«Իմ քայլի» նախընտրական ծրագրում արձանագրված է ծայրահեղ աղքատության վերացումը եւ դա մեզ կհաջողվի․ Նիկոլ Փաշինյան

2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշը ավելացնել 505 միլիարդ դրամով։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքը եւ արդյունքները ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մանրամասնեց, թե ինչպես են այս միջոցները օգտագործվել։ Փաշինյանի խոսքով՝ 199,1 միլիարդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունները։ «Դե ֆակտո մենք լուծել ենք տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մնացած 306 միլիարդ դրամն ավելացել է պետական բյուջեի հարկային եկամուտներում, ինչն օգտագործվել է կոնկրետ նպատակների համար․ «Ե՛վ կապիտալ ներդրումներ, ե՛ւ աշխատավարձերի բարձրացումներ, ե՛ւ թոշակների բարձրացումներ, ե՛ւ նպաստների բարձրացումներ»,- ասաց վարչապետը։ Նա շեշտեց նաեւ, որ 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերության ցուցանիշը կազմել է 22,3%՝ նախորդ տարվա 20,95%-ի համեմատ։ Նրա խոսքով՝ շատ կարեւոր է արձանագրել, որ 2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31%-ով։ «Այսինքն՝ այս հարկային եկամուտները, ինչպես երկար տարիներ ընդունված էր բողոքել, ոչ թե փոքր եւ միջին «անտեր» բիզնեսներից են հավաքվել, այլ մեծ մասամբ այս ցուցանիշներն ապահովվել են խոշոր հարկատուների միջոցով»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա ասաց նաեւ, որ 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել, այսինքն՝ կա՛մ ստվերից դուրս է եկել, կա՛մ ստեղծվել է ավելի քան 87 հազար աշխատատեղ։ 2019 թվականի երրորդ եռամսյակի դությամբ, Փաշինյանի խոսքով, ՀՀ-ում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1%-ով, իսկ զբաղվածության մակարդակը աճել է 2,5%-ով։

«2019 թվականի վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2,2%-ով նվազեցնել աղքատության մակարդակը, եւ այն հասցնել 23,5%-ի։ Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահտվածում նվազել է 1,4%-ից մինչեւ 1%: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, որպես նպատակ, արձանագրված է ծայրահեղ աղքատության վերացումը մինչեւ 2023 թվականը, եւ այս տեմպով շարունակելու դեպքում մեզ դա կհաջողվի»,- վստահեցրեց վարչապետը։

Նա ընդգծեց նաեւ, որ միջին անվանական աշխատավարձն ավելացել է 5,8%-ով։ Բարձրացվել է նաեւ Զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը մինչեւ 30%-ով՝ կախված ծառայության վայրից եւ պայմաններից։ «Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բուհերի 2600 դասախոսների, առաջին օղակի 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացել են 10-30%-ով։ Փրկարար ծառայության սպայական անձնակազմի եւ կրտսեր խմբի աշխատավարձը բարձրացել է մինչեւ 52%-ով, քրեակատարողական ծառայողների աշխատավարձը՝ 30%-ով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64.084 նպաստառուների նպաստները, 3307 զինվորական թոշակառուների կենսաթոշակների չափերը, 21.785 աշխատանքային եւ 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները։

«2018 թվականի մայիսից մինչեւ այսօր մենք ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու կա՛մ աշխատավարձը, կա՛մ նպաստը, կա՛մ թոշակն ավելացրել ենք»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաեւ պետական ծառայողների եւ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը։ «Ես ուզում եմ կրկին ընդգծել, որ, այո՛, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, որովհետեւ Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, եւ այդ խոստումն ի կատար է ածվել։ Դա արվում է պարգեւավճարների համակարգով, որովհետեւ գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, եւ այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ պրոցեսը կտրանսֆորմացնենք որպես աշխատավարձի համակարգ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պլանավորում են պետական կառավարման համակարգում, հատկապես դատաիրավական համակարգում, ավելացնել աշխատավարձերը, որովհետեւ համոզված են, որ դա է ճանապարհը Հայաստանում արդյունավետ, անկախ դատական համակարգ ունենալու։

Տպել
5117 դիտում

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում