Երևան
12 °C
Այսօր մենք ունենք դե ֆակտո Արցախի Հանրապետություն, որն իր դեմոկրատական բոլոր ինստիտուտներով իրականում ոչ մի կերպ չի զիջում ուրիշ պետություններին։ Կարծում ենք, որ անպայման բանակցությունների հիմնաքարը պետք է լինի Արցախի Հանրապետության դե ֆակտո կարգավիճակի միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Նա ասաց, որ սա իրենց խմբակցության դիրքորոշումն է այս հարցի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե զարմանալի է, որ դա ԲՀԿ-ի դիրքորոշումն է, քանի որ հայության շրջանում չկա որեւէ մեկը, որ այլ դիրքորոշում ունի։
«Մենք խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին. ո՞վ է պնդում, որ հայ ժողովրդի շրջանում մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի։ Այստեղ ամենակարեւոր արձանագրումն այն է, որ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցի իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, ինչքան ասել է մեր կառավարությունը։ Կիլոմետրերով բազմիցս արտահայտել ենք դիրքորոշումներ, եւ, կներեք, եթե որեւէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նման քննարկում պետք է Հայաստանում տեղի չունենա։ Փաշինյանն ասաց, որ չի ցանկանում, եւ չի լինի այնպես, որ ինչ-որ ուժեր վախեցնեն իրենց, որ գնան նստեն բանակցային սեղանի շուրջ, եւ ձեռքերը դողան։ «Կներեք արտահայտությանս համար, սխալ «չփռշտանք», որ դա չդառնա պատմություն։ Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ, եւ մենք այդ լիազորությունը օգտագործելու ենք...Թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է, բանակցում ենք»։
Աբովյանը արձագանքեց, որ Ադրբեջանը չի ցանկանա լուծել այս հարցը քաղաքակիրթ եղանակով, ինչին էլ Փաշինյանը պատասխանեց՝ ուրեմն չի կարգավորվի այս հարցը։ «Մենք ասում ենք՝ հնարավոր է իրագործել այնպիսի լուծում, որը ընդունելի է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե հեշտ լիներ հարցի լուծումը, հիմա 100 անգամ լուծված կլիներ։
«Ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծումը: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ, ՌԴ-ն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ։ Եթե պարզվի, որ չի ուզում Ադրբեջանը լուծվի հարցը, չի լուծվի»,- եզրափակեց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ
Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT