Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 9 թիմերից 5-ը չեն ցանկանում, որպեսզի մրցաշարի ձեւաչափը փոփոխության ենթարկվի: Վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ակումբներին եւ շարունակության 2 տարբերակ առաջարկել կորոնավիրուսի պատճառով դադարեցված 2019-20 մրցաշրջանի համար: Տարբերակներից մեկով առաջարկել էր վերսկսելուց հետո 9 թիմով եւս մեկ շրջան խաղալ ու ավարտել մրցաշարը: Մյուս տարբերակն էր թողնել այնպես, ինչպես կա:

Գործող կարգի համաձայն՝ 2 շրջանից հետո լավագույն 6 թիմերը պետք է կրկին 2 շրջանով պայքարեին մրցանակային տեղերի համար: Մնացած 4 թիմերը պետք է նույնպես 2 շրջանով որոշեին միակ անհաջողակին, որը պետք է լքեր Բարձրագույն խումբը: ՀՀ ընթացիկ առաջնությունում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ 2-րդ շրջանի ավարտից դեռ 1 տուր առաջ 6-նյակն արդեն հայտնի է, ու հենց այդ 6 թիմերից 5-ը որեւէ փոփոխություն չեն ցանկանում: Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ են հանդես եկել «Շիրակն» ու «Լոռին»: «Հայկական-ժամանակ»-ի հետ զրույցում նույն դիրքորոշումն են հայտնել նաեւ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», «Արարատը» եւ «Նոան»:

Այս ակումբների հիմնավորումների հիմքում ընկած է այն, որ առաջնության միջնամասում կանոնները փոփոխելը նպատակահարմար չէ: Բացի այդ՝ որոշ ակումբներ ընդգծում են, որ իրենք արդեն իսկ գործող կանոնակարգով՝ համառ պայքարում վաստակել են իրենց տեղը 6-նյակում, եւ ճիշտ կլինի, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա:

ՀԺ-ի հետ զրույցում հակառակ տեսակետն արտահայտեցին «Փյունիկը», «Գանձասար-Կապանը» եւ «Ուրարտուն», որոնք ընթացիկ ցուցանիշներով՝ դուրս են մնացել մեդալների համար պայքարից: Հարցն այն է, որ մրցաշրջանից առաջ այս ձեւաչափը ներդնելիս առաջնությունում 10 թիմ կար, իսկ ձմեռային դադարից հետո դրանից մեկը՝ ընդգծված ետնապահ «Երեւանը», դուրս մնաց: Այս թիմի արդյունքները պահպանվել են, հետեւաբար տեսականորեն Բարձրագուն խումբը լքած մասնակիցը հենց «Երեւանն» է: Ստացվում է, որ մնացած 3 թիմերն առանց մարզական մոտիվացիայի են շարունակելու մրցաշրջանը, ընդամենը մի քանի խաղ խաղան ու հանդիսատեսի կարգավիճակով հետեւեն մնացած պայքարին: Խոսվում են նաեւ այլ պատճառների մասին։ Օրինակ, «Փյունիկը» նշում է, որ ստեղծված իրավիճակում քիչ խաղեր խաղալը ֆինանսապես շահավետ չէ, «Գանձասարում» էլ կան հավաքականի թեկնածու ֆուտբոլիստներ, որոնք առանց խաղային պրակտիկայի կմնան։ Այդ պատճառով ձեւաչափի փոփոխությունը նրանց համար դրականորեն կփոխի իրավիճակը: Ամեն դեպքում 3 ակումբներն էլ այս հարցում սպասում են ՀՖՖ-ի որոշմանը։

1 թիմ իր դիրքորոշումը չի բարձրաձայնում: «Ալաշկերտից» ՀԺ-ին ասացին, որ իրենք իրենց կարծիքը հայտնել են ՀՖՖ-ին, եւ եթե հրապարակային ասելիք ունենան, իրենց պաշտոնական ռեսուրսներով կհայտնեն:

Կորոնավիրուսի տարածման պատճառով մրցաշրջանը դադարեցվել է մարտի սկզբին, ու ֆուտբոլիստները նորմալ մարզվելու հնարավորություն չեն ունեցել: Նման հնարավորություն ունեն ապրիլի 23-ից եւ պետք է հնարավորինս արագ մարզավիճակ հավաքեն խաղերի վերսկսմանը պատրաստ լինելու համար: Եթե ձեւաչափը փոփոխվի ու 3-րդ շրջան կայանա, թիմերից յուրաքանչյուրն 8 խաղ կանցկացնի: Եթե մնա այնպես, ինչպես կա, 6-նյակի թիմերից ամեն մեկը 10-ական խաղ կանցկացնի, իսկ մնացած 3-ը՝ 4-ական: ՀՖՖ-ին դիրքորոշումը հայտնելու վերջնաժամկետն այսօր է՝ մայիսի 8-ը: 

Այս պահին ՀՀ Բարձրագույն խմբում կայացել է 17 տուր: Մրցաշարային աղյուսակը հիմա ունի հետեւյալ տեսքը.

1.«Արարատ-Արմենիա» - 33 միավոր

2.«Ալաշկերտ» - 31 միավոր

3.«Լոռի» - 29 միավոր

4.«Շիրակ» - 28 միավոր

5.«Արարատ» - 28 միավոր

6.«Նոա» - 27 միավոր

7.«Փյունիկ» - 23 միավոր

8.«Ուրարտու» - 23 միավոր

9.«Գանձասար-Կապան» - 15 միավոր

10.«Երեւան» - 0 միավոր

Տպել
2140 դիտում

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ