Արցախում դիտարկված 43 ապրանքատեսակներից 13-ի գներն աճել են, 8-ինը՝ նվազել. արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ

Հաշվի առնելով, որ հայաստանյան և արցախյան շուկաներում 2020 թվականի մարտի 2-րդ կեսից սկսել են ի հայտ գալ կորոնավիրուսի ազդեցությամբ պայմանավորված տնտեսական հետևանքներ՝ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ներկայացնում է Հանձնաժողովի այդ ուղղությամբ կատարած աշխատանքները և տվյալ ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարբեր ապրանքային շուկաներում տեղի ունեցած գնային փոփոխությունները:

2020 թվականի մարտի 17-ից մինչև մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը 20 առևտրային օբյեկտներում իրականացրել է պարենային և ոչ պարենային (այդ թվում՝ բժշկական և կենցաղային) 25 ապրանքային խմբերի շրջանառության ոլորտներում առկա 43 լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների 45 դիտարկում և համեմատական վերլուծություն:

Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Նշված ժամանակահատվածում դիտարկված 43 ապրանքատեսակներից 13-ի գները աճել են, 8-ինը՝ նվազել, իսկ 22-ի գները մնացել են անփոփոխ: Արդյունքում նշված ապրանքատեսակների մասով արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ:

Դիտարկված 43 ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող 10 տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվում է 12 ապրանքատեսակ, որից ուսումնասիրվող ժամանակահատվածում գնային փոփոխություն արձանագրվել է 4 ապրանքատեսակի մասով՝ 1 գնաճ (հավի ձու՝ 16 դրամ կամ 37.2%) և 3 գնանկում (բենզին՝ 110 դրամ կամ 26.8%, դիզվառելիք 100 դրամ կամ 22.7% և ադամաթուզ՝ 50 դրամ կամ 7%):

Գնային փոփոխություններ արձանագրած նշված 4 շուկաներում գործող, գերիշխող դիրք ունեցող 5 տնտեսավարող սուբյեկտներից հանձնաժողովը պահանջել է տեղեկատվություն և նախաձեռնել ուսումնասիրություններ գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու և գների չհիմնավորված բարձրացումը կամ պահպանումը բացառելու նպատակով:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից միակ գնաճ արձանագրած «Հավի ձու» ապրանքային շուկայում հանձնաժողովը ներկայումս իրականացնում է ուսումնասիրություն, սակայն պետք է նկատել, որ ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նշված ապրանքատեսակի միջին գինը նվազել է 10 դրամ կամ 14.5%:

Գների մանրամասն ուսումնասիրությունը ներկայացված է գրաֆիկական պատկերներում և աղյուսակում:

Տպել
1747 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)