Ոչ բոլոր խնդիրներն են կատարվել, բայց ոչ բոլոր խնդիրներն են մնացել անկատար․ Փաշինյանը՝ Էրիկ Գրիգորյանի ազատման մասին

Շնորհակալություն եմ հայտնում Էրիկ Գրիգորյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ երեկ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան ազատվել է պաշտոնից։

Վարչապետն ասաց, թե համոզված է, որ Գրիգորյանն այս ընթացքում արել է առավելագույնը, բայց աշխատանքը բարդ երեւույթ է եւ գալիս են հարցեր, փուլեր, երբ ժամանակն է լինում կայացնել որոշումներ։ «Իմ զեկույցում ասացի արդեն բնապահպանական մեր հարցերի մասին եւ կարող եմ արձանագրել, որ բնապահպանական ոլորտում, այդ թվում՝ Գրիգորյանի նախաձեռնությամբ շատ էական հաջողություններ մենք ունեցել ենք»,- ասաց վարչապետը՝ մասնավորեցնելով, որ 2018 թվականից մինչ այսօր փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է։ Այս ընթացքում, ինչպես նշեց Փաշինյանը, գրեթե ամբողջությամբ լուծվել է փոքր ՀԷԿ-երի ձկնուղիների վերականգման հարցը, Արարատյան դաշտի բավականին շոշափելի թվով ստորերկրյա հորեր են կոնսերվացվել, ինչն էլ ջրի խնայողության բավականին լավ էֆեկտ է ստեղծել։

«Գո՞հ եմ, թե՝ ոչ Գրիգորյանի աշխատանքից, ես բազմիցս ասել եմ, եւ մտածում եմ, որ նման հայտարարություն անելով նաեւ անարդար եմ գտնվում կառավարության անդամների նկատմամբ, բայց եթե ինձ հարցեք ես իմ աշխատանքից գո՞հ եմ, թե՝ չէ, կասեմ՝ ոչ, ես իմ աշխատանքից գոհ չեմ։ Սա չի նշանակում, որ ես համարում եմ, որ պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում, բայց ես ուզում եմ, որ ինքս եւ մյուսները անենք ավելին, նույնիսկ ավելին, քան անհնար է, որովհետեւ 2018 թվականին արել ենք անհնարը»,- ասաց վարչապետը։

Նա շեշտեց, որ ոչ բոլոր խնդիրներն են կատարվել, ոչ բոլոր խնդիրներն են գերակատարվել, բայց ոչ բոլոր խնդիրներն են թերակատարվել եւ ոչ բոլոր խնդիրներն են մնացել անկատար։ «Միշտ էլ, ինչ էլ ասենք, մենք բոլորս մարդիկ ենք եւ բացի ընկալման օբյեկտիվ հատվածից ունենք սուբկեյտիվ հատված, այդ թվում՝ պաշտոնյաները, վարչապետը, եւ զարգանում են իրադարձություններ, երբ պետք է կայացնել որոշում եւ այդ որոշումը չի նշանակում, որ կա՛մ ամեն ինչ գերակատարվել է, կա՛մ ամեն ինչ թերակատարվել է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է։

Տպել
3117 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը