Ներքաղաքական պայքարի «կարմիր գծերը»

Նախօրեին վարչապետ Փաշինյանը խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ անդրադարձավ նաեւ արցախյան բանակցային գործընթացին եւ, ըստ էության, վերահաստատեց այն թեզերը, որոնք առաջ էր քաշել ավելի վաղ։ Ընդդիմությունն ու համացանցային հայրենասերներն էլ, բնականաբար, առիթը բաց չթողեցին ու քարոզչական տոտալ գրոհ սկսեցին, որի իմաստը մոտավորապես հետեւյալն էր՝ «հասեք, փրկեք, Նիկոլը խոստովանեց, որ թաքուն ծախում է Ղարաբաղը, հապաղելը հավասարազոր է մահվան», եւ այլն։ Ընդ որում՝ քարոզչական այդ ժխորի մեջ առաջին հայացքից ողջամիտ թվացող հարցադրումներ էլ էին հնչում, բայց դա ընդհանուր պատկերը չէր փոխում։ Ակնհայտ էր, որ Արցախի համար սրտացավության շղարշի տակ ընդամենը շատ տգեղ քաղաքական խաղեր են խաղում։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ անհեթեթ հարցադրումներ էին հնչում, օրինակ, թե «ի՞նչ է նշանակում Հայաստանի ժողովուրդ եւ Արցախի ժողովուրդ, այդ երբվանի՞ց են այդ ժողովուրդները տարբեր»։ Երեւի շատ բարդ է հասկանալը, որ հակամարտության մեջ ներգրավված են երեք պետական կազմավորումներ, որոնցից երկուսը՝ միջազգայնորեն ճանաչված, երրորդը՝ առայժմ չճանաչված, եւ այդ երեք երկրներում էլ ապրում են քաղաքացիներ, առանց որոնց համաձայնության հնարավոր չի լինելու հասնել խնդրի վերջնական կարգավորման։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում բողոքել, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներն առանձին-առանձին են նշվում ու միաժամանակ պահանջել, որ բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանն ու Արցախն առանձին-առանձին ներկայացված լինեն։ Ինչեւէ։ Շատ ավելի կարեւոր էին ընդդիմության հնչեցրած այն ուլտիմատիվ պահանջները, որ Փաշինյանն անհապաղ ներկայացնի հայկական կողմի «կարմիր գծերը», այսինքն՝ հայտարարի, թե ինչը հայկական կողմը երբեք եւ ոչ մի պարագայում չի զիջի։

Սա իսկապես անհասկանալի ու անտրամաբանական պահանջ էր, որովհետեւ ցանկացած բանակցության ժամանակ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է ոչ թե ժամ առաջ բացել սեփական խաղաթղթերը, այլ ստիպել, որ դիմացի՛նը բացի։ Հիմա հարց՝ ինչո՞ւ են Հայաստանի ընդդիմադիր շրջանակները հիստերիկ տոնով պահանջում, որ Փաշինյանը դեռ բանակցությունները չսկսված՝ հրապարակի հայկական կողմի «կարմիր գծերը»։ Սերժ Սարգսյանը ժամանակին հրապարակեց դրանք՝ հայտարարելով, թե մեր «կարմիր գծերը» սրանք են՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում եւ պիտի Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապ ունենա։ Այսինքն՝ հայտարարեց, որ «մեր հայրենիքը չէ» ոչ միայն Աղդամը, այլեւ Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը եւ այլն, որովհետեւ դրանք «Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի» մաս չեն կազմում, հետեւաբար՝ կարելի է նաեւ քննարկել դրանց վերադարձը։ Եվ ի՞նչ, հայկական կողմը որեւէ բան շահե՞ց Սերժ Սարգսյանի այդ անկեղծացումից։ Ճիշտ հակառակը՝ դա ոգեւորեց ադրբեջանական կողմին, ու նրանք կոշտացրին իրենց դիրքորոշումը։

Ի դեպ՝ Փաշինյանի հայտարարություններին հաջորդած քարոզչական աղմուկից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վերջ, հարցը լուծված է, մի օր առավոտ արթնանալու ենք, տեսնենք նա գիշերը թաքուն հանձնել է տարածքները։ Բայց չգիտես ինչու՝ Ադրբեջանում ճիշտ հակառակ տրամադրություններ են։ Այնտեղ համարում են, որ Լավրովի վերջին հայտարարությունից հետո հայկական կողմն ըստ էության կոշտացրել է դիրքորոշումը, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցությունների միջոցով ոչնչի չի հասնելու։ Հետաքրքիր է՝ ամեն առիթով ադրբեջանցիների կարծիքները սեփական քաղաքական նպատակների համար օգտագործող մեր ընդդիմադիրներն ինչո՞ւ այս անգամ չեն նկատում սա։

Պատասխանն ակնհայտ է՝ որովհետեւ նրանց ոչ թե բանակցային գործընթացն է հետաքրքրում, այլ այն, թե որքանով կարելի է այդ գործընթացը ծառայեցնել սեփական քաղաքական շահերին։ Մինչդեռ լավ կլիներ, որ քաղաքական ուժերն էլ իրենց հերթին հրապարակեին ներքաղաքական պայքարի «կարմիր գծերը», որոնք տրորել պարզապես չի կարելի։

Տպել
5264 դիտում

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ