Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, հանել հավասարակշռությունից. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ)

«Ես դատապարտում եմ այն, որ մենք տրվում ենք սադրանքների։ Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետեւ մենք իրավունք չունենք տրվել սադրանքների»,- Սասուն Միքայելյանին նկատի ունենալով՝ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շարունակելով անդրադառնալ առավոտյան տեղի ունեցած միջադեպին՝ վարչապետն ընդգծեց՝ իրենց անընդհատ, ամեն օր ուզում են շեղել իրենց արժեքներից։

«Այս ամբիոնից էր այդ նույն մարդն ասում մեզ՝ պադյեզդներում ծեծելո՞ւ եք։ Նրանք մեզ ուզում են դարձնել պադյեզդներում իրենց ծեծողներ, նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից։ Եվ, այո՛, այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ որ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ։ Ամեն օր դառնում է բռնության զոհ՝ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի եւ նրանց խորհրդարանական սպասարկողների կողմից։ Սա է ճշմարտությունը։ Եվ ես ուզում եմ խոսել նաեւ օրենքի եւ օրինականության տեսակետից։ ՀՀ քրեական օրենսգրքում կաշառքը համարվում է հանցագործություն, բայց առանձին վերցրած հանցագործություն էլ կա՝ կաշառքի սադրանքը։ Սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետեւանքները։ Սա է իմ գնահատականը այսօր տեղի ունեցած միջադեպին։ Եվ, այո՛, ես դատապարտում եմ մեզ եւ դատապարտում եմ ինձ։ Եվ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր եւ անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո»,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա թող որեւէ մեկին հուսավառ չանի։

Այդ առիթով նա հիշեց հեղափոխության առիթով իր գրած տողերը. «Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի, բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ ոգին հանձնվել չգիտի»։

Փաշինյանը նկատեց, որ, այո՛, այդ ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, ինչի մասին խոսել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Վարչապետն ասաց, որ այդ ամեն ինչը կապ ունի բազմաթիվ եւ բազմապիսի քրեական գործերի հետ։ «Որովհետեւ, երբ այդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները։ Եվ շատ կենսական հարց է լուծվում այսօր։ Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը։ Որովհետեւ նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ՝ կա՛մ մենք պետք է դառնանք պադյեզդներում ծեծողներ, կա՛մ մեր թիմակիցները պետք է վախենան պադյեզդներ մտնելուց։ Թույլ չենք տա, այո՛, այդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկեցնենք։ Դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին։ Ես 100 անգամ ասել եմ այս մարդկանց՝ գնացեք նայեք հարյուրավոր ելույթներ։ Գնացեք տեսեք, թե ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ այս ամբիոնից, գնացեք տեսեք, թե ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի հետ այս ամբիոնից եւ գնացեք տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող իշխանության հետ՝ ասելով, որ մի քանի վայրկյան խոսելու եմ, անդրադառնալու եմ ելույթի, բայց ափսոսում եմ այդ մի քանի վայրկյանը»,- շարունակեց նա։

Վարչապետը շեշտեց. «Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, եւ այդ միջադեպը այլեւս երբեք չպետք է կրկնվի»։

Ասաց, որ երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն, բայց այդ մասշտաբային փոփոխության ընթացքում այդպիսի միջադեպեր չեն եղել, բռնության դրսեւորում որեւէ մեկի նկատմամբ չի եղել, եւ էլի միակ բռնության դրսեւորման հեղինակը եղել է նույն մարդը՝ Սասուն Միքայելյանը, որը պլաստիկե շիշը ուղղորդել էր դեպի տխրահռչակ Լեւոն Երանոսյանը։

«Եթե Անդրանիկ Քոչարյանը չզինաթափեր Սասուն Միքայելյանին, թերեւս դրանով էլ կավարտվեր միջադեպը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ միջադեպի պահին Անդրանիկ Քոչարյանը շիշը հետ քաշեց Սասուն Միքայելյանի ձեռքի մոտից:

Այնուհետեւ շարունակելով իր խոսքը՝ Փաշինյանն ասաց. «Բայց ես էլի ուզում եմ ասել՝ այո,՛ ժողովո՛ւրդ, մենք այսօր պարտվեցինք։ Ես դատապարտում եմ, հարգելի՛ պարոն Միքայելյան, ձեզ, ես դատապարտում եմ ինձ, ես դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ՝ ծառայության ՀՀ ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»:

Այնուհետեւ անցնելով 2019 թվականի Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթին՝ վարչապետն ասաց, որ հարկ չի համարում զեկույցի մասին խոսել: Ընդգծեց, որ նախորդ օրը իր պլանավորած ելույթից ընդամենը վերջին նախադասությունը կօգտագործի՝ վերցնելով այն մարտահրավերը, որ այդ ամբիոնից նետել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոսելով Հայաստանի քաղաքական դաշտի ֆլորայի եւ ֆաունայի մասին։

«Բայց ես այլաբանական խոսակցությունը կուզեմ տեղափոխել իրական խոսակցության եւ ասել որպես կառավարության գործունեության չգիտեմ՝ ուղղակի, թե անուղղակի արդյունք՝ 2019 թվականի ընթացքում 3-րդ հանրապետության պատմության մեջ եղել է նվազագույն ծառահատումը ՀՀ տարածքում, այդ թվում եւ՝ Տավուշի մարզում։ Եվ 2020 թվականի մայիսին արձանագրվել է, բայց դե ֆակտո դա տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին, երբ կովկասյան ընձառյուծը 1970 թվականից հետո առաջին անգամ երեւացել է իմ հայրենի Տավուշի մարզում եւ իմ պապենական գյուղ Ենոքավանի տարածքում։ Ես սա շատ լավ սիմվոլ եմ համարում եւ շատ ուրախալի իրադարձություն։ Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ ազատագրված Շուշին եւ կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում, բռնությունից զերծ Հայաստանում»,- եզրափակեց վարչապետը։ Ելույթից հետո ԱԺ-ում ծափահարություններ հնչեցին։

Փաշինյանի ելույթի առաջին հատվածը՝ այստեղ

Տպել
3830 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան