Չեմ հիշում՝ Լենինն էր ասել, թե՝ Ստալինը, կադրերը լուծում են ամեն ինչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հիմա էլ այդպես է, բայց պետք է ընդունենք եւ խոստովանենք, որ ՀՀ-ի իրավապահ համակարգը շոկի մեջ է։ Նրա օրինակով՝ նույն ոստիկանության, ԱԱԾ-ի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, որը երկրար տարիներ իրենց ներշնչվել է, որ հնարավոր չէ։ «Խոսքը 2018 թվականի հեղափոխության մասին է։ Այդ մարդկանց աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, որին նայել են եւ չեն հավատացել իրենց աչքերին։ Հիմա էլ շատ մարդիկ նայում են եւ իրենց աչքերին չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ ես իրենց օբյեկտն եմ եղել տասնյակ տարի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իր քաղաքականությունը եղել է օգնել այդ կադրերին, որ հաղթահարեն այդ շոկը, հասկանան, որ այս նոր իրավիճակում իրենց ուսերին ավելի բարձր, ավելի ազնիվ, պետական առաքելություն է դրված։ Այս համակարգերի եւ ոստիկանության ամենամեծ խնդիրը վարչապետի համոզմամբ՝ հենց այդ շոկն է, որ, ցավոք սրտի, մինչեւ հիմա հաղթահարված չէ։ «Բայց ես կարծում եմ, որ դրա համար մենք ոչ թե փայտը պետք է առնենք եւ ընկնենք ոստիկանության եւ ոստիկանների հետեւից, այլ՝ օգնենք նրանց եւ բարեփոխումներ անենք։ Հիմա մենք ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը ընդունել ենք եւ պետք է պարեկային նոր ծառայություն ձեւավորենք, որ չլինի ՃՈ եւ պարեկապահակային, պետք է լինի պարեկային ծառայություն»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ այդ ծառայությունը մի շատ մեծ մասով պետք է ձեւավորվի գործող ոստիկաններից, որոնք կրթական պրոցես կանցնեն եւ նաեւ մեծ թվով նոր մարդկանցից։ Փաշինյանի համոզմամբ՝ պարեկային ծառայությունում պետք է լինի բավականին բարձր աշխատավարձ, որովհետեւ այսօր ոստիկանի աշխատանքը գրավիչ չէ ոչ միայն նոր եկողի համար, այլեւ նույնիսկ ոստիկանի համար։ «Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել։ Ճիշտ է, մենք մոտ 30%-ով վճարումներն ավելացրել ենք, բայց ինչքա՜ն կոռուպցիոն եկամտից ենք զրկել ողջ իրավապահ համակարգին։ Ես վստահ եմ, որ այդ 30%-ը մենք ավելացրել ենք, բայց իրենց համախառն եկամուտը նվազել է»,- ասաց վարչապետը՝ համոզմունք հայտնելով նաեւ, որ կա քննադատություն եւ այն տեղին է։

«Հիմա շատ են խոսում՝ լավ այդ թավիշը, ի՞նչ ա դա, զզվեցինք, նույնիսկ մեր թիմակիցներն ասում են՝ հիմա թավիշ բառը Հայաստանում նեգատիվ իմաստ է ստացել, բայց այստեղ շատ կարեւոր է հասկանալ մի բան՝ մենք անում ենք այն, ինչ խոստացել ենք։ Մենք ասել ենք, որ չի լինելու ոստիկանությունում կադրային ջարդ, չի լինելու պետական կառավարման համակարգում կադրային ջարդ, մենք ասել ենք՝ ՀՀ բոլոր քաղաքացիները ունենալու են շանս՝ ապրել եւ աշխատել այս նոր Հայաստանում, որովհետեւ մենք չենք ցանկացել գալ, մարդկանց բաժանել հեղափոխականների եւ հակահեղափոխականների, որովհետեւ սա ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն է»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի նշանակմանը, վարչապետն ասաց, որ այդ դեպքերը նույնիսկ հումորի տեղիք են տվել։ «Կատակում են, թե պարոն Քյարամյանը երկու օրում երկու պաշտոնի նշանակվեց, բայց ես կայացրել եմ քաղաքական որոշում։ Որոշել եմ, որ նա պետք է այնտեղ աշխատի, դա համարել եմ աշխատանքային անհրաժեշտություն, պարզապես օրենքը այդ միջանցքն է տվել, որ Քյարամյանը հայտնվի այնտեղ»,- ասաց վարչապետը։ Նա շեշտեց, որ իր քաղաքականությունը եղել է այն, որ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում ինչ-որ ժամանակ դրսից նշանակումներ չլինեն։ «Դա եղել է խոստման համաձայն, որ այդ համակարգերը պետք է ունենան հնարավորւթյուն եւ հիմա եկել է ժամանակը գնահատելու եւ վերագնահատելու ավարտած աշխատանքի արդյունավետությունը եւ կարելի է դա ազդարարել մի փուլի մեկնարկ, որտեղ նաեւ կլինեն դրսից նշանակումներ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ, իհարկե, նշանակումները կարող են լինել կուլբիտային, օրենսդրական միջանցքներով, բայց դա լավ է։ «Լավ է այդ դժվարությունը, որովհետեւ հիշում եք՝ մտադրված էինք օրենսդրական փոփոխություն անելու, որ լինեն ուղիղ նշանակումներ, բայց հետո հասկացանք, որ դա համակարգի զինվորական տրամաբանությունը կարող է կոտրել եւ մեր քաղաքական շահերից նահանջեցինք՝ հանուն համակարգի»,- հայտարարեց վարչապետը։

«Մեր հույսն այն է, որ պետական համակարգերը կգնահատեն մեր վերաբերմունքը, ոչ թե ոմանք կառիթավորվեն այդ վերաբերմունքից։ Սա մեր գաղափարախոսությունն է։ Սա ոչ թե այն է, որ մենք միամիտ ենք եղել, շանսը տվել ենք, ոչ, դա մեր գաղափարախոսությունն է, վերաբերմունքն է։ Մեր խնդրը չէ, որ հազիվ հասել ենք այս ամբիոնին, պինդ գրկենք ամբիոնն ու բաց չթողնենք, ոչ»,- վստահեցրեց Փաշինյանը։

Նա նաեւ պդնեց, որ այն, ինչ իրենք տվել են, իրենց է պատկանում եւ թող որեւէ մեկը չմտածի, որ ինչ-որ բան է գողացել։ «Մեզ հնարավոիր չէ խաբել, ես մեկ-մեկ մեր իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչների ասում եմ, որ եթե դուք մտածում եք, որ այդքան խելոք եք, բա ո՞նց է, որ ձեր խդիրն էր ամեն ինչ անել, որ այստեղ չհայտնվեմ, բայց ես այստեղ եմ եւ ձեզ հրամաններ եմ տալիս»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
5020 դիտում

Ես էլ` ուրիշների նման, քեզ չեմ ասում «Կիրիլի վաստակ», միայն կասեմ` խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյան

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը