանի որ արտագնա տուրիզմը մեզնից կախված չէ։ Շուկան փոքրանում է այս դեպքում։ Կարծում եմ՝ սփյուռքից այցելությունները կպակասեն, տեղի կունենա լճացում։ Եթե մենք ունենանք 2019 թ. 2-րդ 3-րդ եռամսյակների 30 տոկոսի չափով եկամուտ՝ պիտի փառք տանք տիրոջը»։

Բաղդիշյանը նշեց, որ նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին ընկերությունն արդեն 40-50 երթուղի էր իրականացրել։ Նրանց հիմնական գործունեությունը Հայաստանում եւ Արցախում է, նաեւ դեպի Վրաստան են տուրեր կազմակերպում։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները վերացնելուց հետո կարելի է ասել, որ զբոսաշրջության ոլորտը ամբողջական վերականգնման քայլեր կսկսի, երբ ուղեւորափոխադրումները վերականգնվեն։

«Խոսքը ե՛ւ միջազգային, ե՛ւ Հայաստանում միջմարզային ուղեւորափոխադրումների վերականգնման մասին է։ Հայաստանի համար հատկապես շատ կարեւոր է ավիափոխադրումները։ Մեր կանխատեսմամբ, ամառվա վերջ՝ աշնան սկիզբ կվերականգնվի ոլորտը»,- ասաց Ապրեսյանը։

Նրա կարծիքով՝ ինչպես սովորաբար, նոյեմբերի կեսերից կսկսվի դարձյալ հոսքը նվազել, սակայն ամանորի նախաշեմին այն նորից կարող է մեծանալ, քանի որ վերջին տարիներին Հայաստանը հետաքրքրում է զբոսաշրջիկներին այդ շրջանում. «Բայց հիմնական վերականգնման գործընթացը կսկսենք ունենալ հաջորդ տարվա ապրիլից»։

Անդրադառնալով հոսքի նվազմանը Ապրեսյանն ասաց. «Կարելի է առաջին կիսամյակը կորցրած համարել զբոսաշրջության համար։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում ներգնա զբոսաշրջային այցելությունը շուրջ 364 հազար էր, իսկ այս տարի մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը միգուցե 50 հազարից մի փոքր ավելի լինի»։

Նա նշեց, որ անցած տարի Հայաստան է այցելել 1 մլն 894 հազար զբոսաշրջիկ, որից 770 հազարը առաջին կիսամյակում. «Լավատեսական սցենարով, եթե այս տարվա երկրորդ կիսամյակում ունենանք գոնե 500 հազար այցելություն՝ դա լավ կլինի ոլորտի վերականգնման համար։ Այդ դեպքում նախորդ տարվա համեմատ կունենանք զբոսաշրջիկների թվի 70 տոկոս անկում»։

Ապրեսյանի կարծիքով՝ Կառավարությունը պետք է զբոսաշրջության ոլորտի համար առանձին միջոցառում իրականացնի կամ գործող միջոցառումներում փոփոխություններ կատարի. «Մեր առաջարկությամբ որոշ փոփոխություններ կատարվել են։ Բայց խնդիրներ կան, օրինակ՝ մինչեւ 24 մլն եւ 500 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող զբոսաշրջության կարեւոր ընկերություններ ունենք, որոնք նույնպես պետք է օգտվեն այդ միջոցառումներից։ Առաջարկել ենք նաեւ, որ վերացվի տարեկան եւ եռամսյակային շրջանառության չափը»։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի տուրիզմի համաշխարհային կազմակերպությունը 2020 թ. համաշխարհային զբոսաշրջային այցելությունների 20-30 տոկոս անկում է կանխատեսում. «300-450 մլն այցելության մասին է խոսքը»։

Տպել
2863 դիտում

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից